Լիլիթ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ֆիզ. արձակուրդից հետո ամենամյա արձակուրդը հաշվարկելիս հիմք ենք ընդունում աշխատած բոլո՞ր ամիսների եկամուտները:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Լիլիթ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ֆիզ. արձակուրդից հետո ամենամյա արձակուրդը հաշվարկելիս հիմք ենք ընդունում աշխատած բոլո՞ր ամիսների եկամուտները:
Artur.
Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:
Կարինե.
Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS!
Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Համակարգը ներառում է հաշվապահական հաշվառման ողջ սպեկտրը։ Այն է.
Ծրագրի դեմո ցուցադրության համար կապվեք InfoExpert ընկերության հետ այս հղումով…

Ընկերություն` Համալսարան
Հասցե` Երևան, Ավան, Աճարյան, 31
Հեռախոս` 61-22-02
Էլ. փոստ` tneu2017 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն և ռուսերեն լեզվի գերազանց տիրապետմամբ : Աշխատանքային փորձը պարտադիր
Մոնթե.
ՍՊԸ-ն ունի և՛ հանրային սննդի, և՛ հյուրանոցային գործունեություն, հյուրանոցային գործունեությունը քանի՞ % է հարկվում, ճի՞շտ է, որ 20% – ով, խնդրում եմ շտապ պատասխանել:
Գոհար.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել` ԱՁ-ով աշխատելիս որպես տուրիստական ընկերություն` որտեղի՞ց կարող եմ վերցնել ստացականի ձև հաճախորդներին վճարումների դիմաց տալու համար: Շնորհակալ եմ:
Մանվել.
ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս գևորգյան ազգանունի մեջ երկրորդ “գ” տառը գրվում է “կ” տառով, ինչպե՞ս վարվել:

Ընկերություն` Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն
Հասցե` ք. Երևան, Հյուսիսային պող.
Հեռախոս` 077-09-77-57
Էլ. փոստ` astxikbadalyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման և կադրային գործի վարում ՀԾ-ի միջոցով
Աշխատավարձ` 140 000
Այլ նշումներ` Ցանկալի է իգական սեռի ներկայացուցիչ մինչև 45տ.
Արամ.
Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 041650750
Էլ. փոստ` info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր-կրտսեր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշիվների դուրսգրում, մուտք/ելք 1C, հաշվետվությունների կազմում: Օրական հաշվետվության վարում: ԱԱՀ հաշվարկի տիրապետում:
Աշխատավարձ` 90 000-ից սկսած
Այլ նշումներ` Տարիք 24-35; Սեռ՝ իգական, կիրթ, թիմային աշխատանքում ներգրավվելու հմտություն, աշխույժ և գիտակից անձ ենք փնտրում:
Աննա.
Բարև ձեզ, խնդրում եմ կարող եք ասել` արդյո՞ք երկու տարեկան երեխա ունեցող ծնողի աշխատաժամերը կարող են կրճատվել:
Aramayis.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել հարսանեկան զգեստների սրահ, խնդրում եմ ասել` որտեղի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի:
Հակոբ Ո.
Ողջույն։
Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։
Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։
Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում:
Կանխավ շնորհակալություն:
Սիրվարդ.
Բարև ձեզ:
Ինչպե՞ս պետք է ձևակերպել խանութից վաճառած ապառիկը, գումարը ստանում ենք բանկից:
Սևան.
Խնդրում եմ կարծիք հայտնել. Կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության (70 օր) արձակուրդից և օգտվել միայն ծննդաբերության (70 օր) արձակուրդից:
Աշխեն.
Ողջույն,
Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ ստուգել գրանցված իմ նախորդ աշխատանքային ստաժերը, ընկերությունները, հաստիքները և այլն, հակիրճ` թվայնացված աշխատանքային գրքույկը: Որևէ կայք կա՞:
Շնորհակալություն:
Սիրուշո.
Խնդրում եմ ասեք` իրավունք ունի՞ անձը համատեղությամբ աշխատել 2 վայրում, լիարժեք մեկական դրույքներով, թե մի տեղում պետք է լինի մեկ, իսկ մյուսում կես դրույք, և համատեղության դեպքում օրական քանի՞ ժամ իրավունք ունի աշխատել, նաև բանակի 1 000 դրամը ո՞ր աշխատավայրից է պահվելու:

Լամարա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. Պահեստում կատարվել է փչացած սննդի խոտան` 10 000դր, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպում:
Անահիտ.
Արդյո՞ք կարող է ֆիզիկական անձը միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն հանդիսանալ:
Բարև ձեզ:
Հարցս կապված է պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ:
Եթե պահակի համար սահմանված է աշխատանքային ռեժիմ՝ 21:00-ից հաջորդ օրվա 09:00-ն (12 ժամ), ապա տոնական օրվա (օրինակ՝ սեպտեմբերի 21-ին իր հերթափոխն է, ժամը 21:00-ին գալիս է աշխատանքի) համար կրկնակի պետք է վճարել 3 ժա՞մը միայն: Եվ ստացվում է մյուս պահակին, որը ընդունել է հերթափոխը 20-ին սեպտեմբերի, 9 ժամ պետք է կրկնակի վճարել: Խնդրում եմ պատասխանեք այդպե՞ս է, թե ոչ:
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր: Էլ հասցե m.maram շնիկ mail.ru կանխավ շնորհակալություն:
Քրիստինե.
Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:
Թամարա.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել ամենամյա արձակուրդից հետ կանչելու հրամանի ձև, կանխավ շնորհակալ եմ:
Շող.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:
Անահիտ.
Խնդրում եմ տրամադրել կնիքի Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև: ann.markosyan27 շնիկ gmail.com
Լուսինե.
Բարև ձեզ:
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս հարկային տեսչությունում պե՞տք է հայտարարություն տալ պարտադիր, կասեք խնդրում եմ:
Երանուհի.
Բարև բոլորին:
Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:
Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն: