27/10/2026

Արփինե․

Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️

1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։

Աննա․

Բարև ձեզ, ես կատարում եմ ֆրիլանս աշխատանք և վարձավճարը ստանում եմ կրիպտոարժույթով: Այդ արժույթը վաճառում եմ մաս-մաս, գումարը ստանում եմ իմ բանկային հաշվին: Լսել եմ, որ 2025 թվականից պետք է հայտարարագրվի բոլոր եկամուտները, խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում: Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Վարդ․

Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկի ծախսերի մեջ ներառվու՞մ է արդյոք փաստաթղթերով հիմնավորված վարձակալության վճարը, էլեկտրաէներգիայի ծախսը և աշխատավարձը։

1134
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ Mix (թեստ #27)

1 / 15

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ նախապես վճարված կանխավճարի դիմաց ստացվել են ոչ նյութական ակտիվներ․

2 / 15

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկային հաշվից փոխանցվել է գործառնական վարձակալությամբ ստացված գույքի համար վարձավճար․

3 / 15

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկվել է արտադրամասի նոր շենքի կառուցման համար օգտագործվող հիմնական միջոցների մաշվածությունը․

4 / 15

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․

5 / 15

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկային հաշվից առհաշիվ գումար է փոխանցվել հաշվետու անձին․

6 / 15

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ պարգևատրման գումարները հաշվի են առնվում՝

7 / 15

Հայրության արձակուրդ տրամադրելու դեպքում գործատուն վճարում է․

8 / 15

Փորձաշրջան կարող է սահմանվել․

9 / 15

Մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է՝

10 / 15

Ամենամյա արձակուրդի վճարման ժամանակ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև՝

11 / 15

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ․

12 / 15

2000թ․ արտադրության 250 ձիաուժ ունեցող բեռնատարի համար տարեկան գույքահարկը կկազմի․

13 / 15

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

14 / 15

Շահութահարկ վճարող կազմակերպության նախորդ տարվա շահութահարկը կազմել է 1,500,000 դրամ, իսկ նախորդ եռամսյակի եկամուտները՝ 10,000,000 դրամ։ Որքա՞ն կկազմի տվյալ եռամսյակի շահութահարկի կանխավճարը․

15 / 15

ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման դեպքում հարկման բազան որոշվում է․

0%

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է։ ԵՏՄ -ից ներմուծել ենք բազային յուղ, դասակարգիչը՝ 2710199800, որը պետք է օգտագործվի որպես հումք՝ շարժիչային յուղ արտադրելու համար: Իրավիճակը. ԵՏՄ հաշվետվություն ենք ներկայացրել, և ավտոմատորեն հաշվարկվել է ներմուծման ակցիզային հարկ՝ գործող դրույքաչափով, որը վճարել ենք պետ բյուջե: Հարցը. արդյո՞ք պետք է վճարել նաև ԱԱՀ:

Екатерина.

Здравствуйте. Согласно Порядку взимания НДС при оказании услуг в электронной форме (приложения к договору и протоколу о ЕАЭС), В целях уплаты НДС налогоплательщик одного государства-члена, оказывающий услуги в электронной форме организациям и (или) индивидуальным предпринимателям, местом осуществления деятельности которых признана территория другого государства-члена, за исключением случаев, предусмотренных пунктом 11, подлежит постановке на учет в налоговом органе этого другого государства-члена, если такая обязанность предусмотрена законодательством этого другого государства-члена.

Подскажите, пожалуйста, в законодательстве Армении есть такое обязательство?

Սարգիս․

Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Վահագն․

Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։

Նիկա․

Բարև Ձեզ։ Եթե գինեգործությամբ զբաղվելու համար ընտրել ենք միկրոձեռնարկատիրության դաշտը, բայց դեռ չենք արտադրում գինին, ու հավանաբար վաճառք էլ չի լինի դեռ, տվյալ պարագայում ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ։ Ամսական կտրվածքով ի՞նչ հաշվետվություններ է պետք ուղարկել։

Կօգնե՞ք տալ ձևակերպումները։ Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի գործառնությունները։ Հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը՝ 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ։ Երեք տարի անց հաստոցը վերադասակարգվել է որպես վաճառքի համար պահվող և դրանցից մեկ ամիս անց՝ վաճառվել 336 000 դրամով, ներառյալ՝ ՍՍՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձըվճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար` 15 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

Այլ հաշվապահական խնդիրներ

Գագիկ․

Հարգելի հաշվապահներ, առք ու վաճառքով զբաղվող շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռք բերված ապրանքների համար եկամտային հարկ հաշվարկելու՞ են արդյոք 2025թ-ին:

Մագա․

Բարև Ձեզ։ 2013 թվականից աշխատում եմ մասնավոր դպրոցում որպես գործավար։ Այժմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդի մեջ եմ, որ լրացել է հուլիսին։ Դեռ աշխատանքի չեմ ներկայացել, ազատման ծանուցում չեմ ստացել։ Ինքս ուզում եմ ազատվել։ Այս դեպքում ես վերջնահաշվարկ կստանա՞մ։

