25/10/2026

Լուսինե․

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:

Սաթիկ․

Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

Նախապես շնորհակալություն:

Նունե.

Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը:

Նախապես շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Արտաշես.

Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, թե դպրոցի հաշվապահության իրականացման համար ի՞նչ կոնկրետ ծրագրերի և հաշվապահական տարրերի պետք է տիրապետել։ Եվ եթե կան նյութեր, խնդրում եմ, տրամադրեք։

Ռուբեն․

Բարև ձեզ: Ես աշխատում եմ թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ դպրոցում՝ ուսուցիչ՝ աշխարհագրության և պատմության: Դպրոցում աշխատել եմ համատեղությամբ, իսկ թանգարանում՝ հիմնական աշխատող: Այս տարի դպրոցում դարձել եմ հիմնական ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ թանգարանում աշխատանքս համատեղության կարգով դարձնել:

Հարություն․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես համատեղությամբ աշխատում եմ դպրոցում՝ ինֆորմատիկայի ուսուցիչ և օպերատոր 1,5 դրույքով, և համայնքապետարանում՝ առաջատար մասնագետ՝ համայնքային ծառայող: Ինձ ասում են, որ ես իրավունք չունեմ 1,5 դրույքից ավել աշխատել, կարո՞ղ եք պարզաբանում տալ այս հարցի շուրջ, այսինքն՝ ես իրավունք ունե՞մ աշխատելու նման կարգավիճակով:

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

Արտավազդ.

Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:

Ընկերություն՝ «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
Հասցե՝ Տպագրիչների 8
Հեռախոս՝ 010526751
Էլ. փոստ՝ hr շնիկ maxoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Պարտադիր պայմաններ՝ աշխատանքային փորձ, հաշվապահական ծրագրերի իմացություն, հարկային օրենսդրության իմացություն
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Լրիվ դրույք

Վարդան Ադունց.

Փոստային առաքումով ներկրել եմ համակարգիչներ՝ գնված Ալիբաբա կայքում: Մաքսազերծելիս ինձ ասացին, որ հաշվարկը կատարվելու է ոչ թե ինվոյսում գրված գնով, այլ հսկիչ գներով: Օրինակա՞ն է արդյոք դա:

Մարիամ.

Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն:

Շնորհակալություն: