Անի.
Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անի.
Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:
Նունե.
Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:

Արման.
Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:
Գոհար.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկները բանաձևերով excel-ում gohar.ghazaryan90 շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
1. 1С-ը թանկ որոշում չէ:
2. 1С-ը կարող է ներդնել ցանկացած ֆրենչայզի, որը գտնվում է մոտակա գրասենյակում:
3. 1С-ը բարդ ծրագրային պրոդուկտ չի համարվում, ինչը նշանակում է, որ նրա ներդրումից ռիսկերը մինիմալ են, իսկ ներդրման ժամկետները կարող են լինել ամենակարճը:
Ի՞նչ է սովորաբար տեղի ունենում, երբ հաճախորդը դրանում համոզված է, իսկ ՏՏ-գործընկերը, ցանկանալով ամեն գնով ստանալ նախագիծը, չի շտապում ցրել այդ մոլորությունները: Նախագիծը զարմանալիորեն ընդլայնվում է իրագործման ընթացքում, բյուջեն անկանխատեսելիորեն աճում է, ժամկետները ձգվում են, դուք ստիպված եք լինում ավելի խորապես մոտենալ նախագծի իրագործմանը, բայց դա չի օգնում հասկանալ՝ ինչո՞ւ բիզնես-գործընթացները մի կողմ չեն դրվում նոր համակարգի միջոցով և ե՞րբ ղեկավարները կտեսնեն ՏՏ-լուծումների իրական ազդեցությունը:
Դուք ցանկանում էիք «արկղից վերցրած» պատրաստի լուծումներ կիրառել, բայց ստացաք անվերջանալի բարեփոփումների մի հսկա շարան: Դուք պլանավորել էիք արագացնել ձեր աշխատակիցների աշխատանքը, իսկ հիմա Մանրամասն
Նունե.
01.07.2014թ-ից նվազագույն աշխատավարձը 66 138 է, և աշխատողը պետք է ստանա 50 000դր մաքուր աշխատավարձ, բայց եթե նպատակային սոց. վճարը պահում եմ, 50 000-ը չի ապահովում: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվեմ:
ANNA.
Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ “լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ”: Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` “լրացված տվյալներում սխալներ չկան”: Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել: Սակայն ԱՁ-ն ունի որոշ տեսակի գույք, ապրանք: Հարց` լուծարման ժամանակ այդ ապրանքի հետ ի՞նչ է լինելու, և արդյո՞ք առաջանալու են հարկային պարտավորություններ: Շնորհակալություն:
Կարեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:
Վարդուհի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել ՀԾ Հաշվապահ 6 մուտքի կամ ելքի օրդեր լրացնել: Ամենավերևում տրված է դրամարկղ, որը պետք է լրացնել, խնդրում եմ ասել այդ տողի լրացման ձևը, քանի որ ես փորձել եմ, բայց չի ստացվել: Նախորդ տարբերակի մեջ չկա նման տող:
Andranik.
Հնարավո՞ր է արդյոք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում սխալ դրույթ լինել:
Հոդված 250.
Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)
Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այսինքն, Գրավառուն, չկատարելով իր պարտավորությունը, ձե՞ռք է բերում իրավունք:
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ի՞նչ մաքսային վճարներ պետք է վճարել անկողնային պարագաներ արտահանելու ժամանակ: Եվ այդ գործունեությամբ զբաղվելուց ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար հարկվել: Կխնդրեի առաջին հարցին հնարավորինս մանրամասն պատասխանել, շնորհակալություն:
Լիանա.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:
Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ձեռք բերված ապրանքը վաճառվում է մասերով` օրինակ 10 կգ ձեռք ենք բերում, վաճառում 100-150 գրամով: Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում տվյալ տեսակի առևտրի ոլորտում:

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Market РФ” և “Տանժեռ” ընկերությունների կողմից:
Արամ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:
Հարութ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը համաձայն նոր օրենսդրական փոփոխությունների պետք է տեղադրի նոր սերնդի ՀԴՄ սույն թվականի օգոստոսի 1-ից: Խնդրում եմ ներկայացնել ՀԴՄ ձեռքբերման կարգը: Կանխավ շնորհակալություն:
Andranik.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ուղարկել ՀՀ ԱԱԱԱ 2.2 Հարկային օրենսդրության քննության հարցերն ու պատասխանները (բացի 2013 թ մարտի և 2014 թ մարտինից) lalayanandranik շնիկ gmail.com էլ. հասցեին:
Շնորհակալություն:

Անդրանիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝
– Գործատուն պարտավոր է սկսնակ աշխատողի համար լրացնել աշխատանքային գրքույկ, սա նշանակու՞մ է, որ նաև պիտի տրամադրի աշխատանքային գրքույկը:
– Որոշակի ժամկետով պայմանագիր կնքվում է միայն հատո՞ւկ կատեգորիայի պաշտոնների դեպքում, թե նաև կարելի է, օրինակ, խոհարար կամ գանձապահ հաստիքի դեպքում ևս կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
Կանխավ` շնորհակալություն:
Մանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս:
Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել:
Նախապես շատ շնորհակալ եմ:

Արտակ.
Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը:
(Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով):
Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
ՏԻԳՐԱՆ.
Ընկերությունը նպատակ ունի զբաղվել հաշվապահական հաշվառմամբ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, կամ ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել:
Կանխավ շնորհակալություն:
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Emma.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` ինչպե՞ս հաշվարկել ուսուցչուհու արձակուդայինը.
1. Աշխատավարձը 65 000 դրամ
2. մինչ սեպտեմբերի 1-ը գտնվել է երեխայի խնամքի համար արձակուրդում, աշխատանքի է անցել սեպտեմբերի 1-ից
3. բացակայություններ չունի
4. 6 օրյա աշխատանքային շաբաթ
Ինչքա՞ն կկազմի արձակուրդային վճարը
Շնորհակալություն:
Սառա.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:

Արթուր.
Հարգելի գործընկերներ, եթե դժվար չէ, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին: Ինչպե՞ս ձեզ հայտնի է, վերջին շրջանում առևտրային գործարքների փաստաթղթաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու կամ ստվերը կրճատելու ուղղությամբ իրականացվում է համեմատաբար կոշտ հարկային վարչարարություն. օպերատիվ միջոցառումներ, տրանսպորտային միջոցների հաճախակի ստուգումներ, ստուգումների այլ տեսակներ և այլն, որոնք կրում են, որոշակի առումով, խնդիրը լուծելու պարտադրական տարրեր: Ի՞նչ տարբերակներ կմատնանշեք, որպեսզի բիզնեսը չթաքցնի իր հարկերը և բարեխղճորեն վճարի՝ հիմնված ինքնահայտարարագրման սկզբունքի վրա, և միաժամանակ իրականացվի թեթև հարկային վարչարարություն: Կխնդրեի՝ վերջինիս պատասխանը հնարավորինս առարկայական ձևակերպեիք՝ ինչպե՞ս թեթևացնել կոշտ վարչարարությունը՝ բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը: Նախապես շնորհակալություն:
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել: