26/10/2026

Շուշանիկ.

Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:

Հարութ.

Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:

Էվելինա.

Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:

Հրաչյա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ Այվազյան.

Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Աշոտ.

Դեկրետի մեջ գտնվող ուսուցիչը, ով դիմում է գրել, որ չի գալու 1 տարի աշխատանքի, նախքան մեկ տարին լրանալը կարո՞ղ է միտքը փոխի ու ցանկանա հետ վերադառնալ:

Անահիտ.

2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:

Հերմինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը բյուլետենը ներկայացրել է ուշ, օրինակ՝ մարտ ամսվա օրերի բյուլետենը ներկայացրել է ապրիլի 30-ին, ինչպե՞ս պետք է վճարեմ:
Եվ մեկ հարց էլ. ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ասվում է՝ եթե հիվանդության թերթիկը բացվել է արձակուրդի ժամանակաընթացքում, արձակուրդի օրերը երկարում են բյուլետենի համապատասխան օրերի քանակով, այդ դեպքում այդ օրերի դիմաց աշխատավարձ վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Արթուր.

Բարև ձեզ:
Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։
Շնորհակալություն:

PepsiCo ընկերության ստեղծման պատմությունը զարմանալիորեն նման է Կոկա-Կոլայի պատմությանը։ Ըմպելիքի բաղադրատոմսը մշակվել է 1898թ-ին Քալեբ Բրեդհեմի կողմից, ով փոքրիկ դեղատուն ուներ Հյուսիսային Կարոլինա նահանգի Նյու-Բերն քաղաքում։ Պատրաստելով վանիլային օշարակ կոլայի ընկույզներով և գազավորված ջրով՝ Բրեդհեմը անվանեց այն Բրեդի ըմպելիք, որը նախատեսված էր մարսողության լավացման և տրամադրության բարձրացման համար։ Որոշ ժամանակ անց անվանումը փոխվեց Պեպսի-Կոլա, քանի որ դրա բաղադրության մեջ առկա էր նաև Մանրամասն

Լևոն.

Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

Տաթև.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և հաճախորդի պատվերով երրորդ երկրից ներմուծում է մեքենա: Հայտարարագրի մեջ որպես ներմուծող գրվում է կազմակերպության անունը: Ինչպե՞ս կատարել փաստաթղթավորումը, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդային եկամուտների մասով: Ո՞ր իրավական ակտով առաջնորդվել:

Արտո․

Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Գայանե.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե ցանկանում եմ գումար ներդնել գործընկերոջ գործի մեջ, որի դիմաց ամեն օր գումար կստանամ, ի՞նչ պայմանագիր պետք է կնքել: Պարզապես չգիտեմ՝ ում դիմել: Նախապես շնորհակալություն:

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Նարինե․

Բարև ձեզ: Որպես անհատ ձեռներեց (շոկոլադի արտադրանք և վաճառք) կցանկանայի իմանալ՝ լիցենզիա որտե՞ղ կարող եմ ստանալ և ի՞նչ գումար պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

Տիգրան.

Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:

Մելանյա.

Բարև ձեզ: Եթե ես ցանկանում եմ վարձով վերցրած բնակարանում (չունեմ վարձակալության պայմանագիր) մատուցել էլոս ծառայություն, ապա ո՞ր հարկային դաշտով եմ հարկվելու և ինչպե՞ս գրանցվեմ օնլայն պետ. ռեգիստրում: Խնդրում եմ անպայման անդրադառնալ հարցիս: Շնորհակալություն: