
“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալության կողմից:
Հաշվապահություն ԵՎ ավելին

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալության կողմից:
Tereza.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Արփի.
Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:
Անահիտ.
Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Գոհար.
Խնդրում եմ ասեք` ԱԱՀ-ի հաշվետվություն կազմելիս հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, այդ տողում գումարը գրում եմ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ:
Կանխավ շնորհակալ եմ:
Լևոն.
Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):

Վարդան.
Հարգելի հաշվապահներ,
մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով:
Հարգանքով` Վարդան
vxanumyan շնիկ mail.ru
Inna.
Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողը 2014թ նոյեմբերի 1-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: 2015թ հունվար ամսվա նպաստը ինչպե՞ս հաշվարկել: Աշխատավարձը` 50 000 դրամ:
Արսեն.
Բարև ձեզ: Բուսական թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ, շտրիխ կոդ և այլն), խնդրում եմ օգնեք:
Hasmik.
Ողջույն, ինձ անհրաժեշտ է բյուջետային հիմարկների հաշվապահական հաշվային պլանը:
Կարեն.
Բարև ձեզ։
Խնդրում եմ պատասխանել, թե բանկային փոխանցումով գումարը համարվու՞մ է առհաշիվ գումար:
Շնորհակալություն:
Armine.
Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահության մագիստրոս եմ, սակայն պրակտիկայում երբեք չեմ զբաղվել հաշվապահությամբ: Շուտով ուզում եմ սկսեմ աշխատել: Խնդրում եմ խորհուրդ տալ` ինչի՞ց սկսեմ կարդալ:
Taron.
Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:
Նարե.
Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ:
Շնորհակալություն:

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Լիտոկոլ ԱՄ ԿՈ” ՍՊԸ և “ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ” ՍՊԸ կողմից:
Հասմիկ.
Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Վահե.
Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Սյուզաննա.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:
Լիանա.
Եթե ԱՁ հիվանդության կարգ ունի, նա կարո՞ղ է եկամտային հարկի 5 000 դրամը չհաշվարկել և չփոխանցել բյուջե:
Աղբյուր` yerkir.am
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Այսպես, “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
“Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:”:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Ադրիանա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եմ անցած տարվա չբաշխված շահույթը վճարել դրամարկղից (խոսքը մեծ գումարի մասին է):
Ալինա.
Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Կարինե.
Եթե աշխատակիցը աշխատում է ոչ պետական հաստատությունում, նա իրավունք ունի՞ համատեղության կարգով աշխատել ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:

Արթուր.
Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
Նունե.
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Էմմա.
2015թ-ից ԱՁ-ն պետք է աշխատի ԱԱՀ-ով: Որո՞նք են մեր առաջին քայլերը:
Ջուլիետտա.
Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը:
Նախապես շնորհակալ եմ:
Սիլվա.
Հարգելի հաշվապահներ, հղիության ու ծննդաբերության անաշխատունակության թերթիկն ավարտվել է 19.12.2014թ., երեխան ծնվել է 05.10.2014թ.: Մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդի հրամանում 20.12.2014թ. – 20.12.16թ. գրե՞մ, թե՞ 20.12.2014թ. – 05.10.2016թ.: Թիվ 79 գրանցման հայտում, ավելացնել չվճարվող արձակուրդ բաժնում, սկիզբը գրանցել եմ 20.12.2014թ., ավարտը՝ 05.10.2016թ.: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Կանխավ շնորհակալ եմ: