Ժամանակակից հաշվապահությունն ունի կին դեմք: Անշուշտ շատերը կռահում էին, որ դա գենդերային բաշխում է, բայց թվերն ավելի համոզիչ են: Ըստ վիճակագրության ՝ հաշվապահության ոլորտում աշխատում են կանանց 80% -ը և տղամարդկանց 20% -ը: Կանացի հաշվապահները, որոնք լուծում են այնպիսի խնդիրներ, որոնք ոչ բոլոր «գերհերոսներ» կարող են տիրապետել, ինչպես նաև կարող են հիանալ իրենց հմայիչ լինելու և անձնական պարտականությունների կատարման ունակությամբ: Ահա նա – ծանոթ անծանոթ հաշվապահություն:
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից:
Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինչպե՞ս լրացնեմ հաշվետվությունը եռամսյակային շրջհարկի։ Կանխավ շնորհակալություն։

Ընկերություն՝ Ջիվան Ռեստորանս ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան փողոց 2
Հեռախոս՝ +37499216240
Էլ․ փոստ՝ narinezakarian շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ռեստորանային և ապրանքների ներմուծման ոլորտում լուրջ մասնագիտացած հաշվապահ է անհրաժեշտ, որպես հիմնական աշխատող:
Արտո․
Բարև ձեզ։ ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, հանգստյան տների միջոցով մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Վարձու աշխատող չկա։ Որն է ՊԱՐՏԱԴԻՐ վճարը և ինչ ժամկետում։ Եվ որպեսզի հյուրատները փոխանցում կատարեն ինձ հասանելիք գումարը, պե՞տք է հաշիվ ամեն անգամ դուրս գրեմ։
Գայանե․
Բարև ձեզ։ Ի՞նչ վճարումներ են պահանջվում ՍՊԸ բացելիս։
Շաղիկ․
Բարի երեկո։ Խդրում եմ օգնել՝ ինչպե՞ս կազմել հողամասի վարձակալության պայմանագիր, կարո՞ղ եք լրացված տիպային օրինակ ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։
Լիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ Իդրամ-ով վճարներ ընդունելիս նոր սերնդի հդմ կտրոնը տպում ենք սովորական, թե՞ նշում “անկանխիկ”, նոր տպում։
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես նոր եմ վերադարձել աշխատանքի դեկրետից, աշխատում եմ մեկ ժամ պակաս որպես կերակրող մայր։ Հիմա տվյալ իրավիճակից ելնելով՝ կրճատել են բոլորիս աշխատանքային ժամը, և 8 ժամի փոխարեն աշխատում ենք 6,5 ժամ։ Իսկ գոյություն ունի՞ ինչ որ հատուկ ժամային գրաֆիկ, համաձայն որի ես մեկ ժամ պակաս չեմ կարող աշխատել այդ դեպքում։
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
- Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:
-
Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:
Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։
Բարև Ձեզ, կարո՞ղ եմ արդյոք աշխատողի գրանցման հայտը ուղարկել ոչ աշխատանքային օր, օրինակ՝ շաբաթ օրը, որպեսզի երկուշաբթի օրվանից անցնի աշխատանքի։
Gag.
Բարև Ձեզ, միկրոձեռնարկության օրենքի մեջ նշված է, որ ֆիզանձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, կարո՞ղ եք ասել` կոնկրետ ի՞նչ է մտնում դրա մեջ:
Եվս մեկ հարց․ j62.01- ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզանձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։
Վարդ.
Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում:
Նախաապես շնորհակալություն:
Անդրանիկ․
Բարև Ձեզ։
Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։
Lusine․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:
Կարինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։
Հեղինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ մինչև 31.12.2020թ․ կուտակային կենսաթոշակ վճարող աշխատողը վճարում է 2.5%, թե՞ հուլիսի 1-ից փոխվում է։
Բորյա
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Երվանդ․
Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Անժելա․
Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․
Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։

WhatsApp ընկերությունը ստեղծվել է Yahoo – ի նախկին աշխատակիցներ Յան Կումի և Բրայյան Էկտոնի Կողմից:
Յան Կումը և Բրայյան Էկտոնը Yahoo – ում միասին աշխատել են շուրջ 9 տարի: Քանի որ երկուսն էլ հոգնել էին իրենց միապաղաղ աշխատանքից, 2007թ-ին նրանք որոշեցին հեռանալ իրենց աշխատանքից և ճանապարհորդել: Շուտով նրանց խնայողությունները սկսեցին նվազել, և նրանք սկսեցին նոր աշխատանք փնտրել Facebook-ում, սակայն պատասխանը հիասթափեցրեց նրանց:
WhatsApp-ի ստեղծման միտքը Յան Կումի մոտ առաջացավ այն պահին, երբ 2009թ-ին նա iPhone գնեց: Նա անմիջապես նկատեց Մանրամասն
Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք կես դրույքով աշխատողին նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ տամ, օրինակ 50 000։
Բարեվ ձեզ: Oգնեք խնդրում եմ` ՀԾ ծրագրում արձակուրդի ձևակերպումները ինչպե՞ս տամ, եթե հունիսի 18-ից աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ։
Աշխարհում առաջին պաշտոնական հաշվապահը Քրիստոֆեր Շտեհերն է (XV դ.): Նա աշխատել է Ինսբրուկի Հաշվապահական պալատում որպես սպասավոր, և դրանից հետո նշանակվել է հաշվապահ: Ի դեպ, հաշվապահները մինչև 15-րդ դար պտղաբեր էին աշխատում, դրանք պարզապես այլ կերպ էին կոչվում `դպիրներ:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է մրցույթ ք.Երևան, Սեբաստիայի փողոց 82 շենք, 90 և Սեբաստիայի փող. 82շ. N74/1 հասցեներում գտնվող Բանկի արխիվի և ք. Երևան, Մ.Մկրտչյան 5բ հասցեում գտնվող «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի» ԲԲԸ-ի տարածքում գտնվող Բանկի արխիվի և պահեստի տարածքներում գտնվող դարակաշարերի ապամոնտաժման և նոր տարածքներում մոնտաժման, գրքերի տեղափոխման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Կարո Պետրոսի Գավուկչյան.
Ես աշխատում եմ «Սեմուր ընդ Կո» ընկերությունում։ Դեկտեմբերին աշխատանքային գրքույկը տվել եմ, որ տան թվայնացման։ Մինչև հիմա պատասխան չկա։ Մի՞թե թվայնացման պրոցեսը այդքան երկար է տևում։
Հարգանքներով՝ Կարո
Արարատյան Խոհանոց.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին:
Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:
Արման․
Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսկավովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Պահանջները՝ Հարկային օրենսդրության լավ իմացություն, առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ։ Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։
Աշխատավարձ՝ Հարցազրույցի արդյունքից ելնելով։
Աննա.
Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
