Zara.
Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։
Հարց 1 – Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ – 5 000 դրամ ամսական շահութահարկ – 5 000 դրամ ամսական սոց․ վճար – 10% եռամսյակային շրջանառության հարկ – դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։
Հարց 2 – հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։
Հարց 3 – Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։
Հարց 4 – Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն
Հարց 5 – արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 “հաշվարկման բազա” ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։
Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։