26/10/2026

Հայկ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Արսեն.

Բարև ձեզ: Մարզում ԱՁ ունեմ, խանութ, որը զբաղվում է առևտրով: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ուղարկել եմ 257 հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ուղարկելու, խոսքս 205-ի մասին է, որը Ը/Ձ-ի մասով է:

Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Նախապես շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:

Նարեկ.

ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝
1. տարածքը ժամավարձով տրամադրել,
2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում:
Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:

Ընկերություն՝ X-Art LLC
Հասցե՝ Սարյան 4/55
Հեռախոս՝ 093327964
Էլ. փոստ՝ a.parsamyan շնիկ x-art.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Մենք փնտրում ենք հաշվապահ, հաշվետար առնվազն 1 տարի աշխատանքային փորձով։ Աշխատանքի պայմաններ՝ մշտական աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք:
Պահանջվող որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն, Հաշվապահի, Ֆինանսիստի կամ Տնտեսագետի մասնագիտությունը կդիտվի որպես առավելություն
• ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
• ՀԾ-Հաշվապահ և e-Invoicing ծրագրերի իմացություն
• Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն
• Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
• Թիմային աշխատելու ունակություն
Պարտականություններ՝
• Հաշվապահական և հարկային հաշվառման վարում
• Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Հաշվապահական ձևակերպումների իրականացում
• Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում
• Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում
• Ներքին հաշվետվությունների կազմում
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները a.parsamyan շնիկ x-art.am էլ. փոստի հասցեով՝ վերնագրի դաշտում նշելով “Accountant”: Հարցերի համար զանգահարել 093327964 հեռախոսահամարով:

Ընկերություն՝ ՍՊ Ընկերություն
Հասցե՝ ք․Երևան, Էրեբունի վարչ․ շրջան
Հեռախոս՝ +37443337748
Էլ. փոստ՝ nairatovmasyan80 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի։
Պարտականություններ՝
• Հաշվապահական հաշվառման վարում և փաստաթղթաշրջանառության վարում
• ԵԱՏՄ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան մարմիններին
• E-Invoicing ծրագրով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
• Աշխատավարձի հաշվարկում և փաստաթղթավորում
• Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
• Հարկային, վիճակագրական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին
• Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Պահանջներ՝
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
• Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS Excel-ի լավ իմացություն
• ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է
• Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Պարտաճանաչություն
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• Աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ նվազագույնը 3 տարի
Աշխատավարձ՝ 200 000 – 250 000 դրամ
Հավելյալ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-18:00, շաբաթ՝ 10։00- 15։00, հանգստյան օր՝ կիրակի: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները t.v.mirzoyan շնիկ yandex.ru էլ. փոստի հասցեին:

Ընկերություն՝ Մարմարի Աշխարհ ՍՊԸ
Հասցե՝ Աճառյան 17
Էլ. փոստ՝ info շնիկ marmar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները՝
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Նյութական արժեքների, ծառայությունների մուտքերի գրանցում
– Վճարման հանձնարարագրերի կազմում, բանկային գործարքների ձևակերպում
– Աշխատավարձի հաշվարկ
– Կադրային գործ՝ հրամանների, պայմանագրերի, տաբելների կազմում
– Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Աշխատավարձ՝ Նախնական 130 000 ՀՀ դրամ (կախված գիտելիքներից, փորձից և հմտություններից)
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել info շնիկ marmar.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, արձագանքեք: Եթե ՍՊԸ-ն 01.01.2020թ. դրությամբ ուներ 10 աշխատող, իսկ 25.01.2020թ.-ին՝ 9 աշխատող, պարտավո՞ր է անկանխիկ վճարել աշխատավարձը:

Նաիրա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Լևոն.

Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:

Սուսաննա.

Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Հռիփսիմե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:

Տիգրան.

Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ, արտադրանքը վաճառում է ԱՁ-ներին, 24 մլն-ի շեմը չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Գուրգեն․

Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։

Գուգո․

Բարև Ձեզ։ Եթե ես ունեմ աշխատանքային ստաժ 12 տարի 6 ամիս (ներառյալ ուսման տարիներս), կարո՞ղ եմ անցնել զինվորական երկարամյա կենսաթոշակի, եթե անցնեմ ծառայության և ունենամ 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 205. “Հաշվետվություն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

  1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Լյուսի.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Լուսինե․

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

Աստղիկ․

Բարև ձեզ։ Ես համատեղությամբ եմ աշխատում և հիմա դիմելու եմ դրոշմանիշային գումարի վերադարձման համար: Ուզում եմ իմանալ՝ իմ աշխատավայրերից ես տեղեկանքներ տանելու՞ եմ ՊԵԿ, թե՞ ոչ: Ի՞նչ ընթացակարգ է լինելու:

Սյուզաննա.

«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Սերգեյ.

Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Հերմինե.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Լուսինե.

Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:

Աննա.

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։