29/10/2026

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:

Ռոզա.

Անձը իր հաշվին գնացել է արձակուրդ երկրից դուրս անհայտ ժամկետով: Հարկայինով իր հաշվին արձակուրդ գնալու վերաբերյալ հայտ չի ներկայացվել՝ հստակ ժամկետ չիմանալու պատճառով, դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել:

Սոնա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության և ծննդաբերության արձակուրդից:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար: Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի: Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում: Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի: Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան: Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:

Նախապես շնորհակալություն:

Վարդուհի.

Բարև ձեզ: Եթե այլ աշխատանքի վայրում աշխատանքի է անցնում աշխատողը, կարո՞ղ է այդ դեպքում 5 աշխատանքային օր առաջ գրել դիմում դուրս գալուց առաջ: Եվ արդյո՞ք խախտումներ չեն լինի աշխատավարձից վերջնահաշվարկի ժամանակ։

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է։ Ինչպե՞ս պետք է իրականացվի տվյալ գործընթացը։

231

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս:

Շնորհակալություն:

Մելինե Պ.

Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:

Գևորգ.

Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Բարև ձեզ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:

Տաթև.

Ամուսինս ծառայում է ՀՀՊՆ հատուկ ջոկատում։ Պետությունը մասնակիորեն փոխհատուցում է բնակարանի վարձը: Հարցս այսպիսին է՝
ի՞նչ փաստաթղթեր, ի՞նչ վճարներ, հարկեր/տուրքեր են գանձվելու վարձակալությունը փաստաթղթային դարձնելու համար։

Նախապես շնորհակալություն:

Հ.

Ցանկանում եմ իմանալ՝ Yandex, GG և նմանատիպ ծառայություններից օգտվելու դեպքում կազմակերպությունը կարո՞ղ է վճարված գումարը ծախս ճանաչել, և կան օրենսդրական կարգավորումներ այս հարցի վերաբերյալ։

Անժելա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել:

Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ՍՊԸ-ն ունի միայն տնօրեն և բանվորներ: Տնօրենի արձակուրդի ընթացքում պարտականությունների կատարման հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, և եթե հնարավոր է նաև հրամանի ձև ուղարկեք:

Շնորհակալություն:

Արման Հարությունյան.

Բարև ձեզ:

Ունեմ սենց մի հարց. ես ցանկանում եմ հիմնել երկու ստարտափ թիմեր, որոնք աշխատելու են և՛ կրթական ոլորտում, և՛ ՏՏ ոլորտում:

Հարցս կայանում է նրանում, որ ի՞նչ տեսակի կազմակերպություն կարող եմ բացել, որի միջոցով կարող եմ երկու կազմակերպություններն էլ միաժամանակ կառավարել: Օրինակ՝ ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով հասարակական կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու բիզնես գործունեությամբ՝ ըստ 2016 թվականի որոշման:

Հիմա կուզեմ իմանալ՝ ինչ հարկեր եմ վճարելու, ինչ կարգով և այլն:

Անի.

Բարև ձեզ:

Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Քրիստինե.

Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը նյութերի տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարչական աշխատողներին աշխատավարձ՝ 600 000 դրամ:
3. Պահեստից բաց են թողնվել 260 000 դրամի նյութեր արտադրություն՝ արտադրանքի թողարկման համար:
4. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը, ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 290 000 դրամ:
5. Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի բեռնաթափման ծախսումները՝ 45 000 դրամ:
6. Պատրաստի արտադրանքը պահեստից առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով՝ 480 000 դրամ:

Կարեն.

Բարև ձեզ:

1․ Օնլայն կազինոյում գումար շահելու դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարագրեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։
2․ Եթե ես եկամտահարկ եմ մուծում նաև աշխատավարձից, արդյո՞ք դրանից վճարվող տոկոսները բարձրանալու են շահումների պատճառով:

Մարիամ.

Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։

Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Աշոտ.

Հարգելի գործընկերներ, ԱՁ-ն, որը զբաղվում է և՛ արտադրությամբ, և՛ առևտրով, իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ): Անցնելու պահին ունի մնացորդներ, որոնց արժեքում կա ներառված ԱԱՀ։ Հնարավո՞ր է արդյոք հաջորդող ժամանակաշրջաններում կատարել ԱԱՀ-ի հաշվանցում մնացորդային ԱԱՀ-ից։