25/10/2026

Գայանե.

Կա՞ արդյոք որևէ օրենք համ որոշում, որով կարգավորվում է աշխատողի` աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքի նորմաների, ծավալի ավելացման, աշխատանքի բաշխման հետ կապված հարցերը: Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք գտնել որևէ օրենք, որով հնարավոր է պաշտպանել աշխատողի շահերը գերծանրաբեռնված աշխատելուց:

Mariam Khloyan.

Բարև ձեզ:
Հարց սհետևյալն է` ամենամյա վճարովի արձակուրդը հաջորդ տարի փոխադրելու և 18 ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում ի՞նչ է լինում դրա հետ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Ameli.

Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

Անդրանիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:

Մելինե.

Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:

Արմենուհի.

Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում.

1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել

2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում

3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:

Angela.

Կազմակերպությունը, որը արտոնագրային վճար վճարող է 01.08.2014թ.-ից, ելակետային տվյալ է ներկայացրել 3 աշխատատեղ: Սեպտեմբերին ելակետային տվյալը իրավունք ունի նվազեցնելու 3-ից 2 աշխատատեղ: Արտոնագրային վճարի մասին ՀՀ օրենքի 8 հավելված 8 կետով ասվում է. “Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել”: Այսինքն, արդեն ներկայացված տվյալներին է վերաբերում այս կետը, թե՞ ընդհանրապես սկզբի ներկայացված տվյալը նվազեցման ենթակա չէ:
Նախապես շնորհակալություն:

ANNA.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:

Զարինե.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է վարեմ Ա/Ձ-ի հաշվապահություն, փոքրիկ տաղավար է շուկայում, տնտնեսական ապրանքների վաճառքով է զբաղվում: Կասեի՞ք` ինչ փաստաթղթեր պետք է վերցնեմ նրանցից և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Armen.

Բարև ձեզ:
Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ):

Նախապես շնորհակալ եմ:

232

Հասմիկ.

Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:

Մարինե.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` հիվանդության պատճառով աշխատանքի չներկայանալու և բժշկից տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ:

Ըստ օրենքի աշխատակիցը հիվանդության ո՞ր օրվանից պետք է ներկայացնի բժշկից տեղեկանք: Ենթադրենք նա հարբուխով հիվանդ է եղել երկու-երեք օր և չի ներկայացել աշխատանքի, պարտադիր այդ օրերի համար բժշկից տեղեկանք է անհրաժեշտ, թե՞ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այդ օրերը (առանց բժշկի տեղեկանքի):

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: