Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Արման.
Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:
Սարգիս.
Բարև ձեզ: Երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում որպես շինարարական խմբի ղեկավար: Այժմ ցանկանում եմ իմ խմբով աշխատել Հայաստանում: Ի՞նչ է անհրաժեշտ գրանցման և հետագա գործունեություն ծավալելու համար: Եթե հնարավոր է, գրեք մանրամասն:
Աննա.
Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում,
2․ գույքահարկի արտացոլում,
3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Վահագն.
Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը:
1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը):
2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։
Վիկա.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:
Նառա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. ի՞նչ հրաման պետք է տանք պարապուրդի ժամանակ:
Շնորհակալություն:
Անուշ.
Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:
Արևիկ.
5-րդ տնտեսական միջոցառման շահառու ընկերությունը ստացել է գումարը: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:
Ռիտա.
ՍՊԸ-ների դրոշմանիշային վճարի և միասնական վճարի հաշվեհամարները նույն բյուջետային կազմակերպությունների հաշվեհամարնե՞րն են:
Արթուր.
Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։
Քնարիկ.
Բարև ձեզ:
Կասե՞ք՝ աշխատավարձի մասով հաշվետվությունները՝ եկամտային հարկ և սոց. վճար, մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն, և ուշացնելու դեպքում ի՞նչ կլինի:
Քրիստինե․
Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Մարիամ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։
Էլ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել միջին աշխատավարձի չափը, չգիտեմ՝ ինչքան է միջին եկամուտը, գրանցված աշխատող եմ ատամնաբուժարանում, կես դրույք, հաստիքը՝ բժիշկ:
Եվս 1 հարց ունեմ. կասե՞ք՝ ինչ հարկերի մասին է խոսքը, երբ հատուկ ծրագիրը հաշվարկում է դեկրետային գումարի չափը, ու հետո նշվում է՝ «հանած հարկերը», 400 000 դրամի դեպքում դա մոտավորապես 100 000 դրամ կազմեց:
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:
Արմեն.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ի հասցեն Նոր Նորքում է: Եկամտային հարկ և սոց. վճար վճարելուց հարցնում է հարկային կամ մաքսային կոդը, որը ընտրել եմ «13 Նոր Նորք», սակայն պարզվեց, որ Նոր Նորքի հարկային տեսչությունը թիվ 5-ն է:
Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչ անեմ:
Սոնա.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, բնօգտագործման վճարը ո՞ր հաշվեհամարով պետք է փոխանցել:
Գրիշա.
Բարև ձեզ:
ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։
Շնորհակալ եմ։
Հովսեփ․
Բարև ձեզ: Հարցս շատ շտապ է․ մեքենա եմ վաճառել, պետք է ներկայացնեմ 163 ձևը, հարկայինից ստացել եմ ՀՎՀՀ, բայց ID քարտ չունեմ, ընկերս ունի, որը ակտիվ է, կա՞ արդյոք հնարավորություն էլեկտրոնային կարգով առանց հարկային տեսչություն գնալու լիազորել ինձ հաշվետվությունս ներկայացնելու: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, մի քիչ մանրամասն, որ կարողանամ ուղարկել, այսօր վերջին օրն է:
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:
Անի.
Բարև ձեզ:
Առավելագույնը որքա՞ն կարող է լինել քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը:
Մերի.
Կատարվել է ծառայություն կազմակերպությանը, ի՞նչ ձևակերպում պետք է տրվի:
Սամվել.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել սալաթների պատրաստման և մատակարարման աշխատանքով: Ցանկանում եմ բացել ընտանեկան բիզնես՝ տնային պայմաններում: Խնդրում եմ, ինձ ուղղություն տաք, թե ինչ փաստաթղթեր և թույլտվություն է պետք նման գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
Էմի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: ԱՁ-ի օգնականը կարանտինի հետ կապված մարտի 13-ից սկսած աշխատել է միայն մեկ ու մեջ, ընդամենը մարտ ամսում 16 օր: Ելնելով ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասից՝ չվճարե՞լ բացակայող օրերի համար, կամ միգուցե 2/3-ի չափով: Կամ Ինչպե՞ս վարվել, երբ ԱՁ-ն աջակցության ծրագրերից չի օգտվում:
Շնորհակալություն:
Տիգրան Կ․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։