25/10/2026

214
Գառնիկ.

ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:

Նելլի.

Հարգելի գործընկերներ,
եթե աշխատողը գնալու է հղիության և մայրության արձակուրդ, արդյո՞ք պարտադիր է, որ նա դա ձևակերպի այն ընկերությունում, որտեղ պայմանագիրը քաղաքացիաիրավական է: Թե՞ օրենքը դա չի պարտադրում: Որովհետև հստակ օրենքում գրված է, որ հիմնական և համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է ձևակերպի: Խնդրում եմ հիմնավորել առաջինի դեպքում:

Քանի որ նա երեք տեղում էլ առկա է` հիմնական, համատեղության կարգով և քաղաքացիաիրավական պայմանագրով, առաջին և երկրորդ տեղերում պատրաստվում է ձևակերպել, իսկ երրորդում` ոչ: Որքանո՞վ է դա օրինական:
Կանխավ շնորհակալ եմ:

Նվարդ.

Եթե կինը ծննդաբերել է, բայց երեխան մահացել է, այդ դեպքում նրա ստացված ծննդաբերության նպաստի գումարից ե՞տ է պահվում: Եվ ուզում եմ իմանալ` ե՞րբ է նա պարտավոր դուրս գալ աշխատանքի: Կանխավ շնորհակալ եմ:

212
Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:

Arman.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ:

Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:

Ռայա.

Հարգելի գործընկերներ,
կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես գտնվում եմ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Կարո՞ղ են ինձ ազատել աշխատանքից: Իսկ եթե շուտով ֆիզ. արձակուրդ գնամ, արդյո՞ք կվճարվեմ: Նախապես շնորհակալություն:

Էդգար.

Հարգելի հաշվապահներ,
3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:

210

Վահագն.

Հարգելի հաշվապահներ,

Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս:
Նախապես շնորհակալ եմ:

Լուսիկ Այվազյան.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ է արդյոք անչափահասն աշխատել լողավազանում որպես մարզիչ: Եթե ոչ, ապա ինչու՞, ո՞ր օրենքով կամ որոշմամբ է դա արգելվում: Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:

Նարեկ.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Ես ցանկանում են բացել մինի-ֆուտբոլի դաշտ (վարձակալությամբ հանձնել հաճախորդներին), այն պետք է բացվի ԱՁ-ով, թե՞ ՍՊԸ-ով: Եվ ինչպե՞ս է այն հարկվում: Կանխավ շնորհակալություն:

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Վրույր.

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:

208
Լյուդմիլա.

Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:

Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ հղիության արձակուրդի օրերը, եթե ես պետք է գնամ այդ արձակուրդին հունվարի 13-ից, սակայն մինչև հունվարի 23-ը ես գտնվում եմ պետական արձակուրդում: Այսինքն` քանի՞ օրվա համար պետք է հաշվարկեն հղիության և ծննդաբերության նպաստը:

Կանխավ շնորհակալություն:

Մանե.

Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ: