25/10/2026

Արման.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ – 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

208

Լյուդմիլա.

Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% – ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000

100 000 + 300 000 = 400 000
400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)

207

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 – րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% – ի չափով, 181-րդ օրը՝ 50 % – ի չափով և 271-րդ օրը՝ 75 % – ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % – ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:

Ալլա.

Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:

Սաթիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Ա/Ձ-ն 2013 և 2014 թթ. վճարու՞մ է արդյոք ամսական 5 000 դր՝ որպես Ա/Ձ-ի եկամտային հարկ, և եթե այո, ո՞ր հաշվետվության մեջ է այն արտացոլվում:

Տիգրան.

Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Լյուդմիլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:

Արթուր.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել: Շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում:
1) Գանձապահ
2) Ճարտարագետ
3) Ամրանագործ-բետոնագործ
4) Մոնտաժող
Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %:

Շնորհակալություն:

218
Մարիամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը.
ԴՏ –
ԿՏ –

Lilit.

Բարև ձեզ,

ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ:

Հոդված 141: Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:

Հիմա կցանկանաի իանալ` ոչ լրիվը դա քանի՞ օր կամ ժամ է և հղիության ո՞ր ամսվանից է գործում:

Շնորհակալություն:

Գայանե.

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Ազնիվ.

Եթե աշխատողը գրաֆիկով է, ու հունվարի 28-ը իր գրաֆիկով աշխատանքային օր է ընկել, բայց հունվարի 17-ից գնացել է արձակուրդ, հարցս հետևյալն է` ո՞նց լրացնեմ տաբելի մեջ, որ ճիշտ լինի` հունվարի 28-ը փակ դնեմ, թե՞ ուղղակի ա տառը գրեմ: Խնդրում եմ օգնեք` շատ շտապ է:

Աննա.

Բարև ձեզ: Ես շատ եմ խնդրում` կարո՞ղ եք պարզաբանել 47,1 հոդվածը:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամuվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպեu նաև արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների uտացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոuը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

Օրինակ` 2013թ շրջանառությունը կազմել է 80մլն դրամ: Բժշկական կենտրոնը (ՍՊԸ) 2014թ. հունվարին ստացել է եկամուտ ծառայությունից 5մլն. դրամ, ապա պե՞տք է վճարեմ նվազագույն շահութահարկ 50 000 դրամ, և այդ 50% ես ինչպես հաշվարկեմ: Շնորհակալություն:

Սոնա.

Ես աշխատում եմ Երևանի դպրոցներից մեկում` որպես օպերատոր: Դպրոցն ունի 700-ից ավելի աշակերտ: Ես ստանում եմ նվազագույն աշխատավարձ (1 դրույք): Օրերս ֆինանսների նախարարությունից ստացանք գրություն` ոչ ուսուցչական` վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների և այդ հաստիքների նվազագույն քանակի վերաբերյալ, որտեղ նշված էր, որ 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցի օպերատորի հաստիքի նվազագույն քանակը պետք է կազմի 1.5 դրույք: Սակայն տնօրենն ասում է, որ օպերատորը պետք է կատարի նաև գործավարի աշխատանքը, իսկ քանի որ մենք ունենք գործավար, ուստի ես ստանալու եմ ընդամենը 1 դրույք աշխատավարձ: Բայց ես համոզված եմ, որ գործավարի պարտականությունները դրված չեն օպերատորի վրա: Խնդրում եմ օգնել ինձ` այս հարցը պարզաբանելու համար:

Ազնիվ.

Հարցս տաբել լրացնելուն է վերաբերվում.
եթե աշխատողը տոմսավաճառ է, ով գրաֆիկով է աշխատում, գնում է արձակուրդ, նրա պարտականությունները հրամանով վերապահել եմ գանձապահին և նշել եմ, որ գանձապահը աշխատի տոմսավաճառի գրաֆիկով մինչև աշխատակցի վերադառնալը
տոմսավաճառը աշխատում է 10-ից 17-ը, իսկ գանձապահը 9-ից 17-ը, ես սովորաբար գանձապահին տաբելում դնում եմ 7 7 7 7 7 5, իսկ տոմսավաճառին 6 6 փակ փակ 6 6 փակ փակ 6 6 փակ փակ, այսպիսի հաջորդականությամբ, քանի որ տոմսավաճառը աշխատում է 2 օր և 2 օր հանգստանում, իսկ գանձապահը սովորական վեցօրյա է:

Ես մտածում եմ գանձապահին տաբելում այդ ընթացքում դնեմ 7 7 1 1 7 7, այդպես ամեն շաբաթ մինչև աշխատակցի վերադառնալը: Խնդրում եմ պատասխանեք` այդպես ճի՞շտ կլինի:

Ազնիվ.

Արձակուրդ պարտադի՞ր պետք է գնան, սահմանափակում կա՞, մինչև քանի՞ տարի կարող են չգնալ արձակուրդ: Կարո՞ղ եք ասել` եթե կազմակերպության տնօրենը արդեն 3 տարի է աշխատում է և ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել, օրենքը ինչ որ սահմանափակում տալիս է, որ պարտադիր պիտի գնա, թե՞ խնդիր չկա, երբ հարմար լինի, այդ ժամանակ էլ կարող է գնալ:

Artur.

Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում.
1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման:
2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա:
Շնորհակալություն:

215

Հակոբ.

Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ:

Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:

Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հիմնական միջոցի տեղադրման ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա ՀՀ ռեզիդենտը քանի՞ տոկոս շահութահարկ պետք է հաշվարկի` 10՞, թե՞ 20:

Լյուդմիլա.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ: