28/10/2026

Արման.

Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Տաթև.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս.

Բարև Ձեզ:

Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:

astxik.

Բարև ձեզ, հարգելի կադրերի աշխատակիցներ և հաշվապահներ: Հաշվետվություններում ինչպե՞ս ենք ներկայացնում արձակուրդային հաշվարկները:

Ինձ թյուրիմացության մեջ է գցել պ-ն Գ.Խաչատրյանի 2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանումը.

2012թ. արձակուրդայինը ներկայացնել 2012թ. 4 եռ. հաշվետվությամբ, իսկ 2013 այս տարվա հաշվետվությամբ: Ի՞նչ եք կարծում` սա ինչպե՞ս կարելի է բացատրել (աշխատողին ապրիլին տալիս եմ արձակուրդ 2012-2013թթ համար):

Հակոբ Համբարյան.

Բարև ձեզ: 1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որ համակարգչային ծրագրով պետք է իրականացնել հաշվառումը: Նախօրոք շնորհակալություն:

Ռիտա.

Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:

Lusin.

ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:

Շուշանիկ.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ ինձ հուշել` ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա նախկինում աշխատել է 5-օրյա աշխատանքային շաբաթով, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում` 6-օրյա աշխատանքային շաբաթով:

Կանխավ շնորհակալ եմ:

Ներսես.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հիմնադրամն իր կանոնադրությամբ կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն ծավալել և աշխատում է ԱԱՀ-ով: Հարցս հետևյալն է` ԱԱՀ-ի հաշվանցում կատարելիս արդյո՞ք հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ կատարված ծախսերի ԱԱՀ-ն: Եվ մյուս հարցս` եթե ՀԴՄ կտրոնի վրա նշվում է ԱԱՀ, դա կարելի՞ է հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:

Garnik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Գրեք հղում, որտեղից կարող եմ գտնել ԱԱՀ հաշվարկի լրացման հրահանգ կամ կարգ (մասնավորապես հաշվանցման տեսակարար կշիռը դեբետային մասը, 26, 27 հոդվածները) 2013թ. փոփոխություններով: Կանխավ շնորհակալություն:

Harutyun.

Եթե կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ, և տվյալ պահին դրամարկղում չկա անհրաժեշտ գումար ծախսը փոխհատուցելու համար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել այսպես`

դտ 7139 կտ 5281,

այնուհետև`
դտ 5281, կտ 2511:

Կանխավ շնորհակալ եմ:

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ, որտեղ ներառված է ավիատոմսի գումարը և գործակալության ծառայության վճարը: Շրջանառության հարկը ո՞ր գումարից է հաշվարկվում` ամբո՞ղջ տուր փաթեթի գնից, թե՞ ավիատոմսի արժեքը հանած գումարից: Կանխավ շնորհակալություն:

Վարդուհի.

Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

Էլեն.

Բարև ձեզ: Չե՞ք ասի` երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար մինչև երբ պետք է դիմել: Լսել եմ, որ մինչև երեխայի 6 ամսական դառնալն է: Ճի՞շտ է:

Անի Սահակյան.

Բարև ձեզ: Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ունի նաև վճարովի ծառայություններ: Ի՞նչ հարկատեսակներով այն պետք է հարկվի: Ասեմ նաև, որ շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը: Խնդրում եմ շտապ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր` PanARMENIAN.Net

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մանրամասն

astxik.

Հարգելի հաշվապահներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց` խոսքս միջին աշխատավարձի մասին է: Աշխատողին արձակուրդ եմ տրամադրում 2012-2013թթ համար ապրիլի 8-ից 15 աշխատանքային օրվա հաշվարկով, տվյալ աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 13-ին, ամսական ԱՎՈՒՄ-ը 2012-ին եղել է 60 000, իսկ 2013թ-ի հունվարից` 75 000: Խնդրում եմ հաշվարկել, կանխավ շնորհակալություն:

Լևոն.

Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:

Վահագն.

Հարգելի հաշվապահներ, Հայաստանի Ֆինանսների նախարարության որակավորման վկայական ստանալու համար քննության հարցաշարը որտե՞ղ է հրապարակված: Եթե հնարավոր է, կուղակե՞ք svk_vahagn շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալ եմ:

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.

ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:

Gurgen.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ “հարկ վճարողի գտնվելու վայրը” տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:

gerb
Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` “Գիտություն, անկախություն, բարեխղճություն”:
Մանրամասն