25/10/2026

Armen.

Հարգելի հաշվապահներ, պատրաստվում եմ գրանցել ՍՊԸ, որը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով: Սկզբնական շրջանում դրանք լինելու են ավտոմոբիլային յուղեր, անտիֆրիզներ, ֆիլտրեր և այլն: Վաճառքը տեղի է ունենալու 2 ճանապարհով՝
1. վաճառք ինտերնետ խանութ կայքում ձևակերպված պատվերի հիման վրա
2. վաճառք այլ ուղղակի պատվերների հիման վրա՝ ներառյալ գնումների կոմիտեից եկած մրցույթների հաղթելու արդյունքում:

Երկու դեպքում էլ վաճառվող ապրանքը ձեռք է բերվելու համապատասխան մատակարարներից վաճառելուց անմիջապես առաջ:
Խնդրում եմ նկարագրել` ինչպե՞ս պետք է իրականացնել վաճառքի գործընթացը, որպեսզի այն լինի օրենքի սահմաններում (ՀԴՄ, փաստաթղթավորում):

Գագիկ.

Բարև ձեզ:
Ես աշխատել եմ համալսարանում` որպես վարչական կազմ: Հիմա ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն` աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բայց ներկայումս շարունակում եմ աշխատել նույն համալսարանում ժամավճարային սկզբունքով: Նշեմ, որ աշխատանքային գրքույկս ազատման հետ միաժամանակ վերցրել եմ և հիմնական աշխատող այլևս չեմ հանդիսանում: Վերջնահաշվարկի կարգում կա այսպիսի կետ – “1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում”: Խնդրում եմ ինձ ասեք` տարածվու՞մ է դա իմ վրա, թե՞ ոչ: Եվ ըստ այդմ կարո՞ղ եմ պահանջել վերջնահաշվարկ այս պարագայում:

Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած “Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա:

Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով “կոնսենսուսային”: Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. “Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում”: Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ:

Հիշեցնենք նաև, որ “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:

Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:

Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:

Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:

Kara.

Եթե ՍՊԸ-ն 2014-ին աշխատել է շրջանառության հարկով և շրջանառությունը մինչև 58 մլն. է, շրջանառության հարկ վճարող համարվելու համար պե՞տք է նորից հայտարարություն ներկայացներ:

Gevorg.

Բարև ձեզ:

Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար:

Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն:
Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ:

Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ:

Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները:
1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:
2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ:

Նախապես շնորհակալություն:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ օրենքի` կազմակերպության կողմից օգտագործման համար գնված ավտոմեքենայի ԱԱՀ-ն չի հաշվանցվում: Այդ դեպքում արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին և ընդհանուր գումարով ամորտիզացնել: Եվ ստացվում է, որ ԱԱՀ-ն մաշվածությանը համամասնորեն ծախսագրվում է:

GOHAR.

Խնդրում եմ շտապ պատասխանեք:
Աշխատողը մահացել է հունվարի վերջում, հիմա պետք է անձնական գրասենյակի աշխատողներ պատւհանից ազատել աշխատանքից, բայց իր անունը չեմ տեսնում աշխատողների ցուցակում, սակայն երբ ուզում եմ լրացնել եկամտայինի հաշվետվությունը, անունը կա աշխատողների ցուցակում (ես աշխատավարձ և վերջնահաշվարկ պետք է ցույց տամ): Ինչպե՞ս վարվեմ, որևէ մեկիդ մոտ այդպիսի իրավիճակ եղե՞լ է: Կանխավ շնորհակալություն:

Արև.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե աշխատողին դուրս են գրել արձակուրդային, նա ստացել է արձակուրդայինի գումարը, բայց արձակուրդ չի գնացել և ներկայացել է աշխատանքի, այս դեպքում իրեն պե՞տք է արդյոք վճարվի այդ ամսվա համար լրիվ աշխատավարձ, և արդյո՞ք պետք չէ հետ գանձել արձակուրդայինի գումարը:

Լևոն.

Հնարավո՞ր է ուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա եկամտային հարկի մասին հաշվետվությունը հարկային ներակայացնել շուտ (օրինակ ամսվա 15), իսկ բուն վճարումը կատարել ավելի ուշ (օրինակ ամսվա 19):

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ, 18 շաբաթական հղի եմ, գործատուիս ասել եմ բանավոր, բայց գրավոր տեղեկություն կամ հղիության մասին տեղեկանք չեմ ներկայացրել, արդյո՞ք նա իրավունք ունի մինչև իմ ֆիզ. արձակուրդը ինձ հեռացնել աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ:

Լևոն.

Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:

Արմինե.

Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:

Էլեն.

Եթե հունվար ամսից նոր աշխատող ենք ընդունել, ապա այդ աշխատողի հայտում աշխատանքի ընդունման ամսաթիվ կարո՞ղ եմ գրել 01.01.2015թ., թե՞ հունվար ամսվա առաջին աշխատանքային օրով պետք է գրեմ, այսինքն՝ 12.01.2015թ.:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:

Կանխավ շնորհակալություն:

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Astghik.

Բարև ձեզ:
Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ –/–/– – –/–/– թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի:
Ինչպե՞ս ստանալ այդ գումարը: