25/10/2026

Anna.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:

Արթուր.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` կապված աշխատավարձի վճարման հետ զինվորական վարժանքներին մեկնեկու ժամանակ: Եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, և նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈւ` մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա
1. այդ ընթացքում պահպանվու՞մ է նրա աշխատանքային տեղը,
2. համարվու՞մ է բացակայությունը հարգելի,
3. արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում, թե՞ պետական բյուջեի, և ի՞նչ ընթացակարգով ու պայմաններով:
Շնորհակալություն:

Anait.

Հարգելի հաշվապահներ,
ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար “ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական” հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ:
2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Շուշանիկ Սաֆարյան.

Բարի օր:

Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի՝ հարկային մարմնում հաշվառման կարգը և հետագա վճարվելիք հարկատեսակները:

Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են:

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:

229

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ:
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատել, եթե ցանկանում եմ ոսկյա զարդեր արտահանել (ֆիզիկական անձանց` մանրածախ վաճառքի դեպքում), և յուրաքանչյուր դեպքում խնդրում եմ նկարագրեք հարկման սխեման, մաքսային վճարները: Եվ արդյո՞ք վերահսկելի է փոստային ծառայությունների միջոցով արտասահման առաքումները հարկային ու մաքսային մարմինների կողմից:

Roza.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները: Նախապես շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը տվյալ հաստատությունում աշխատում է հաջորդաբար տարբեր պաշտոններում, բայց առանց ընդմիջումի, աշխատանքային գրքույկում լրացվում է աշխատանքի սկիզբն ու վերջը, թե՞ պաշտոնի փոփոխությունը նույնպես: Կանխավ շնորհակալություն:

Emili.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:

Դավիթ.

Բարև ձեզ:
Կցանկանայի իմանալ` արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 4) կետը վերաբերում է այն դեպքին, երբ գործատուն լուծում է աշխատողի հետ պայմանագիրը և նրան վերադարձնում (այսինքն կնքում աշխատողի հետ նոր պայմանագիր կամ համաձայնագիր) նույն ընկերությունում հին պաշտոնին:

Սյուզի.

Դիմում եմ ձեզ հետևյալ հարցով.

Աշխատողը երեք տարի աշխատել է ընկերությունում, յուրաքանչյուր տարի սահմանված կարգին համախատասխան նրան տրամադրվել է արձակուրդ 20 աշխ.օր տևողությամբ: 2014թ. հասանելիք ամենամյա արձակուրդից առաջ աշխատողն իր նախաձեռնությամբ վերցրել է 60 օրացույցային օր չվճարվող արձակուրդ (երկու ամիս): Չվճարվող արձակուրդի ավարտից հետո դիմելու է ամենամյա արձակուրդի տրամադրման խնդրանքով: Աշխատողին ամենամյա արձակուրդը հատկացվելու է 01.12.2013-01.12.2014թթ. ընկած աշխատանքային ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ ժամանակահատվածի համար փաստացի աշխատած ժամանակահատվածը կազմում է ոչ թե 1 տարի, այլ ընդամենը 10 ամիս, արդյոք չի՞ պակասում աշխատողին հասնելիք արձակուրդի տևողությունը` տվյալ դեպքում 10 x 1.67= 16.7, կլորացնելով 17 աշխ.օր:

Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում ՀՀ ԱՕ 165 հոդվածի դրույթները` աշխ. տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են.
1. Փաստացի աշխատած աշխատաժամանակը
2. Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան պահպանվում են աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ:

Եթե 2 ամիս աշխատավարձ չի ստացել, բայց պահպանվել է աշխատատեղը, արդյո՞ք ամենամյա արձակուրդի տևողությունը մնում է նույնը` 20 աշխ. օր, թե՞ տրամադրվում է փաստացի աշխատած աշխատաժամանակի համար:

Կանխավ շնորհակալություն:

Mariam Khloyan.

Բարև Ձեզ:
Ես կցանկանայի իմանալ, թե սպասարկման յուրաքանչյուր կենտրոն պարտավոր չէ՞ ունենալ “Սպառողի անկյուն”, որտեղ պիտի նշվի ընկերության գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ, մատուցվող ծառայությունները, ցանկը: Օրենսդրությամբ սահմանված նման կարգ գույություն ունի՞:

Elen.

Բարև ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք:
Նախապես շնորհակալություն:

Մխիթար.

ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:

Mane.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

203

Հարութ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:

Նարեկ.

Հարգելի հաշվապահներ և կադրային գործի մասնագետներ, որո՞նք են աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու հետևանքները: Կա՞ արդյոք տուգանք, որքա՞ն է այն, կա՞ն արդյոք այլ հետևանքներ: Շնորհակալություն:

Հարութ.

Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն: