25/10/2026

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:

Վահե.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Շնորհակալություն:

Սմբատ Աբովյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեիք բեռնել աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև: Ի՞նչ պարտադիր դաշտեր պետք է պարունակի, և այլ լրացուցիչ, սակայն հաշվարկման համար անհրաժեշտ դաշտեր: Արդյո՞ք խախտում կդիտվի այդ դեպքում սյունակների ավելացումը, օրինակ՝ դրույքաչափ, գիշերավարձ, արտաժամյա աշխատանքի համար հավելավճար, ստաժի հավելավճար, բարձր լեռնային, արձակուրդային, հերթապահության, տոնական և հանգստյան օրերի, պարգևատրում, ԺԱԹ-հիվանդության նպաստ, Ֆիզ. նպաստ, օգնություն: Դա ամենը հաշվեցուցակի ձախ կողմում:

Իսկ աջ՝ եկամտային հարկ, անդամավճարներ, օրինակ` արհմիության, դատավորների միության, բռնագանձման ենթակա դատարանի վճռով: Դա լուրջ հարց է, շատ տեղերում տարբեր մոտեցում է, և օգտագործվում են տարբեր ձևեր:

Շնորհակալ կլինեմ:

Սմբատ Աբովյան՝ smbat_sun շնիկ mail.ru

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Սուսաննա.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Հարցս հետևյալն է.
1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է
2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս:
3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Սուսաննա:

anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ տալ հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը` աշխատավարձից կատարված հատկացումները (5%) կուտակային կենսաթոշակային հիմնադրամին:
527.1- ? – X (5%)
? – 252.1 – X (5%)
Կանխավ շնորհակալություն:

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` կա՞ արդյոք նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար: Կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ աշխատանքի ընդունվելուց 10 ամիս հետո: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Լիանա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Մարիանա.

Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Թերեզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ` հղիության եվ ծննդաբերության արձակուրդային հաշվարկից հարկեր պահվու՞մ են: Ես հաշվարկել եմ 120 օր 297 000 դրամ, սրանից հարկեր պե՞տք է հաշվել, թե՞ ոչ: Եվ ո՞ր մասը պետք է վճարի գործատուն, որը պետությունը:

Կանխավ շնորհակալություն:

221

emi.

ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):

Էլեոնորա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

220
GLA.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, պայմանագրի տևողությունը 2 ամիս, ընդհանուր գինը կազմում է 1 000 000 դրամ: Ֆիզ. անձին տրվել է կանխավճար 60 % չափով (26 % հանած):

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին ամսվա համար: Ինչքա՞ն եկամտային հարկ է պետք վճարել առաջին ամսվա համար:

Շնորհակալություն:

219
Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն: