29/10/2026

Գոհարիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը՝ աշխատողը աշխատել է 1997թ. մինչև 2025թ. փետրվարի 1-ը: Արձակուրդ է գնացել 2023թ. և 2024թ համար: Որոշ տարիներից աշխատավարձի հիմքերը (աշխատավարձի հաշվարկային և վճարային թերթիկնեը, աշխատավարձի գիրքը, աշխատավարձային քարտերը) բացակայում են, այսինքն՝ կան տարիներ 12 ամսվա փոխարեն կա 6 ամսվա, 8 ամսվա կամ 11 ամսվա հիմքերը: Ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի 20 տարվա վերջնահաշվարկը և բացակա փաստաթղթերի ամիսների հաշվարկը:

Լիլի․

Բարև Ձեզ։ Խնդում եմ օգնել հետևյալ հարցում՝ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ, որը զբաղվում է Ինտերնետ հասանելիության ծառայություն լարային կապի միջոցով (դասակարգիչը՝ J61.10.3), կարո՞ղ է 2025-ին աշխատել միկրո համակարգում։ Շնորհակալություն։

Ռուբեն․

Ողջույն բոլորին, ՀՀ ՍՊԸ-ն աշխատուժի ապահովման ծառայություն է մատուցում բացառապես Եվրոպական ընկերությունների։ Ավելի մանրամասն՝ այն իրականացնում է բարձր որակավորման կադրերի փնտրում և տվյալ աշխատանքի համար գործի ընդունում, բայց պատասխանատու չէ գործի կատարման համար։ Կարո՞ղ եմ ընկերության գործունեությունը հարկեր ԱԱՀ 0% դրույքաչափով։

Մարիա․

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։

Ինձ մոտ շփոթմունք է առաջացնում “և/կամ կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում” հատվածը։

Եթե ես և ամուսինս արդեն 5 տարի է չենք եղել ՀՀ-ում, սակայն ունենք ավանդ, և բնակարան ՀՀ-ում, մեր ծնողները ևս բնակվում են ՀՀ-ում, մենք համարվու՞մ ենք ռեզիդենտ, թե՞ ոչ։

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ այս սահմանումը։

Շնորհակալություն,

Մարիա

Գրիգոր․

Բարև Ձեզ։ Չէի՞ք հուշի՝ ՀԿ գործունեությունը դադարեցնելու քայլերի հաջորդականությունը որն է, ու ժողովի որոշման օրինակ կարո՞ղ եք տրամադրել, որով լուծարվում է կառույցը։

Արևիկ․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է 1 տարով, սակայն երկրորդ ամսից պատվիրատուի ցանկությամբ գումարի չափի ավելացում պետք է կատարվի, կարելի՞ է արդյոք համաձայնագրով պայմանագրի տվյալ ենթակետում փոփոխություն կատարել։

Արման․

Նորաբաց ԱՁ եմ, աշխատողներ չունեմ, զբաղվում եմ ԲՏ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեությամբ (ցանկը դեռ վերջնական հաստատված չէ), շրջանառության հարկի դաշտում, ֆրիլանս տարբերակով։

Շատ քիչ տեղեկություն կա ընդհանրապես, բայց որքանով հասկացա ներկայացնում եմ հետևյալ հաշվետվությունները․

– 201 ձև – ամեն տարի մինչև փետրվարի 20-ը
– 240 ձև – ամեն տարի մինչև ապրիլի 20-ը (լրացվում է միայն 107 կետը, տարվա համար վճարվում է 12 * 5 000 = 60 000 դրամ)
– 244 ձև – ամեն տարի մինչև ապրիլի 20-ը (լրացվում է միայն 8-րդ կետը, տարվա համար վճարվում է 12 * 5 000 = 60 000 դրամ)
– 286 ձև – եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը (վճարվում է շրջանառության 1%-ը)
– Ըստ տարեկան շրջանառության ամեն տարի մինչև ապրիլի 20-ը վճարվում է դրոշմանիշային վճար (ըստ ամենայնի 24 000 դրամ (2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում))

Բոլոր հարկատեսակները վճարվում են պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին՝ 900008000490 Դրոշմանիշային վճարը վճարվում է 900005001186 հաշվեհամարին Կարելի է վճարել ԱՁ հաշվեհամարից, իսկ դրա բացակայության դեպքում ցանկացած հաշվեհամարից նշելով ՀՎՀՀ-ն։ Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եմ հասկացել, կա՞ն այլ հաշվետվություններ կամ վճարումներ։

Ալինա․

Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան:
Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:

Անտոն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․

1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։

2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։

3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Նարե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում` ստացվել է դրամաշնորհ, տրվել է դտ 253 կտ541 ձևակերպումը, գումարի փոխարկումը դտ 252 կտ 253, փոխարժեքի տարբերությունը դտ725 կտ 253։ Գիտեմ, որ դրամաշնորհի գումարը ծախսելիս պետք է տրվի դտ 541 կտ 628 ձևակերպումը, իսկ դրամաշնորհից առաջացած ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է ձևակերպել։

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ մենք աշխատում ենք ԱԱՀ-ով։ Պայմանագրում նշված է, որ պետք է անհատույց ավտոպահեստամասերը տրամադրենք, քանի որ ա/մեքենա ենք վաճառել։ Ես պե՞տք հարկային հաշիվ գրեմ ինքնարժեքի 80% -ը և 20% ԱԱՀ։ Ենթադրենք 10 000 դրամ է, գրեմ 8000*20%=1600 և նշեմ անհատույց հարկային հաշվում։

ՀՕ62 ՝ 7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Այս հոդվածը շփոթեցնում է։ Խնդրում եմ ինձ ճիշտ կողմնորոշեք, շատ շնորհակալ եմ։

Ռոզա․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։

Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

Քրիստինա․

Բարև Ձեզ։

Անհատ Ձեռնարկատեր եմ, պայմանագիր ունեմ Եվրոպայի որևէ երկրի գործընկերոջ հետ, ծառայություններ եմ մատուցում, ՏՏ ոլորտ է, շրջանառության հարկ որքան պետք է վճարեմ, նոր օրենք կա՞ պետք է խնդրեմ լինկ ուղարկեք, կարդամ, շնորհակալություն:

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս։ Եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ-ն (աշխատող չունի, ծառայությունների մատուցում է կատարում) 2 ամիս շրջանառություն չունի, ապա անհրաժե՞շտ է ամսական շահութահարկի և սոց․ վճարի 5000-ական վճարումները կատարել:

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ԱՁ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, զբաղվում է բաժակով սուրճի արտադրությամբ և վաճառքով, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարի: Նաև կխնդրեի պարզաբանել՝ ԱՁ-ն կարող է տնօրեն չունենալ։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է եղել, հետո անցել է շրջանառության հարկի համակարգ: ԱԱՀ վճարող լինելու ժամանակ գնել է online ծառայություն, որն առաջացրել է ոչ ռեզիդենտի շահութահարկ: Ծառայության ժամկետի վերջին օրն` մատակարարման ամսաթիվն է, երբ արդեն շրջ. հարկ վճարող է:

Վարդուհի․

Բարև ձեզ։ Ջերմա և ձայնամեկուսացման աշխատանքներ կատարող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, հաշիվներ է գրելու ֆիզ․ անձանց։ Խնդրում եմ նշել նաև տնտեսական գործունեության դասակարգիչը։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Կազմակերպության հիմնադիրը որպես փոխառություն գումար է տրամադրել կազմակերպությանը և իր հաշվից փոխանցել է կազմակերպության հաշվին։ Դուրս է գրվել հաշիվ և գումարը փոխանցվել է կազմակերպության հաշվին։ Հիմա կարելի՞ է որպես փոխառության ետ վերադարձ ստացած գումարը փոխանցել հիմնադիրի հաշվին։

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն իր գումարներից արտարժույթային հաշվին ավանդ է դրել: Հիմա դրանից ստացված տոկոսներից ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացնել:

Տաթև․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ ԱՁ-ն կարո՞ղ է հարկի չափը նվազեցնել, ի հաշիվ որոշակի ծախսերի, իմ ԱՁ-ն ծառայության մատուցման նպատակով եմ բացել, վճարել եմ 5 տոկոս անցած տարի, 10 տոկոս այս տարի։

Եթե այո, ի՞նչ ծախսերի։ Դա է հետաքրքիր։

Ընկերություն՝ ԹԻ ԷՄ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքային գործառույթները՝
📌Սկզբնական հաշվառման փաստաթղթերի՝ հարկային օրենսդրական պահանջների հետ համապատասխանության ստուգում
📌Պայմանագրերի վերահսկում
📌Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, վճարում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում
📌Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում
📌Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում
📌Կադրային հաշվառման իրականացում
📌Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում
📌Ներքին վերլուծական հաշվետվությունների կազմում
Պահանջները՝
📌Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
📌Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
📌ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
📌1C 8.3 ծրագրի տիրապետում,
📌MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
📌Վերլուծական հմտություններ,
📌Ռուսերենի տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմել՝ ուղարկելով CV-ն info@tmlconsultant.com մեյլին, subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե դրամարկղի գիրքը ունեցել է մնացորդ, բայց չի գրանցվել էլեկտրոնային 2024թ-ի հունվարից, չեն էլ կատարվել կանխիկ գործարքներ։ Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում 2025թ-ին գրանցելուց։ ՀՕ 418 հոդվածի համաձայն “3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 20 հազար դրամի չափով:” Արդյո՞ք դա համարվում է գրանցման կարգի խախտում։ Կանխավ շնորհակալ եմ։

Վահագն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ի վարձու աշխատողը պետք է գնա զինվորական վարժական հավաքների, այդ դեպքում, ոնց հասկացա, չի խզում աշխատանքային պայմանագիրը, և ընդհանրապես վճարվու՞մ է աշխատավարձ այդ ընթացքում։ Եվ եթե այո, ինչպե՞ս է հաշվարկում աշխատողի աշխատավարձը այդ բացակա օրերի համար։

Վիկա․

Բարև ձեզ։ Եթե անձը հայտարարատու է որպես իրական շահառու և վարձու աշխատող, արդյո՞ք պետք է նաև նշի հայտարարագրի մեջ իր կողմից իր կազմակերպությանը տված փոխառության գումարը, որը մասնակի ետ է ստացել։ Շնորհակալ եմ։

Անուշիկ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն 2025թ-ի համար ներկայացրել է միկրոյի հայտարարություն, հնարավո՞ր է անցնել միկրոձեռնարկատիրությունից շրջանառության հարկի։ Եթե այո, ապա ինչպե՞ս։