25/10/2026

228

Սամվել.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում արձակուրդի չօգտագործված կամ ավել օգտագործված օրերը հաշվելու համար, և ավել օգտագործված ավերի համար պահում անելիս ո՞ր օրենքով են ղեկավարվու՞մ: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Arevik Antonyan.

Բարև ձեզ,
հարցս հետևյալն է. եթե անձը անցնում է երկրորդ աշխատանքի, և նախկին աշխատավայրը համարվում է համատեղությամբ, այդ դեպքում առաջին գործատուն աշխատանքային գրքույկում գրառում կատարելիս նշու՞մ է արդյոք, որ աշխատողը դարձել է համատեղությամբ աշխատող: Արդյո՞ք վրիպում չէ, եթե աշխատանքային գրքույկում երկու տարբեր աշխատանքների ժամկետները համընկնում են:

Կանխավ շնորհակալություն:

Դավիթ.

Բարև ձեզ,
խնդրում եմ շտապ օգնեք։
Հուլիսի 29–ին դրամարկղային գրքի վրա կալանք է դրվել, սակայն օգոստոսին հարկայինը տուգանում է՝ պատճառաբանելով, որ լրացված չէ դրամարկղային գիրքը: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դրամարկղային գրքի վրա կալանք դրվելուց հետո պետք է լրացվի դրամարկղային գիրքը:
Նախապես շնորհակալություն:

Armen.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:

Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

249

Ընկերություն՝ ԳՍԱ
Էլ. փոստ՝ hr շնիկ gsa.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (սեռը՝ իգական) աշխատանքային փորձը և ռուսերենի իմացությունը պարտադիր են: Աշխատանքային ժամերն են 9:00-18:00, աշխատանքային գրաֆիկը՝ հինգօրյա: Աշխատավարձը 100 000 դրամ։ Տարիքը 25-45 տարեկան։ Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (ՌԵԶՅՈՒՄԵՆ) ուղարկել hr շնիկ gsa.am էլեկտրոնային հասցեին:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Արսինե.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: “X ” ՍՊԸ-ն ապրանք է վաճառել “Y”ՍՊԸ-ին: Հարկային հաշվում մատակարարվող հասցեն նշել են նոր գնորդի հասցեն, այսինքն “Z” ՍՊԸ: Ապա այդ դեպքում “Y” ՍՊԸ “Z” ՍՊԸ-ին հարկային հաշիվ է դուրս գրման ժամանակ մատակարարման ո՞ր հասցեներն են նշում (այսինքն որտեղի՞ց որտեղ, եթե ապրանքը տեղափոխվել է միանգամից նոր գնորդին):

Արթուր.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվել վստահորդիս արձակուրդայինը: Աշխատում է վեցօրյա ռեժիմով: Ստանում է ամսական 700 000 դր. մաքուր աշխատավարձ: Օգոստոսի 8-ից մինչւ օգոստոսի 20-ը գտնվել է արձակուրդում: Անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում ենք իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանար և ինչքա՞ն աշխատավարձ օգոստոս ամսվա համար: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նշել հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:

Ծովինար.

Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ ո՞ր իրավական ակտով են սահմանված ոչ պետական իրավաբանական անձանց (օրինակ՝ ՍՊԸ-ներ) փաստաթղթերի պարտադիր պահպանման ժամկետները, փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ: Կանխավ շնորհակալություն:

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:

Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի:
Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ:
Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:

Կարինե.

Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն: