25/10/2026

222

Arsine.

Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը:

Կանխավ շնորհակալություն:

Ադրինե.

Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք հետևյալ հարցիս.
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու տարով, և այդ երկու տարվա ընթացքում կատարվել է աշխատավարձի փոփոխություն, ապա գնային սղաճի հաշվարկ: Աշխատավարձի փոփոխությունը կատարվել է պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին ձևաթղթով: Գնային սղաճի հաշվարկը ևս իրականացվել է համապատասխան ձևաթղթի հիման վրա, որտեղ հղում է կատարվել ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի ստորագրման ամսաթվին, այլ վերջին փոփոխության ամսաթվին (աշխատավարձի փոփոխության փաստաթղթի ամսաթվին): Եվ հետագա պայմանգրի երկարացման համար ևս հղում է կատարվել վերջին փոփոխված փաստաթղթի ամսաթվին (գնային սղաճի փաստաթղթի ամսաթվին): Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

221

Arsine.

Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:

Կանխավ շնորհակալություն:

213

Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն
Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38
Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Պահեստապետ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` ոգելից խմիչքների արտադրություն Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գույքագրման արդյունքների ստուգում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (հաշվապահական,ֆինանսական, տնտեսագիտական), MS Office, Excel-ի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 25-45 Սեռ` դեր չի խաղում Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ` 200 000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 2 ամիս, վարձատրությունը փորձաշրջանի ընթացքում ՝ 150 000 դրամ:
Աշխատավարձ՝ 200 000 AMD

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:

Ashot Beglaryan.

Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է:

Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

220

Arsine.

Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում:

Կանխավ շնորհակալություն:

206

Ընկերություն` Նոմիդիսկ
Հասցե` ք. Աբովյան
Հեռախոս` 077-254-255
Էլ. փոստ` aleqs-82 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` լրիվ աշխատանքային օր
Աշխատավարձ` պայմանագրային

Arsine.

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ:

Կանխավ շնորհակալություն:

100

Ընկերություն՝ “ՋԻ ՋԻ Գրուպ” ՍՊԸ
Հասցե՝ Սևանի 118/6
Հեռախոս՝ 093 47 10 59
Էլ. փոստ՝ businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահ
Աշխատավարձ՝ 80 000 – 120 000

Աննա.

Ունեմ խանութ (ԱՁ), զբաղվում եմ առևտրով ու ցանկանում եմ մատուցել նաև համակարգչային ծառայություններ (print/xerox): Խնդրում եմ ասել՝ ո՞ր հարկատեսակով է հարկվելու՝ 5 %՞, թե՞ մտնելու է շրջանառության հարկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկեք երեխայի խնամքից վերադառնալուց հետո կրկին աշխատանքի ընդունման հրամանի ձև: Կանխավ շնորհակալություն:

Հայկանուշ.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Դավիթ.

Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:

Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:

Հարգանքով,
Դավիթ

Լենա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից: