25/10/2026

Նանե.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Ընկերություն` Գործարան
Հասցե` Չարբախ
Հեռախոս` +37455555965
Էլ. փոստ` armen9588 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատավարձ` 200 000 – 230 000
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել:

Ընկերություն` Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն
Հասցե` Կիևյան 12
Հեռախոս` 098488422, 099094602
Էլ. փոստ` pcat.center շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` ՀԾ-Հանրային հատվածի դասավանդող
Այլ նշումներ` ՀԾ-Հանրային հատվածի և հաշվապահական հաշվառման գերազանց իմացությամբ

Սուսաննա Բ.

Հարգելի հաշվապահներ, որպես ֆիզ. անձ ներկրում ունեմ ՌԴ-ից մեկ մարդատար ավտոմեքենա, խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս լրացնեմ ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը, եթե կարող եք` հեռախոսահամար համար տվեք, զանգեմ, կանխավ շնորհակալություն:

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ Մ.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ, կարո՞ղ եք հուշել` ի՞նչ թույլտվություններ պետք է ստանա, և ի՞նչ հաստատություններում գրանցվի: Շնորհակալ եմ նախօրոք:

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 374 60 525 025, +374 77 525 075
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` info շնիկ fins.am

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 374 60 525 025, +374 77 525 075
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն : Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` info շնիկ fins.am

Ընկերություն` Եվրոստան-Ույուտ ՍՊԸ
Հասցե` Արշակունյաց 34
Հեռախոս` 010 44-00-88, 010 44-22-55
Էլ. փոստ` Hovhannisyana00 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Գլխավոր հաշվապահի օգնական, դրամարկղի, բանկի վարում, հիմնական միջոցներ, ներմուծման ինքնաժեք, աշխատավարձ, վիճակագրություն և այլ առաջադրանքներ

Էմի.

Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:

Գայանե.

Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:

Կախավ շնորհակալ եմ:

Սոնա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Ունեմ հնոցապանի հաստիք, արդյո՞ք տվյալ հաստիքը համարվում է վնասակար, և աշխատողին պե՞տք է հավելավճար տամ վնասակար աշխատանքի համար: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Արմենուհի Ե.

Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:

Արսեն Ա.

Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

Աննա.

Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:

Ա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Գրիգոր Ս.

Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ: