25/10/2026

Արևիկ.

Երևանի դպրոցներից մեկում աշխատում եմ որպես օպերատոր 1 դրույքով, քանի որ մյուս օպերատորը գտնվում է ֆիզարձակուրդում արդեն 2 տարի է, փոխարինում եմ նաև նրան և ունեմ 1,5 դրույք: Չգիտեմ` որ օրենքի համաձայն հունվարի 1-ից ինձնից վերցրել են կես դրույք օպերատորի պարտականություն պատճառաբանելով, որ այլևս թույլ չի տրվում աշխատողին տալ 1 ու կես դրույք: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կա նման օրենք, որ արգելում է աշխատել 1 ու կես դրույքով, անգամ եթե այդ կես դրույքը գրանցված է միայն փոխարինում: Կանխավ շնորհակալ եմ:

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

250

Artur.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:

Ani.

Բարև ձեզ:
Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ …
Նախապես շնորհակալ եմ:

Hamest.

Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:

Անյուտա.

Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև:

Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:

Shushan.

Բարև ձեզ,
Խնդրում եմ օգնեք հասկանալ, ՍՊԸ-ում 8,5 տարի աշխատելու ընթացքում, երբ տարեկան 10 օր է արձակուրդ ունեցել աշխատողը, և միայն երկու անգամ 20 օր , հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի: Աշխատանքից դուրս գալուց առաջ աշխատողն իր հաշվին արձակուրդ է վերցրել արտերկրում որակավորման կուրսերի մասնակցելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

229

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ, ինչի՞ց պետք է սկսի, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են նախատեսված այսպիսի ծառայություններ մատուցող կառույցների համար: Հնարավո՞ր է արդյոք ավտոպահեստամասերի առք ու վաճառք նույն կառույցի ներքո:
Հարգանքներով` Հասմիկ

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:

Ալինա.

Հարգելի կոլեգա,

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում “գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով”, այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:

Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ կայքի հասցե, որի միջոցով կարելի է հաշվարկել աշխատավարձի և արձակուրդայինի գումարները: Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: 2008թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, հետագայում ստացել եմ նաև ֆիզիկայի դասաժամեր, 2012 թ. հոկտեմբերից մեկնել եմ երեխայի խնամքի արձակուրդ: Այդ ընթացքում օպերատորի կես դրույքը դարձել է դրույք ու կես, հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, որ ինձ հասնում է օպերատորի միայն կես դրույքը, արդյո՞ք դա ճիշտ է: Նախօրոք շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:

219

Արման.

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է “Շրջանառության հարկի մասին” օրենքով սահմանված պարտադիր գույքագրման պահանջին: Ասում են, այդ պահանջը հետաձգվել է մինչև 2015թ. փետրվար: Արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր օրենսդրական ակտով է այդ հետաձգումը ընդունվել: Շնորհակալություն:

Գագիկ.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս: