25/10/2026

Ընկերություն` Solare LLC
Հասցե` ք. Երևան
Հեռախոս` 041-077-041
Էլ. փոստ` solare.llc շնիկ bk.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում, 1C և ՀԾ ծրագրերի իմացություն, 5 և ավելի տարիների աշխատանքային փորձ
Աշխատավարձ` 400.000-500.000 ՀՀ դրամ
Այլ նշումներ` Սուպերմարկետների ցանց

Շուշան.

Գործընկերներ ջան, խնդրում եմ հիշեցնել` ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը այն կազմակերպության համար, ով համարվել է շրջանառության հարկ վճարող և տվյալ տարվա ընթացքում անցել է ԱԱՀ շեմը: Շնորհակալություն:

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Կարինե Ա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Լալա Հ.

Բարև ձեզ:

Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:

Շնորհակալ եմ շատ նախապես:

Անի.

Բարև ձեզ:
Հարց – բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Ինֆոէքսպերտ ՍՊԸ
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` info շնիկ infoexpert.am
Թափուր աշխատատեղ` Ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն`
Պարտականություններ
– Ընկերության աշխատակիցների և պատվիրատուների հետ գերազանց հաղորդակցման ընդունակություն
– Կոնկրետ ծրագրերի իրականացման կանոնակարգերի մշակման և դրանց կատարմանը հետևելու ունակություն
– Աշխատանքների բաժանում կատարելու հմտություն
– Պատվիրատուների հետ խնդիրները քննարկելով նկարագրելու կարողություն, դրանց իրականացմանը հետևելու և արդյունքների հանձնումը պատվիրատուին ապահովելու հմտություն
– Պատվիրատուների հետ պայմանագրային պարտավորությունները կառավարելու կարողություն
– Տարբեր գործառույթների միջև գործողությունները համակարգելու ունակություն
– Ծրագրի կարգավիճակի մասին հաշվետվություն ներկայացնելու հմտություն
Պահանջվող հմտություններ
– Բակալավրի աստիճան
– Գրավոր և բանավոր հաղորդակցության ունակություն
– Սթրեսսային իրավիճակների լուծման կարողություն
– Խնդիրների լուծման ժամանակ նոր լուծումների նախաձեռնություններով հանդես գալու ընդունակություն
– Միաժամանակ մի քանի ծրագիր վարելու կարողություն
Որակավորման ցանկալի պահանջներ
– Հարկային օրենսդրության նախնական իմացություն
– Ձեռնարկություններում բիզնես պրոցեսների իմացություն
– Գործավարության, փաստաթղթաշրջանառության նախնական իմացություն
Դիմելու Գործընթաց
Աշխատանքին դիմելու նպատակով խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) info շնիկ infoexpert.am էլ․ հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով “Ծրագրի ղեկավար” հաստիքը։
Այլ նշումներ`“ԻնֆոԷքսպերտ” ընկերությունը ծրագրային ապահովման ներդրման և կատարելագործման ընկերություն է: Մենք առաջարկում ենք ծրագրային 1C հենքի վրա բիզնեսի ավտոմատացման լիարժեք լուծումներ: Շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք 1996թ․ սկսած՝ ԻնֆոԷքսպերտ ընկերությունն այսօր ունի 20-ից ավել աշխատակիցներ, սպասարկման ամբողջական թիմ, 300-ից ավել հաջողված նախագծեր,100-ից ավել հաճախորդներ, որոնց թվում են Հայաստանի և արտերկրի մի շարք խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են ՀԷՑ ՓԲԸ-ն, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն, Միջազգային Էներգետիկ Կորպորացիան, Շին Տավր ՍՊԸ-ն, Synopsys Արմենիա Հայաստան ՓԲԸ-ն և այլք։

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Աննա Բ.

Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

Ընկերություն` GMG DOORS
Հասցե` ք. Երևան, Սևանի 5
Հեռախոս` 041577935
Էլ. փոստ` hr շնիկ gmgdoors.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքի նկարագրություն` Մշակում է Ընկերության ֆինանսական ռազմավարությունը
Աշխատավարձ` 150.000-230.000
Այլ նշումներ` GMG GROUP կազմակերպությանն անհրաժեշտ է ֆինանսական վերլուծաբան Աշխատանքային պարտականությունները՝ • Մշակում է Ընկերության ֆինանսական ռազմավարությունը, • Իրականացնում է գործարքների ֆինանսատնտեսական վերլուծություն, • Ընկերության ֆինանսական հոսքերի պլանավորում, • Կազմակերպում է ընկերության բիզնես-պլանը կազմելու աշխատանքները, • Ընկերության ֆինանսական ռիսկերի գնահատում, • ֆինանսական վերլուծություն եւ կանխատեսում, • Դրամական հոսքերի պլանավորում եւ կառավարում, • Բյուջետային պլանավորում եւ վերահսկողություն, • Ընկերության տարեկան և ամսական բյուջեի կազմում, • Ամսական ֆինանսական հաշվետվությունների կազմում, • Ներմուծվող նյութերի և ապրանքների ինքնարժեքի հաշվարկ, • Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ, • Հասույթի և ծախսերի վերահսկում, • Վերահսկել Ընկերության կապիտալ ծախսերի հաշվառում, • Իրականացնել ծախսերի օպտիմալացմանն ուղղված միջոցառումներ, • Իրականացնել փաստացի արդյունքների և բյուջեի ու կանխատեսումների համեմատական մոնիթորինգ` կազմելով համապատասխան վերլուծություն և կանխատեսումներ, • Աջակցել ֆինանսական մոդելների և հաշվետվությունների թարմացման և զարգացման գործընթացներին: Պահանջվող որակավորումներ: • Աշխատանքային փորձը ֆինանսական հաշվետվությունների և արտադրական կազմակերպությունում ցանկալի է, • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում), • Ոլորտը կարգավորող իրավական դաշտի իմացություն, • Հաշվապահության հիմունքներ, • Համակարգչային տեխնիկայի, MS Office, 1C, ՀԾ հմուտ տիրապետում, • Ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն, • Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն, • Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ, • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն և բանակցելու հմտություններ, • Վաճառքի, բանակցելու և խորհրդատվության հմտություն, • Արագ կողմնորոշվելու հմտություն, • Նախընտրելի տարիքը՝ 27-40: Աշխատավարձ՝ 150.000-230.000 ՀՀ դրամ Գրաֆիկը ՝ Աշխատանքային օրերը` երկուշաբթիից-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 10:00-19:00: Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr շնիկ gmgdoors.com էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով “Ֆինանսական վերլուծաբան” անվանումը:

Hripsime.

Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:

Ընկերություն` ԼԻՎՍ ԳԱՐԴՆ ՍՊԸ
Հասցե` ԵՐԵՎԱՆ
Հեռախոս` +37411666612
Էլ. փոստ` hr շնիկ leavesgarden.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ/Ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն`• Հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում, • Կազմակերպության ներքին հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարում անգլերեն լեզվով և ներկայացում ընկերության գլխամաս, • Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով • Ստացվող հիմնական միջոցների նախնական հաշվառում և պահանջվող ամսական բյուջեյին համապատասխան հարցման իրականացում, • Հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման իրականացում, • Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացման մասնակցություն հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա, • Կազմակերպության աշխատակիցներին մեթոդական օգնության ցուցաբերում` հաշվապահական հաշվառման վարման, վերահսկողության, հաշվետվության և տնտեսական վերլուծությունների հարցերով, • Եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության կազմում, • Բիզնես պլանի հաշվարկմների կատարում, • Ընկերության գործունեությանն առնչվող հաստիքի իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների և պարտականությունների կատարում: Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն մասնագիտական կրթություն, Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է (առնվազն 4տարի) Ցանկալի է աշխատանքային փորձ շինարարության կամ արտադրության ոլորտում, Microsoft Word/Excel-ի գերազանց իմացություն, Անգլերեն լեզվի միջինից բարձր պարտադիր իմացություն, ՀԾ ևe invoicing ծրագրի պարտադիր իմացություն, Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն: Անձնային հատկանիշներ՝ Պատասխանատվության բարձր զգացում, Աշխատասեր, Թիմում աշխատելու ունակութուն: Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա Ժամատախտակ՝ 10:00-18:00, շաբաթ՝ 10:00-14:00: Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց CV-ն անգլերեն լեզվով, հետևյալ էլ. փոստով` hr շնիկ leavesgarden.com Ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 21-ը:
Աշխատավարձ` մրցակցային

Աննա.

Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 374 60 525 025, +374 77 525 075
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` info շնիկ fins.am

Վահե Քեշիշյան.

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:

Շնորհակալություն:

Անի Կ.

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Էդգար.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն: