29/10/2026

Բելլա․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Ռեստորանային ոլորտը ինչպե՞ս կարող է անցում կատարել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների նույնականացմանը։ Արդյո՞ք խնդիրներ կառաջանան մարտի 1-ից չունենալու դեպքում։ Նշեմ նաև, որ մեր դեպքում նման ապրանքներից են՝ գազավորված ըմպելիքները, սուրճը, գարեջուրը։

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։

Անա․

Հարգելի հաշվապահներ, առաջին անգամ եմ կատարում պահուստաֆոնդի մասհանումներ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հակադարձվում անհուսալի դեբիտորական պարտքի պահուստի գումարը պատրքը մասնակի մարելու դեպքում։ Պարտքի գումար՝ 285 դոլար։ Եթե պարտքի մարումը կատարելու պահին պահուստում առկա կուտակված գումարը կազմել է 143 դոլար (չվճարված պարտքի գումարի 50 տոկոսը), վճարվել է 150 դոլար։ դտ -223 կտ-614 , 143ի չափով։ Եվ շարունակում եմ պահուստի մասհանումը չմարած գումարին ՝ 135 դոլարի նկատմամբ կիրառում եմ 75 տոկոս։ Պահուստում առկա գումար ՝ 102 դոլար։ Եվ ինչպե՞ս եմ հաշվարկում այն 1373 Ն որոշման համաձայն։ 143ը ճանաչվում է համախառն եկամուտ, բնական է դրամով արտահայտված, իսկ 102-ը այլ նվազեցու՞մ։ Նշեմ նաև, որ 143-ը նախորդ տարի շահութահարկի հաշվարկում արտացոլվել է որպես այլ նվազեցում։ Շնորհակալ եմ։

Լիանա․

Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն իրականացնում է գեղեցկության սրահի գործունեություն, ծառայությունների մատուցման համար ձեռք է բերում ներկեր և գունաբացող նյութեր, տվյալ նյութերը, որպես ծառայությունների մատուցման հետ կապված նյութածախս կարո՞ղ է ներառել շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությանում։ Կամ արդյո՞ք ճիշտ է, որ առանձին վաճառք լինի, ուղղակի նյութերի մի մասը ստանում է մեծ տարաներով և օգտագործում է մաս- մաս, այս դեպքում դրոշմավորման խնդիր առաջանու՞մ է։ Եթե ունեք այս որորտում փորձ, խնդրում եմ արձագանքեք։

Նունե․

Հարգելի կոլեգաներ, ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ-ին այլ գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն (միկրո), եթե 2025թ-ին ՏՏ ոլորտում ցանկանա աշխատել, 1 տոկոս արտոնությունից չի օգտվի այս հիմքով.

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա կիրառելու դեպքում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն առնվազն 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

2024թ. այլ գործունեությամբ եմ աշխատել, այժմ ցանկանում եմ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալել, կարո՞ղ եմ 2025թ-ին օգտվել 1 տոկոս արտոնությունից։

Անահիտ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:

1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում

2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ

3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ

Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։

Շնորհակալ եմ նախապես:

Կարինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել պարապուրդի վճարը: Աշխատակցի դրույքը 0,5 է։ Համաձայն ԱՕ 186 հոդվածի հաշվարկել եմ միջին ժամային աշխատավարձը ՝ 616 դրամ, 616*2/3= 411 դրամ, սակայն 186 հոդվածի 1-ին մասով ասվում է, որ ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը, որը կրճատ տևողությամբ աշխատաժամանակի (մինչև 24 ժամ) դեպքում սահմանված է 750 դրամ, առանց հարկերի: Արդյո՞ք պարապուրդի հաշվարկի համար պետք է հիմք ընդունեմ 750 դրամը, թե՞ հաշվարկելու եմ 411 դրամով: Կանխավ շնորհակալություն։

Ինեսսա․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ԱՁ -ն ԱԱՀ վճարող է, կարո՞ղ է օգտվել 2025 թվականին ընդունված ՏՏ ոլորտի արտոնությունից, և արդյո՞ք հարկավոր է դիմել այդ արտոնությունից օգտվելու համար, և ո՞ր կայքում կարելի է գտնել հրապարակումը կոդերի։

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Սերյոժա․

Ինչքա՞ն են կազմում շահաբաժինները և շահութահարկը։ 2024թ․ ընթացքում արտադրության իրացումից հասույթ՝ 60 մլն, արտադրության հետ կապված ծախսեր 28 մլն, վարչական ծախսեր 7մլն, մաշվածք 10մլն, այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն։

