25/10/2026

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ,
անչափ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ինձ հետ, թե որ կայքերից կամ այլ աղբյուրներից եք օգտվում, որպեսզի միշտ և ճիշտ ժամանակին տեղեկացված լինեք օրենքների փոփոխություններից, պարզաբանումներից, որևէ հարկատեսակի մասով հաշվարկների-հաշվետվությունների ձևաթղթերում փոփոխություններից և ամեն տեսակ հարկային նորություններից:

Թաթուլ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ օգնեք մի հարցում:
Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել:

Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:

Շուշան.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։

Hayk.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելիս արդյո՞ք պետք է հաշիվը էլեկտրոնային եղանակով ուղարկի:

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան (աշխատողի համար), եթե պետական հիմնարկը գույք նվիրաբերի իր աշխատողին: Շնորհակալություն:

Ashot Beglaryan.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք ձեռք բերել Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը ունի այն, խնդրում եմ ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ a.l.beglaryan շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալ եմ:

205

Ընկերություն` KMG Consulting
Էլ. փոստ` info շնիկ kmg.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները. Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ ծրագրով; Հարկային հաշվառման վարում, հարկային և համապատասխան պետական մարմիններին ներկայացվող այլ պարտադիր հաշվետվությունների կազմում; Ֆինանսական հաշվետվությունների կազմում; Ավելացված արժեքի հարկի հետ կապված գործառնություններ; Ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում; Բանկային գործարքների կատարում; Ստացված և դուրս գրված հաշիվների հաշվառում; Վճարման հանձնարարականների պատրաստում; Պահեստի մուտքի և ելքի հետ կապված ձևակերպումների և վերահսկողության իրականացում; Ծախսերի վերահսկում; Այլ գործառույթներ կապված հաշվապահական հաշվառման հետ: Պահանջվող որակավորումներ. Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, հաշվապահություն, աուդիտ, ֆինանսներ մասնագիտություններից որևէ մեկում (ACCA որակավորումը կդիտվի որպես առավելություն); Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ; ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն; Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների լավ իմացություն; Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, ՀԾ); Հաղորդակցման լավ ունակություններ (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն); Կազմակերպչական, անալիտիկ ունակությունների առակայություն; Արագ կողմնորոշվելու և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու ունակություն և պատրաստակամություն: Տարիքային սահմանափակում չկա:
Այլ նշումներ` Դիմումի ներկայացման կարգը Ցանկացողները կարող են իրենց CV-ն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը ուղարկեն ընկերության էլեկտրոնային հասցեներին՝ info շնիկ kmg.am, kmgarmenia շնիկ gmail.com՝ որպես նամակի վերնագիր նշելով “acc job” բառը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 10-ը:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:

216

Նարինե.

Համաձայն “Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ” 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:

Հասմիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Ֆորդ էքսպեդիցիոն մակնիշի է, շարժիչի հզորություը 160/218 ԿՎՏ/Ձ.ՈՒ: հաշվարկում եմ տարեկան գույքահարկը ըստ մեքենայի տեսակի.

(218*300)+ (218-150*1000)*0.5 = 133 400 դրամ: Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հաշվարկել:

Վարդան.

Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Մարինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ:

Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը:

Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Ռիմա.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ֆինանսական հաշվերվության մեջ հանդիպել եմ շրջանառու միջոցներ դաշտին և չեմ հասկանում` ինչ լրացնել այնտեղ: Կօգնե՞ք հասկանալ` ինչ պետք է լրացնեմ:

Էլիզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
կազմակերպությունը գրանցվել է հիմնադրամ, որը ֆինանսավորվելու է միայն պետական բյուջեից տարեկան մոտ 95 միլիոն դրամի չափով: Խնդրում եմ հուշել` ի՞նչ հարկային պարտավորություն կարող եմ ունենալ ԱԱՀ-ի գծով, եթե կունենամ, հայտարարություն պե՞տք է տամ և ե՞րբ, թե՞ ոչ:

Աշոտ.

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ – ի գումարը հաշվետու ամսում:

Ռուստամ.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է՝ որտե՞ղ կարող եմ գտնել մանրամասն տեղեկություններ հաշվապահական հաշվառման հաշիվների վերաբերյալ՝ ակտիվային է, թե պասիվային, կամ ինչի համար է նախատեսված հաշիվը։ Շնորհակալություն:

Գայանե.

Բարև:
Խնդրում եմ օգնել շրջանառության հարկի գերավճարը փոխանցել եկամտային հարկի պարտավորության մարման, եթե դա հնարավոր է:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: