25/10/2026

Տաթև.

Բարև ձեզ: Ես ԱԱՀ վճարող եմ, 1 եռամսյակի հաշվետվության մեջ ունեցա գերավճար 500 000, 2 եռամսյակում հաշվետվության մեջ վճարվող գումար կազմեց 900 000 դրամ: 2 եռամսյակի հաշվետվության մեջ պե՞տք է նշվի 500 000 գերավճարը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վանդակում: Կանխավ շնորհակալություն:

Arevik.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես 1 տարի 3 ամիս գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում, ինձ փոխարինող աշխատողը տաբել չի լրացրել այդ օրվանից, հիմա ես վերադարձել եմ աշխատանքի ու չգիտեմ ինչ անեմ, որտեղի՞ց կարող եմ գտնել այն օրերը, որ աշխատանքային չեն եղել, տեղը ուրիշ օր ենք աշխատել:

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P – հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:

228

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:

zara.

Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

1C կառավարման ավտոմատացված համակարգը բարդ, դինամիկ փոփոխվող մեխանիզմ է, որի հուսալիությունն ու ֆունկցիոնալությունը պարբերական վերլուծության և վերահսկողության կարիք ունեն:

Ամեն տարի 1C տեղեկատվական համակարգերը կատարելագործվում են, առաջ են գալիս նոր հնարավորություններ, նրանց հետ աշխատանքը դառնում է ավելի հարմար և հետաքրքիր:

Միևնույն ժամանակ աճում են 1C համակարգի օգտատերերի և այն մատուցող մասնագետների որակավորման հանդեպ պահանջները: Դա առավել շատ վերաբերում է խոշոր ծրագրային պրոդուկտներին:

Ի՞նչն է մտնում 1C համակարգի Տեխնիկական սպասարկման հասկացության մեջ:

• 1C համակարգով աշխատանքում խորհրդատվության տրամադրում
• 1С համակարգում կանխարգելիչ և կանոնակարգված աշխատանքների իրականացում
• Դիագնոստիկա և թերությունների վերացում
• 1С համակարգի արագ ազդեցության վերլուծություն և օպտիմալացում
• Անհրաժեշտության դեպքում համակարգի ֆունկցիոնալության զարգացում

Կախված 1С համակարգում ծագող բարդություններից՝ խորհրդատվական ծառայությունները (1С – ի տեխնիկական սպասարկում) կարող են կրել տեխնիկական կամ մեթոդաբանական բնույթ և մատուցվել հետևյալ աշխատանքների գծով՝
• Կանոնակարգված օպերացիաների կատարման հաջորդականության մշակում
• Հաշվետու տվյալների ձևակերպում
• Տեղեկատուների, փաստաթղթերի կամ հաշվետու տվյալների լրացման կարգը
• Վերլուծական հատվածների արտացոլումը՝ դրանց միջոցով մասնագիտացված հաշվետվությունների ձևերի ձևակերպման հնարավորությամբ
• Հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական և հավաստի պարամետրերի ավտոմատ լրացման ձև:

Մարատ.

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Դիմում եմ Ձեզ մի հարցով, որի նորմալ պատասխանը օրենքները կարդալով չգտա: Ես հանդիսանում եմ ԱՁ, աշխատող չունեմ: Ծնվել եմ 1987թ: Կուտակային թոշակից հրաժարվելու համար ես ու՞մ դիմում պետք է ներկայացնեմ: Մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները ինչ-որ դիմում են գրում իրենց տնօրեններին, որպեսզի իրենցից այդ պահումները չանեն: Իսկ իմ նման ԱՁ-ներ ի՞նչ պետք է անեն: Նախապես շնորհակալ եմ:

Armine.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պարզաբանել (մանրամասն նկարագրել քայլերը), թե ինչ կարգով պետք է ճշգրտում կատարեմ ձև 86 հաշվետվության մեջ: Բանն այն է, որ մեր կազմակերպության տնօրենի հրահանգով այս տարվա հունվար-մայիս ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը, սակայն մեր ընկերության 1974-ից հետո ծնված քաղաքացիները փաստացի ստացել են իրենց աշխատավարձն ամբողջությամբ: Այսինքն, նրանց համար իրականում, փաստացի կերպով ոչ պահվել, ոչ էլ փոխանցվել են կուտակայինի գումարները: Հիմա իրենք ներկայացրել են դիմումներ, սակայն որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե հիմա ինչ պետք է անեմ անցած 5 ամիսների հաշվետվությունների ճշգրտման հետ կապված: Շնորհակալություն:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից:
Նախապես շնորհակալ եմ:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, շտապ պատասխանեք` շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն նվիրատվություն է ստացել գույք տնօրենից, որը հանդես է գալիս որպես կազմակերպության հիմնադիր: Այդ նվիրատվությունը ի՞նչ հարկով է հարկվում և քանի՞ տոկոսով: Շնորհակալություն:

Vardan.

Բարև Ձեզ:
Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ:

Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:

Այսուհետ բոլոր խանութները պետք է հսկիչ դրամարկղերի կտրոնների վրա տպագրեն ոչ միայն գնումների արժեքը, այլ նաև բոլոր ապրանքների անունները: Նման որոշում ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խոշոր խանութներն այս հարցը լուծել են և գնումներ կատարելուց առանձին թերթիկի վրա ապրանքների անունները գրվում են, սակայն դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկղային սարքի հիշողություն:
«Նոր սերնդի ՀԴՄ-ներ. նշանակում է, որ ապրանքի անունն էլ է տպվելու, ոչ թե գումարը միայն, սա շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իսկ ժամանակային առումով օրենքը գործելու է հետևյալ սկզբունքով` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոնի վրա պետք է ապահովեն ապրանքի անվան առկայությունը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը, մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ ավելի պակաս հարկ վճարողները:

Աղբյուր`Ebank.am

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցերս հղիության և ծննդաբերության նպաստին են վերաբերվում.

1. Հղիության նպաստի վճարումը ժամկետ ունի՞, թե՞ ոչ

2. Պետական փոխհատուցման տեղեկանքի նոր ձև կա՞, թե՞ հին ձևն է գործում

3. Նպաստը հաշվարկելիս ամսական միջինը որոշելու համար, երբ աշխատողն աշխատել է 7 ամիս, ասենք յուրաքանչյուր ամիս ստացել է 50 000 դրամ, ինչքա՞ն կլինի նրա միջին ամսական դրույքաչափը
ա) 7 * 50 000 = 350 000 / 7 = 50 000
բ) 350 000 / 12 = 29 166
Ո՞ր ձևն է ճիշտ, եթե կարող եք, նաև հղում արեք:

225

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, հուլիսի 1-ից աշխատողին տրվող առձեռն աշխատավարձի մինիմալ չափը չպետք է լինի 50 000-ից ցածր: Որքանո՞վ եք դուք տեղեկացված այս հարցի վերաբերյալ:

Անի.

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ իմանալ աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը, իրավական ակտի ընդունման ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով`
Անի

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է.
1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի:
2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:

Իդա Օհանյան.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:

Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:

1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:

2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:

Նախապես շնորհակալ եմ:

Լիլիթ.

Այն անձը, ում անունով գրանցված է ՍՊԸ-ն, պատասխանատվություն կրու՞մ է ՍՊԸ-ի պարտքերի ու պարտավորությունների համար: Հնարավո՞ր է հետագայում դատական խնդիրներ առաջանան:

Հենրիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Սաթիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը 2014թ. հուլիսի 1-ից մտնու՞մ է ուժի մեջ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս ձեռք բերել և ի՞նչ գնով:

Marina Sahakyan.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:

Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:

224

Լիլիթ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:

222

Ռաֆայել.

Ողջույն, հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե արդյոք պետք է վճարենք, ես կամ վաճառողը, եկամտային հարկ, կամ այլ հարկատեսակ, գույքի առքուվաճառքի գործարքի համար:

Ես Ֆիզ. անձ եմ ու այս ամիս ձեռք եմ բերել թվային ֆոտոխցիկ և 50 X 70 չափսի տպագրված նկար (Գեղամա լեռների բնանկար), այլ ֆիզ.անձից: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, գործարքը վավերացրել ենք պայմանագրով, և գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 000 ԱՄՆ դոլար (410 000 ՀՀ դրամ): Վաճառողը ասում է, որ պետք է ևս 41 000 դրամ վճարեմ` եկամտային հարկի համար, այդպե՞ս է արդյոք: Կանխավ շնորհակալ եմ պատասխանելու համար: