29/10/2026

Մարինե․

Բարև Ձեզ։ Աշխատողի աշխատավարձը 40 000 դրամ է, մայրության նպաստի հաշվարկման համար 40 000 դրամ հաշվարկեմ, թե նվազագույն աշխատավարձ 93 000 դրամ։ Շնորհակալություն նախապես։

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։

Գրիգոր.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նախորդ տարիների չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդ դեբետային է, շահութահարկի հաշվարկի (ձև 240) 8-րդ բաժնում ո՞ր տողում ենք ցույց տալիս:

Գարիկ․

Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։

Անահիտ․

Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։

Վահրամ․

Բարև ձեզ։ Բանկը գնման ակտով շուկայից ձեռք է բերում շաբաթական երկու միլիոն դրամի խառը ապրանքներ։ Ինչ-որ կերպ հարկվու՞մ է այն ֆիզիկական անձը, ումից որ ձեռք են բերվում ապրանքները։

Լուսինե․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիանա.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ մանկապարտեզում (ՀՈԱԿ): Պետք է մինչև ապրիլի 20-ը ներկայացնեմ 240 ձևը: Խնդրում եմ, օգնեք լրացնեմ, չգիտեմ՝ ինչն եմ նշելու, հաշվապահներ կային, որ ասացին՝ լրիվ նշում են 0, կային, որ ասացին՝ 8-րդ բաժնում նշում են 16 տողում դրամական միջոցների մուտք-ելք… այսինքն՝ համայնքից ստացված սուբսիդիան: Կասե՞ք՝ որն է ճիշտ, ու նշեմ, որ համայնքի տված սուբսիդիայից ելքերն անելուց հետո տարվա վերջում հաշվիս վրա ունեցել եմ 130 դրամ մնացորդ:

Նառա.

Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։

Հասմիկ.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ իմանալ դեկրետի հետ կապված մանրամասներ։ Եթե դեկրետ չեմ գնում 7-րդ ամսից և շարունակում եմ աշխատել օրինական գրանցված տարբերակով, ապա ճի՞շտ է այն պնդումը, որ վճարվում եմ կրկնակի՝ հղիության 8-րդ և 9-րդ ամսում աշխատելու համար։ Եթե այո, ապա ո՞վ է վճարում այդ կրկնակի գումարը՝ գործատու՞ն, թե՞ պետությունը։

Տիգրան․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։

Բենիամին․

Բարև ձեզ։
A կազմակերպությունը B ՍՊԸ-ին պետք է կատարեր վճարում թուղթ գնելու համար։ Բանկում սխալմամբ լրացրել է C ՍՊԸ-ի տվյալները և B ՍՊԸ-ի հ/ա և ամսաթիվը։ Արդյունքում վճարվել է C-ին B-ի փոխարեն։ Ի՞նչ անել։ Շնորհակալություն։

Վահագն․

Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:

Գառնիկ․

Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանները։
1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության ա) Ակտիվների և պարտավորությունների հաշվառման համար բ) Եկամուտների և ծախսերի հաշվառման համար գ) Ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառման համար։
2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է ա) Արտադրական բ) Տարիների գումարի գ) Հավասարաչափ:
3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել ա) պարզ բ) բարդ գ) պարզ և բարդ։

Լիա.

Բարև ձեզ։
Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։

Նիք.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Վարդ․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Վալյա.

Բարև ձեզ: Աշխատողներիցս մեկը նոր աշխատող է, աշխատել է 10 օր, որից հետո հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ մարտի 16-ից մինչև 23-ը ներառյալ: Բյուլետենի հաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ՝ նրա հաստիքը (ներառյալ հարկերը) կազմում է 94 805 դրամ, 94805:12*80%=6320 դրամ, քանի որ 6 օր ենք աշխատել՝ 6320:25*6օր՝ բյուլետենի օրերի քանակով, որը կազմել է 1 517 դրամ, որից՝ 1 264 դրամը գործատուի հաշվին, իսկ 253 դրամը բյուջեի միջոցների հաշվին, ճի՞շտ եմ արել: Եվ խնդրում եմ մի հարց. բյուլետենը ե՞րբ պետք է վճարվի, աշխատավարձի՞ հետ, թե՞ բյուլետենի ներկայացման հաջորդ օրը: Կանխավ շնորհակալություն:

Աշոտ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է պարապուրդում 14 օր, ապա վճարում կատարելիս պե՞տք է արդյոք 14 օրից հանել շաբաթ և կիրակի օրերը և վճարումը կատարել մնացած օրերի համար, թե՞ 14 օրվա համար էլ վճարել:

Գոհար.

Բարև ձեզ:
Չէի՞ք ասի՝ համատեղությամբ (միևնույն և տարբեր կազմակերպություններում) աշխատողների համար արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
Նախապես շնորհակալ եմ:

Սաթեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։

Ռուզաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե ինքնուրույն հարկ վճարող է, աշխատող չունի, շենքը տվել է վարձակալությամբ և սոց. վճար վճարող չէ, 2020 թվականին տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: Նախորդ տարի 163 ձևն ենք ուղարկել, փոխվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։