Հայկ․

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ, կխնդրեի պատասխանել։ ՏՏ հավաստագրված ընկերության աշխատանքային պայմանագրով աշխատակիցների համար եկամտային հարկը 10% է հաշվարկվում, բայց ունեցել ենք նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, ում համար մի քանի ամիս նույնպես 10% է հաշվարկվել 20-ի փոխարեն։ Կխնդրեի ասել՝ ի՞նչ հնարավոր տարբերակ ունենք հավելյալ 10% չվճարելու, արդյո՞ք կարող ենք պայմանագրիը փոխել աշխատանքային և ճշգրտել հաշվետվությունները՝ թողնելով 10%: Եվ ի՞նչ ռիսկեր կլինեն այս դեպքում։ ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Արսեն․

Բարև Ձեզ։ Հաշվետվեւթյան 259 ձևը այլևս չի ներառում իր մեջ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը։ Ի՞նչ ձևով եմ ներկայացնելու հայտարարությունը։ Պետտուրքի մասին օրենքում չեմ գտնում փոփոխություն 2024թ․ հոկտեմբերի 1-ից։ Շնորհակալություն։

Էմմա․

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ։ Մի էսպիսի հարց ունեմ. եթե Գործատուն որոշում է փոփոխել աշխատանքի էական պայմանները՝ նորմալ աշխատաժամանակից տեղափոխել ոչ լրիվ և, համապատասխանաբար, նվազեցնել աշխատավարձը: Պարտադի՞ր է ծանուցման մեջ նշել պատճառների մասին, թե՞ կարող ենք ուղղակի հղում տալ ՀՀ ԱՕ-ի 105-րդ և 115-րդ հոդվածի համապատասխան կետերը և վերջ: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ․

Կազմակերպությունը մայիսին ֆիզ. անձից ձեռք է բերել հողատարածք (սեփականաշնորհման վկայականով):) Եկամտային հարկը վճարել եմ և հաշվետվությունով ցույց տվել: Պայմանական՝ 1100.000 դրամ եկամտային հարկով: Օգոստոսին տվյալ տարածքը կադաստրով կիսել է հավասար բաժինների: Ունի վճարումներ վկայականների ձևակերպման համար (պետական տուրքեր): Ինձ հետաքրքիր են հաշվապահական ձևակերպումները:

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում առևտրով։ Վերջացավ 3-րդ եռամսյակը, և շրջանառության հաշվետվության մեջ նկատեցի, որ ձեռքբերումների գծով ծախսերի տողում 5․4 տողում կարծես կա անճշտություն՝ 30․09․24թ-ին ստացված հարկային հաշիվները ինքնաշխատ չեն ներառվել 5․4 տողում, բայց այդ հարկային հաշիվներով ձեռք բերումները նույնպես նախատեսված են վաճառքի համար, հիմա չգիտեմ՝ ինքնուրույն ուղղե՞մ այդ տողը, թե ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։ Նշեմ, որ 30․09․24թ-ին դուրս գրված հարկային հաշիվների և դուրս գրման ամսաթիվը և մատակարարման ամսաթիվը նույնն է՝ 30․09․24։

Սոնա․

Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունը վերլուծական ծառայություն է մատուցում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, քանի որ Մեծ Բրիտանիան գտնվում է կրկնակի հարկման ցուցակում:

Արտակ․

Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Տիգրան․

Ողջույն: Ինչպե՞ս է ճիշտ ձևը` փոխհատուցելու աշխատողին, եթե իր անձնական միջոցներով ինչ-որ գնում է կատարել ընկերության համար: Ի՞նչ սահմանափակումներ կան (օրինակ՝ գումարի չափ, գնման տեսակ, …)

1135
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #26)

1 / 10

Մատակարարներից ստացվել են նյութեր․

2 / 10

Ստացվել է հաշիվ էլեկտրաէներգիայի համար, որը սպառվել է հիմնական արտադրությունում․

3 / 10

Հաշվետու անձն առհաշիվ գումարների հաշվին ձեռք է բերել կենսաբանական ակտիվներ․

4 / 10

Պահեստ է մուտքագրվել օժանդակ արտադրությունում պատրաստված տարա՝ նախատեսված կազմակերպության կարիքների համար

5 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

6 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերված երկարաժամկետ օգտագործման գործիքների պակասորդը դուրս է գրվել հաշվեկշռային արժեքով․

7 / 10

Սարքավորման տեղակայումն իրականացնող բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․

8 / 10

Հաշվեգրվել է գործառնական վարձակալությամբ վարձակալված՝ արտադրանքի պահեստի շենքի գծով վճարվելիք վարձավճարը․

9 / 10

Որպես շնորհ ստացվել են ոչ նյութական ակտիվներ․

10 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է ապրանքների ավելցուկ․

0%