Գայանե․
Բարև ձեզ։ 2018թ․ ԱՁ եմ բացել, և չի գործել։ Ուզում եմ իմանալ՝ ինչքան ժամանակում է ԱՁ համարվում փակված չօգտագործվելու դեպքում։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Գայանե․
Բարև ձեզ։ 2018թ․ ԱՁ եմ բացել, և չի գործել։ Ուզում եմ իմանալ՝ ինչքան ժամանակում է ԱՁ համարվում փակված չօգտագործվելու դեպքում։
Մարիամ.
Բարև ձեզ։ Դպրոցը ունի վարձակալության հանձնած տարածք՝ բուֆետի համար։ Ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարի, և արդյո՞ք կարող է եռամսյակով վճարել։ Շնորհակալություն։
Սյուզաննա․
Արդյո՞ք ես գրանցված աշխատող եմ, ինչպե՞ս իմանամ։
Աննա․
Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։
Տաթև․
Հնարավո՞ր է արդյոք աշխատողին իր ցանկությամբ նախ տրամադրել 40 օր չվճարվող արձակուրդ, այնուհետ իր հասանելիք 20 օրը:
Մարիետտա.
Եթե աշխատողը երկու տարբեր գործատուների մոտ է աշխատում, մի գործատուի մոտ՝ մեկ դրույք, մյուսի մոտ՝ կես դրույք, այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը:
Գոռ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս.
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։
Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։
Նախապես շնորհակալություն։
Արմինե Դավթյան.
Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ:
Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:
Քրիստինե.
Բարև ձեզ: Գյուղում արտադրում եմ կաթնամթերք, կարո՞ղ եմ խանութում իրացնել, և կարո՞ղ են դա արգելել կամ էլ ՍԱՏԾ-ից պահանջել և արգելել դրա վաճառքը:
Նոննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:
Քրիստինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, տվել եմ վերջնահաշվարկ, սակայն հիմա նա ինձանից ուզում է վերջնահաշվարկի քաղվածք։ Կուզեի հասկանալ՝ արդյո՞ք գոյություն ունի նման քաղվածք և ի՞նչ հիմքով է տրվում:
Լուսինե․
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող եմ գնումների մասնագետի որակավորման հայտ ներկայացնել և մասնակցել քննություններին, և կա՞ արդյոք ինչ-որ տարբերակ դասընթացի մասնակցելու։ Շնորհակալություն։
Արմեն․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Լիանա․
Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Ընկերություն՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռախոս՝ +37460700500
Էլ․ փոստ՝ alfapharm շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին:
Աշխատանքային պարտականություններ՝
• Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
• Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
• Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը
• Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
• Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
• Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին
• Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին
• Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ
Ցանկալի հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմաթիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
• Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն
• ՀԾ և 1C ծրագրերի իմացություն
• Microsoft Office, e-invoicing ծրագրերի իմացություն
• Վերլուծական մտածողություն և հետևողականություն
Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Լիանա.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ բացել փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումները. ՓԿԵ = (ՀԱԱ ֊ ՖԿԱ) + (ԱԲԱ ֊ ԱՀՄ ֊ ԲՌՎ ֊ ԲՎԿ) որտեղ՝ ՀԱԱ -, ՖԿԱ -, ԱԲԱ -, ԱՀՄ -, ԲՌՎ -, ԲՎԿ -:
Հաշվետվության մեջ չի երևում պատասխանատու անձի անունը, ինչպե՞ս ավելացնել:
Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, բայց ծրագրում նրա համար աշխատավարձ է հաշվարկվում, ինչպե՞ս ուղղել:
Ինչպե՞ս աշխատակցին համատեղության կարգով նշանակել այլ պաշտոնի:
Ինչու՞ արձակուրդների գրաֆիկի ձևակերպման ժամանակ հաջորդ տարվա համար չի հաշվարկվում օրերի քանակը:
Սոնա․
Հարգելիներս, ասացեք խնդրեմ՝ փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Նախապես շնորհակալություն:
Հովսեփ․
Բարև։ Կհուշե՞ք կայքը էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու և ուղարկելու համար։
Սևադա․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի։
Բենիամին․
Բարև ձեզ:
Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։
Շնորհակալ եմ։
Արփինե.
Բարև ձեզ:
ԱՁ-ն Ֆրանսիայից ներմուծում է կատարել, բոլոր վճարումներն անելուց և ապրանքները ստանալուց հետո կա՞ արդյոք հարկային հաշվետվության կամ վիճակագրական հաշվետվության ներկայացման պարտավորություն։ Նախապես շնորհակալ եմ։
Մարինե.
Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. “Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի”։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:
Դավիթ․
Բարև Ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ մեր աշխատանքային պատմությունը․ որտե՞ղ և ինչքա՞ն ենք աշխատել տվյալ կազմակերպությունում, կա՞ այդպիսի ծրագիր, որ անձնական տվյալները լրացնենք և ստանանք նշված հարցիս պատասխանը, շնորհակալություն։
Հասմիկ․
Ողջույն։ Ինչպե՞ս կարող եմ օնլայն տարբերակով ձեռք բերելհաշվապահի որակավորման քննությունների թեստերն իրենց պատասխաններով։