25/10/2026

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Մանյա Ա.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Ընկերություն` Համալսարան
Էլ. փոստ` tneu2017 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն և ռուսերեն լեզվի գերազանց տիրապետմամբ : Աշխատանքային փորձը պարտադիր
Աշխատավարձ` Պայմանագրային

Անահիտ.

Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125 000 (կեղտոտ) աշխատավարձ, 90 000 (մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Մանրածախ առևտրի ցանց
Հասցե` Կենտրոն
Էլ. փոստ` vacancy.stores շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` ՀԾ ծրագրում Հարկային հաշիվների մուտքագրում, բանկային փոխանցումների կատարում, այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:
Այլ նշումներ` Տարիք` 22 – 30 Սեռ` Իգական Աշխատանքի տևողությունը` Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, լիարժեք աշխատանքային օր, ժամեր` 09.00 – 18։00 ։ Պահանջվող փաստաթղթեր` Ներկայացնել ռեզյումե լուսանկարով

Սոնա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:

Համլետ Ղ.

Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Անի.

Բարև ձեզ: 4 տարի 5 ամիս է աշխատում եմ խանութում որպես գանձապահ, բայց գրանցված աշխատող եմ մոտ 3 տարի: Ըստ պայմանագրի ամսական աշխատավաձս կազմում է 80 000 դրամ: Աշխատում եմ ներկա պահին օրումեջով: Աշխատավարձ ստանում եմ 15 օրը մեկ: Դուրս գալու դեպքում ըստ օրենքի վերջնահաշվարկ հասնու՞մ է ինձ:

Ալվարդ.

Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` Եղվարդ, Երևանյան խճ. 118
Էլ. փոստ` semurandco.accountant շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար պահեստամասի
Աշխատանքի նկարագրություն` ՀԾ հաշվետար 7-ի պահեստ ենթաբաժնով գործառությունների իրականացում՝ նյութական արժեքների մուտք, ելք, տեղաշարժ, կոմպլեկտավորում և այլն
Աշխատավարձ` պայմանագրային՝ երկարաժամկետ
Այլ նշումներ` դիմելու համար ուղարկել ռեզյումե semurandco.accountant շնիկ mail.ru էլ. հասցեին

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 374 60 525 025, +374 77 525 075
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն : Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` info շնիկ fins.am

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1
Հեռախոս՝ 060434303 (ներքին՝ 810, 845)
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքի նկարագիրը՝ • Վաճառքի և դեբիտորական պարտքերի հաշվառման և վերահսկողության գործընթացի կառավարում:
Պարտականությունները՝ • Վաճառքի հաշվապահական ձևակերպումների կոորդինացում • Վաճառքի տվյալների մուտքագրման վերահսկում ՀԾ ծրագրում • Excel ծրագրով տվյալների բազայի վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում:
Պահանջները՝ • Բարձրագույն հաշվապահական/տնտեսագիտական/մաթեմատիկական կրթություն • MS Excel-ի (բանաձևեր, ֆունկցիաներ) խորը փորձառություն • ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի բազային իմացություն • Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն • Աշխատանքային փորձը վաճառքի հաշվառման ոլորտում կդիտվի որպես առավելություն • Տարիքը՝ 25-35:
Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:

Աննա Ն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն: