Գումարի մուտքագրում դրամարկղ

Lili.

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:

Կարդալ ավելին Գումարի մուտքագրում դրամարկղ

Եկամտային հարկի հաշվարկի վերաբերյալ

Inna.

Բարև Ձեզ: Եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում իրարից ինչո՞վ են տարբերվում 009 վարձավճարը 109 վարձավճարից, կամ 002 Տոկոսը 102 Տոկոսից: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկի վերաբերյալ

Տաբելի լրացում ծրագրում

nara.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Տաբելի լրացում ծրագրում

Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար

Արտարժութային հաշիվների վերագնահատում

Հ.Ա..

Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտարժութային հաշիվների վերագնահատում

Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ACCEPT Employment center – ի կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է ավտոմեքենա

Նաիրա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է ավտոմեքենա

Ծրագրի ուսուցողական գիրք

Գոռ.

Շատ եմ խնդրում ասեք` արդյո՞ք գոյություն ունի ՀԾ ծրագրի ուսուցողական գիրք: Եթե այո, կխնդրեի այն ուղարկել gor.badamyan շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծրագրի ուսուցողական գիրք

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ MVM Consulting Company CJSC – ի կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար

Նարինե.

Բարև բոլորին:

ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար

Ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում

Eleni.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի ձևակերպումներ են տրվում եկամտային հարկից նպաստի գումարի նվազեցման դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Հակոբ.

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Նախկին աշխատակիցների մասին տվյալներ

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, թե նախկին աշխատակիցների մասին տվյալները քանի տարի կարելի է պահել:

Կարդալ ավելին Նախկին աշխատակիցների մասին տվյալներ

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում.
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից
3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ
Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

ԱԳԱ.

Բարև Ձեզ:
Աշխատում եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, որի համար ամսական ստանում եմ 35 000 դրամ, դրան զուգահեռ ունեմ դասաժամեր: Հարց. քանի որ 2013թ. հուլիսի 1-ին ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դարձավ 45 000 դրամ, արդյո՞ք օպերատորի իմ աշխատավարձը փոխվելու է: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել համապատասխան հղումով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna.

Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Եկամուտ – ծախսեր հարաբերակցություն

Hayk.

Հարգելի հաշվապահներ, սովորաբար ինչքա՞ն պետք է լինի եկամուտ – ծախսեր հարաբերակցությունը:

Կարդալ ավելին Եկամուտ – ծախսեր հարաբերակցություն

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:

Կարդալ ավելին Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Թափուր աշխատատեղեր

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Սիլվի” ՍՊԸ և “Ժամանցային համալիրի” կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղեր

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակուրդ

Իրինա.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք ս/թ մարտի 15-ին աշխատանքի ընդունված աշխատողին օգոստոսի մեկով արձակուրդ հասնում է, թե՞ ոչ: Եթե այո, կուզեի իմանալ հաշվարկի ձևը` մանրամասնորեն, եթե ամսական աշխատավարձը կազմում է 66 500 դրամ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակուրդ

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Մարի.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի հատուցում

Կես դրույք ձևակերպելու վերաբերյալ

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, ո՞վ կարող է ինձ հիմնավոր պատասխան տալ` նվազագույն աշխատավարձի հետ կապված: Ունենք խանութ, որտեղ աշխատում են մայրս և հայրս, մայրս որպես ԱՁ-ի տնօրինող, իսկ հայրս` աշխատող, առևտուրը իրականացվում է երկուսով 13 քառակուսի մետր տարացքում: Կարո՞ղ եմ հայրիկիս աշխատավարձը ձևակերպել կես դրույքով, երբ ամսական շրջանառությունը կազմում է 150.000-ից – 220.000 դրամ, եթե ոչ, ինչու՞:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կես դրույք ձևակերպելու վերաբերյալ

Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա

Մարիանա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:

Կարդալ ավելին Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր.

Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արդյո՞ք աշխատակիցը ունի արտոնություններ

Անուշ.

Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակիցը ունի արտոնություններ

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

Աշխեն.

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 – շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 – հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

Կազմակերպության իրավաբանական հասցեի հետ կապված

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե իմ տան հասցեում մեկ ուրիշին թույլ տամ ՍՊԸ բացի, այսինքն՝ իմ տան հասցեն դառնա նրա ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, դա իր մեջ որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել: Ես ինչ-որ ձևով պատասխանատու՞ եմ նրա գործունեության համար:

Կարդալ ավելին Կազմակերպության իրավաբանական հասցեի հետ կապված

Արդյո՞ք աշխատողը ունի արձակուրդից օգտվելու իրավունք

Ամալյա Մանուկյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Եթե մարդը դպրոցում երեք ամսով փոխարինում է հավաքարարին, ունի՞ ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը ունի արձակուրդից օգտվելու իրավունք