25/10/2026

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Սուսաննա.

Բարև ձեզ։ Եթե մեկ դրույքը կիսված է, և աշխատում են 0,5 դրույքով 2 աշխատակից, ապա նրանցից արդյո՞ք պետք է գանձվի դրոշմանիշային վճար։ Եթե այո, ապա դա ո՞վ պետք է վճարի՝ գործատու՞ն, թե՞ աշխատակիցը։

Շնորհակալություն։

Արտակ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ, օգնեք գտնել ներքին աուդիտի որակավորման քննությունների պատասխանները վերջին տարբերակի համար և հնարավորության դեպքում ուղարկել artaramyano շնիկ mail.ru էլ. փոստին:

Կանխավ շնորհակալ եմ:

Արփի.

Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։

Կանխավ շնորհակալություն։

Արա.

Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Լիա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։

Մարինե.

Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու:

Ընկերություն՝ Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հագուստի խանութների ցանց: Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, կադրային հաշվառում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճվարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում:
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի, 1С-ի (տարբերակ 8.3) իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Word, MS Excel: Ցանկալի է՝ ERP ծրագրի իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամերը՝ 10:00 – 18:00, հնգօրյա աշխատանքային գրաֆիկ: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ:
Աշխատավարձ՝ 250 000 դրամ
Հավելյալ տեղեկություններ՝ Կազմակերպության գրասենյակը գտնվում է կենտրոնում:

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Տնտեսական խանութների ցանց
Աշխատավարձ՝ 400 000 դրամ
Այլ նշումներ՝ Պարտականություններ՝ Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորում հաշվապահական հաշվառման օրենսդրության համաձայն, հաշվապահության բաժնի թիմի հավաքագրում, աշխատանքների բաշխում ընկերության գործունեության առանձնահատկություններից ելնելով, վերահսկողության իրականացում բաժնի աշխատանքների նկատմամբ, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հաշվապահական հաշվառման կազմակերպում, առաջնային փաստաթղթերի լիարժեք արտացոլման կազմակերպում և վերահսկում, մասնակցություն ընկերության գործունեության իրականացման ուղիների բոլոր քննարկումներին, դրանց իրականացման նկատմամբ հարկային օրենսդրության պահանջի մասին տեղեկատվության տրամադրման, ճիշտ և ժամանակին կիրառման ապահովում, հաշվարկների և վճարային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն, աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում, ձևակերպում կամ վերահսկողություն, բյուջեի տուրքերի և հարկերի, սոցիալական հիմնադրամների ապահովագրական վճարների հաշվարկ և փոխանցում, ընկերության բոլոր գործընկերների շրջանառության վերահսկում: Աշխատել բանկ-հաճախորդ համակարգում, հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ ապահովել օրենսդրության համապատասխան անհրաժեշտ տեղեկատվությամբ ընկերության տնօրենին և ստուգումն իրականացնող անձանց, ապահովել անհրաժեշտ հարկային և հաշվապահական տեղեկատվությամբ ընկերության տնօրենին և ֆինանսական բաժնի ղեկավարին, պահպանել բիզնես էթիկայի և գաղտնիության կանոնները:
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, MS Excel, մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է՝ անգլերեն լեզվի լավ իմացություն, 1C ծրագրի իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմը ղեկավարելու, թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ: Աշխատանքային փորձ՝ 2-3 տարի: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամերը՝ 09:00 – 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ:
Հավելյալ տեղեկություններ՝ Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջան՝ 3 ամիս, կազմակերպության գրասենյակը գտնվում է Չարբախում:

Ընկերություն՝ Մուրացանի Ֆուդ Կորտ
Հասցե՝ ք.Երևան, Ռոստովյան 34/4
Հեռախոս՝ 093337802
Էլ. փոստ՝ hrpartner19 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հերթափոխային գրաֆիկով և 7 ժամ աշխատաժամանակով (09:00-17:00, 17:00-24:00), շաբաթական 1 հանգստյան օր: Երեկոյան հերթափոխի համար կտրամադրվի ավտոմեքենա: Triosoft օպերացիոնալ ծրագրի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Աշխատավարձ՝ 80 000 – 100 000 դրամ
Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականները ուղարկելու վերջնաժամկետ՝ 20.08.2019թ.:

Արա.

Հանդիսանում եմ ներմուծող ընկերություն: Ռուսաստանից Հայաստան ապրանք ներմուծելիս ինչպե՞ս ես կարող եմ վերադարձնել Ռուսաստանին վճարված ավելացված արժեքի հարկը: Խնդրում եմ, բացատրեք ընթացակարգը:
Ներմուծման ընթացքում որոշ ապրանքներ դարձել են ոչ պիտանի, ինչպե՞ս ես տվյալ ապրանքների ոչ պիտանի դառնալու պարագայում կարող եմ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Վեռոն» ծրագիրը, և ինչպե՞ս են օգտվում:

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:

Շնորհակալություն:

Տիգրան.

Բարև ձեզ:

ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս: