Ֆիզ. անձը իրականացրել է 3 ավտոմեքենայի վաճառք

Նելլի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե Ֆիզիկական անձը տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը իրականացրել է 3 ավտոմեքենայի վաճառք

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ

Արտակ Մ.

Կազմակերությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն երկու կողմերի համար:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ

Միակողմանի գնման ակտի հետ կապված

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք “միակողմանի գնման ակտ” հասկացությունը այլևս ուժի մեջ չի լինելու 2014թ. հոկտեմբերի 1-ից հետո` օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Միակողմանի գնման ակտի հետ կապված

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի սոց. փաթեթը

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել հունվարի 16-ից, և նրա վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանում է հուլիսի 16-ին, ապա նրան սոց. փաթեթ հաշվարկվում է հունվարից մինչև դեկտեմբեր (12) ամիսների, թե՞ հուլիսից մինչև դեկտեմբեր (6) ամիսների համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի սոց. փաթեթը

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen.

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240

Varduhi Balasanyan.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

Հիշարար (մեմորիալ) օրդերի ձև

Գագիկ.

Խնդրում եմ ինձ ուղարկել հիշարար (մեմորիալ) օրդերի ձև gagik.sargsyan շնիկ mail.ru հասցեով: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հիշարար (մեմորիալ) օրդերի ձև

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա.

Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:

Կարդալ ավելին Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը

Armen.

1974թ-ից հետո ծնված աշխատողը 0,5 դրույքով վարձատրվում է նվազագույն աշխատավարձով և 1 դրույք 130 000 դրամ աշխատավարձով: Նվազագույն աշխատավարձը պետք է հաշվարկվի 66 138, թե՞ 70 822:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը

Պարտադիր գույքագրման հետ կապված

234

laura.

Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:

Կարդալ ավելին Պարտադիր գույքագրման հետ կապված

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի… հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:

Կարդալ ավելին Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Ե՞րբ պետք է տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ները

Lus.

Ասացեք խնդրեմ, նոր սերնդի ՀԴՄ-երը պետք է անպայման հոկտեմբերի 1-ի՞ց դրված լինեն: Եթե, օրինակ, այն տեղադրենք մի քանի օրվա տարբերությամբ, տուգանք կա՞:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ները

Աշխատանքի նորմաների, ծավալների ավելացման կարգավորում

Գայանե.

Կա՞ արդյոք որևէ օրենք համ որոշում, որով կարգավորվում է աշխատողի` աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքի նորմաների, ծավալի ավելացման, աշխատանքի բաշխման հետ կապված հարցերը: Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք գտնել որևէ օրենք, որով հնարավոր է պաշտպանել աշխատողի շահերը գերծանրաբեռնված աշխատելուց:

Կարդալ ավելին Աշխատանքի նորմաների, ծավալների ավելացման կարգավորում

Աշխատավարձի լրացման աղյուսակ

Mari.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ էլեկտրոնային ձևով ուղարկել ուսուցիչների աշխատավարձերի լրացման աղյուսակ:

Կարդալ ավելին Աշխատավարձի լրացման աղյուսակ

Թափուր աշխատատեղ

205

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Ֆինլեքս ՍՊԸ կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր սոց. վճար է պահվում: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Ի՞նչ է լինում փոխադրված և չօգտագործված արձակուրդի հետ

Mariam Khloyan.

Բարև ձեզ:
Հարց սհետևյալն է` ամենամյա վճարովի արձակուրդը հաջորդ տարի փոխադրելու և 18 ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում ի՞նչ է լինում դրա հետ:

Կարդալ ավելին Ի՞նչ է լինում փոխադրված և չօգտագործված արձակուրդի հետ

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն

Ameli.

Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ

Alvina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է վարվել, եթե Ա/Ձ հագուստները բերում է Թուրքիայից և չունի հաշիվ-ֆակտուրա: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ

Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Արմինե.

Բարև ձեզ:
Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:

Կարդալ ավելին Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Աննա.

Խնդրում եմ նշել, թե որտեղ կարելի է անցնել ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության որակյալ նախապատրաստում:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Արտահաշվեկշռային հաշիվների մասին

Անի.

Խնդրում եմ հուշեք, թե արտահաշվեկշռային հաշիվների մասին որտեղից կարելի է որևէ տեղեկատվություն կարդալ, բացի հաշիվների ցանկից:

Կարդալ ավելին Արտահաշվեկշռային հաշիվների մասին

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:

Կարդալ ավելին Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը