29/10/2026

Էլինա․

Բարև բոլորին, խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք արտադրության մեջ անմիջականորեն ներգրավված աշխատողի պարապուրդում գտնվելու ընթացքում վճարված գումարը կարող է համարվել վարչական, թե՞ մնում է անմիջականորեն ներգրավվածի ծախս։ Շահութահարկի հաշվարկի 1 Բաժնի ո՞ր տողում եմ արտացոլերու այդ ծախսը։ Կանխավ շնորհակալ եմ։

Նազ․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է՝ ճի՞շտ է արդյոք հաշիվ վավերագրի մեջ լրացուցիչ դաշտում գրել անհատույց ու այդ հաշիվ վավերագրի համարը ճիշտ, թե՞ զեղչի տողում կարելի է ուղղակի զեղչ դնել ու էլի ապրանքն վաճառել 0 դրամով։

Ռոզա․

Հարգելի գործընկերներ, ԱԱՀ հաշվոտվությունում չեմ ներառել ԱԱՀ-ով հաշիվը, որը ճիշտ ժամանակ ստորագրել եմ, մի քանի ամիս անց ուղղել եմ հաշվետվությունը, 226-ի ձևակերպումն ինչպե՞ս կատարեմ։

Հասմիկ․

Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ, որով պետք է ձեռք բերի սեփական օգտագործման հիմնական միջոցներ, ապա․

  1. դրամաշնորհի գումարը հարկվո՞ւմ է ԱԱՀ-ով,
  2. արդյո՞ք պետք է դրամաշնորհի համար ինքնահաշիվ գրել, եթե պայմանագրով չի պարտադրվում,
  3. եթե դրամաշնորհը ստացվել է եվրոյով և հաշիվ չի գրվում, ապա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր օրվա փոխարժեքով պետք է արտացոլել դրամաշնորհի գումարը։

Կանխավ շնորհակալություն։

Ալմաստ․

Բարև Ձեզ։ Եկամտային հարկի հաշվետվության ճշգրտման արդյունքում գերավճար է առաջացել Սոցիալական վճար (հաշվարկի ճշգրտման արդյունքում առաջացած) բաժնում։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս հաշվանցեմ միասնական հաշիվ, եթե հնարավոր է։

Անուշ․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։

1. Եթե աշխատակիցը գրանցված աշխատող է և ունի նաև վարձակալությամբ տրված բնակարան, կարո՞ղ է հայտարարագիր լրացնի միայն վարձակալության համար

2. Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում, որը գտնվում է մարզում, կարո՞ղ է աշխատել միկրոյով

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։

Արփինե․

Ողջույն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար։ Խոսքը գնում է լիցենզավորման չենթարկվող, ՈՉ կրթական գործունեությամբ կենտրոնի մասին, որտեղ երեխաների զբաղվածության և խաղային գործունեությունն է ապահովվելու։ Խնդրում եմ ուղարկել օրենքի հղում։

Նաև նշեմ, որ ունեմ գրանցված ԱՁ (միկրո) այլ ոլորտի։ Այս դեպքում կարո՞ղ եմ գործունեության փոփոխություն անել ու օգտագործել ԱՁ-ն, թե՞ պետք է նոր տեսակի ընկերություն գրանցել։ Եթե այո՝ ի՞նչ տեսակի, և ինչպե՞ս է հարկվելու այն։

Գոհար․

Բարի օր, հարգելի մասնագետներ: Հարցս էսպիսին է. եթե աշխատակցի աշխատաժամանակը պակասում է՝ 40-ից դառնում է 30 ժամ շաբաթական, ինչպե՞ս պետք է գրեմ։ Լրիվ աշխատաժամանակը 40 ժամն է, ոչ լրիվը՝ 20:

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Նիկա․

Բարև Ձեզ։ Հագուստի վարձույթով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է գործել մինրոձեռնարկատիրության համակարգում։ Եթե այո, ապա այդ մասով որևէ պարզաբանում կտրամադրե՞ք, բացի ՀՀ հարկային օրենսգրքից։

Մելինե․

Հարգելի հաշվապաներ, հիմնադիրին, ով նաև տնօրենն է, տրամադրել ենք փոխառություն դտ 145 կտ 252, և հաշվել աշխատավարձ՝ դտ 713 կտ 527: Իր գրավոր համաձայնությամբ փոխառությունը մարվելու է նաև աշխատավարձի հաշվին: Ինչպե՞ ս է այս ձևակերպումը տրվելու՝ դտ 527 կտ 145, իսկ ու՞ր մնաց 229 հաշիվը։ Խնդրում եմ պատասխանել:

Ողջույն բոլորին։ 2024թ․ 2 ամիս աշխատել է անձը քաղաքացիաիրավական պայմանագրով, նույն տարվա ընթացքում քարտին փոխանցվել է 1 500 000 դրամ, խաղային հաշիվներից ունեցել է ելքագրումներ մի քանի անգամ 600 հզ, 500 հզ, այդ կարգի գումարներ, փոքր մուտքեր ևս եղել են։ Արդյո՞ք կարող է անձը ինքը կատարել հայտարարագրում առանց հաշվապահի (որքանո՞վ է պարզ համակարգը), և արդյո՞ք եթե խաղային հաշիվներից ելքագրումները չներառվեն, որևէ խնդիր կլինի՞։ Խնդիր լինելու դեպքում անձն ինչպե՞ս է տեղեկանալու։

Նիկա․

Բարև Ձեզ։ Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի շրջանառությունը 2024թ. գերազանացել է 24մլն-ի շեմը, ապա տվյալ դեպքում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն պե՞տք է իրականացնի անալիտիկ հաշվառում։

Անուշ․

Բարև ձեզ, խնդրում եմ մեզ հստակ պատասխանել, այս հարցը շատ քննարկման հարց է դարձել մեր մանկապարտեզի աշխատողների համար։ Աշխատողներով արդեն վախենում ենք մեր ամենամյա արձակուրդը վերցնենք, որովհետև ամեն անգամ 5 000 – մինչև անգամ 10 000 ավել պակաս ենք ստանում, օրինակ այս ամիս մեր աշխատավարձը բարձրացել է , հիմա էս տարի որ ամիսներին վերցնեմ իմ ամենամյա արձակւորդը, ես բարձրացրած չեմ ստանալու, այսինքն ամեն անգամ մեր հաշվապահը հաշվում է ամեն անգամ 12 ամիս հետ գնալով, ու ստանում ենք միշտ պակաս, չկա ուրիշ ձև հաշվարկ, որ հաշվապահը հաշվի ի օգուտ աշխատողի, լավ ինչքա՞ն պակաս ստանանք, ինչի՞ համար հետ գնա անընդհատ 12 ամիս, չի՞ կարոց վերցնել տվյալ ամսվա աշխատավարձով, չգիտեմ ճիշտ բացատրեցի հարցս։

Հարությունյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը, շնորհակալ կլինեմ խորհրդատվության համար

1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:

2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421

3) Եկամտային հարկի ամսական հաշվարկում Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ դաշտում լրացումները ինչպե՞ս պետք է անել Գործատուի միջոցներով վճարված նպաստների գումար – 368 421՞, ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար – 0

4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել վաճառքով Wildberries հարթակի միջոցով։ Գրանցել եմ ԱՁ։ Պետք է 20 օրվա մեջ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեմ, սակայն չեմ կարողանում https://file-online.taxservice.am կայքում գրանցվեմ որպես լիազոր, քանի որ ստորագրությունը mId է տրամադրված Վիվա- ի կողմից։ Արդյոք որևէ այլ տարբերակ կա՞ գրանցվելու։ Սկզբնական շատ քիչ քանակով ապրանքներ եմ ունենալու, արդյոք կա՞ կարիք հաշվապահի դիմելու։

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։

Օլգա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել, մի քանի հարցերին պատասխանել: Պետք է ԱՁ բացեմ և մատուցեմ հոգեբանական խորհրդատվություն:

1․ Ի՞նչ կոդ պետք է ընտրել ծառայությունների դասակարգչում, քանի որ ես հոգեբույժ/հոգեթերապևտ չեմ:

2․ Հաշիվ դուրս գրելու ժամանակ ինչպե՞ս նշեմ ծառայությունների տեսակը, որպեսզի խնդիր չառաջանա:

Շնորհակալ կլինեմ օգնության համար:

Աննա․

Եթե նախկին գործատուն աշխատողների հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր, բայց կա հրաման աշխատանքի ընդունելու վերաբերյալ ու այդ աշխատողների դրույքաչափերում, պաշտոններում և աշխատավարձերում անընդհատ փոփոխություններ է արել, հիմա գործատուն փոխվել է ու ինչպե՞ս անի, որ ճիշտ լինի, եթե առկա չէ պայմանագիր, բայց կարիք կա տվյալ աշխատողի պաշտոնի կամ դրույքաչափի փոփոխություն անել։

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ 2022թ. ապրանք ձեռք բերելու համար կանխավճար եմ փոխանցել, առաջացել է ԴՏ պարտք, այս տարի տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, կարո՞ղ եմ այդ պարտքը համարել անհուսալի և դուրս գրել ԴՏ 714 ԿՏ 224։