Վարդան․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 2025-ի Փետրվարին, նույն ֆիզ․ անձի տվյալներով, չունի հավելյալ աշխատողներ, գործում է ՏՏ ոլորտի շրջ․ հարկի աջակցության տիրույթում, եկամուտը՝ ոչ կանոնավոր, արտերկրից՝ ԱՄՆ դոլարով փոխանցում է լինելու։ Հնարավո՞ր է արտերկրից փոխանցումը կատարել անձնական դոլարային հաշվին, նաև ունենալ դրամային ԱՁ հաշիվ և հարկերի չափով “լիցքավորել” այն ՀՀ դրամով պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին և դրոշմանիշային հաշվեհամարին եռամսյակային և տարեկան հարկային փոխանցումների համար, թե՞ պետք է ունենալ և՛ դրամային, և՛ դոլարային ԱՁ հաշիվներ այս դեպքում։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

2025թ. մարտի 1-ը 2024թ․ ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների (օրինակ՝ վարձավճար, շահաբաժին…) և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է ներկայացնել.

165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Կրթական կազմակերպությունը սոցիալական ծախսի հաշիվ գրելու համար ծնողից պետք է ստանա դիմում-պահանջ, արդյո՞ք առկա է դիմումի օրինակ:

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայաստանում գրանցված բեռնափոխադրող ընկերությունը իր մեքենաների համար ավտոպահեստամասեր է գնում, ինչպես նաև կատարում է վերանարոգում ՀՀ-ից դուրս։ Կասե՞ք՝ ոչ ռեզիդենտի շահութահարկ պե՞տք է վճարել թե՞ ոչ։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։

Լիլիթ․

ԱՁ պատրաստվում է վարձակալել ավտոտնակ՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով, ինչպես նաև պահեստից վաճառք կազմակերպելու համար անհրաժեշտ է գրանցել ՀԴՄ։ Հարց 1․ հնարավո՞ր է վարձակալության պայմանագիրը կնքել առանց նոտարի ու կադաստրի վավերացման (ԱՁ և ֆիզ անձ իրար հետ)։ Հարց 2․ հնարավո՞ր է պահեստի հասցեով գրանցել ՀԴՄ։ Շնորհակալություն։

1101
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Արդյո՞ք ձևակերպումը ճիշտ է (թեստ #30)

1 / 10

Հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․ Դտ 811 Կտ 527

2 / 10

Հաշվարկային հաշիվ մուտք է եղել գումար բաժնետերերից՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում․ Դտ 252 Կտ 311

3 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․ Դտ 112 Կտ 811

4 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված՝ տեղակայման ենթակա սարքավորումների տեղափոխման համար. Դտ 118 Կտ 521

5 / 10

Արտացոլվել է վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված և վարչական նպատակներով օգտագործվող ավտոմեքենայի համար․ Դտ 531 Կտ 713

6 / 10

Հաշվարկվել է ամորտիզացիա լիցենզիայի համար․ Դտ 132 Կտ 713

7 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված նյութերի տեղափոխման համար․ Դտ 211 Կտ 521

8 / 10

Մանրածախ խանութի դրամարկղում ստացվել է հասույթ ապրանքների իրացումից․ Դտ 251 Կտ 611

9 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի պակասորդ․ Դտ 215 Կտ 714

10 / 10

Պահեստ է մուտքագրվել գնորդի կողմից վերադարձված արտադրանքն ինքնարժեքով․ Դտ 215 Կտ 711

0%

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։

Մարիա․

Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել:

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տվյալ պայմանական օրինակի հիման վրա լրացնել հետևյալ աղյուսակը։ Անհատ ձեռնարկատերը զբղվում է տարբեր տեսակի գործունեությամբ։ Առաջին եռամսյակում 2 հսկիչ ՀԴՄ-ով իրացրել է 5մլն շրջանառություն։ Այդ ընթացքում դուրս է գրել հաշիվ վավերագրեր 2 մլն 800 հզր դրամի։ Ձեռք է բերել ապրանք ՀՀ տարածքում 2 մլն դրամի։ Ներմուծել է 3 մլն դրամի ապրանք։ Սահմանին վճարել է մաքսային վճարներ 800 հզր դրամի։ Հյուսիսային պողոտայում ունի հանրային սննդի կետ (սրճարան), որի շրջանառությունը ՀԴՄ-ով կազմել է 6 մլն դրամ։ Ձեռք է բերել 3 մլն 500 հզր դրամի ապրանք, եռամսյակային վարձակալության վճարը կազմել է 500 հզր դրամ, ծախսել է 100 հզր դրամի հոսանք։ Ունեցել է օֆիսի համար 2 ավտոմեքենա, որից մեկը վաճառել է 4 մլն դրամով (նախկինում ձեռք է բերել 3 մլն դրամով)։ ԱՁ-ն փոխառություն է տվել ֆիզիկական անձի և ստացել է 200 հզր դրամի եկամուտ։ Որոշել առաջին եռամսյակում որքա՞ն շրջանառության հարկ պետք է վճարի պետությանը։

Մանրամասն