28/10/2026

Էլեն.

Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Աղասի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը.
Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով:

Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Սամվել.

Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝

Հիշեցում-ծանուցում

Կամերալ ուսումնասիրության արձանագրություն
դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների
2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք
վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր
կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների
համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ:
Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար
ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին
վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար
ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից):
Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են.

Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ:
Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:

Միհրան.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան…
Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե մասնակցել եք հաշվապահների որակավորման քննությանը, պարզաբանել հետևյալը.

– Որքա՞ն է տևում դիմումը հանձնելուց հետո քննությանը մասնակցելը, քանի որ լսել եմ, որ դա կարող է ամիսներ տևել

– Որտեղի՞ց կարելի է բեռնել ՀՀՀՀՍ: Ես բեռնել եմ banker.am կայքից, բայց կարծես թե այնտեղ որոշ նյութեր չկան

– Որտեղի՞ց բեռնել խնդիրները:

Եվ ևս մեկ հարց` ո՞ր փուլին ինչ փաստաթղթերից կարելի է օգտվել:

Անահիտ.

Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:

Աննա.

Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Գալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ուսուցիչը 2012թ. հուլիսի 1-ից օգտվել է իր հերթական ամենամյա արձակուրդից: 2013թ. մարտի 4-ից գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, որը լրանալուց հետո գտնվելու է փոքր երեխայի խնամքի արձակուրդի մեջ: Ուսուցչի՝ մինչև ֆիզ. արձակուրդ մեկնելը աշխատած 6 ամիսների համար արձակուրդային վճար հաշվարկվելու և վճարվելու՞ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

ANI.

Բարև Ձեզ:
Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:

Nare.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, ունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ և վաճառքներ: Հիմա մայիսին վաճառել է ապրանք ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, առանց ԱԱՀ-ի, համապատասխան փաստաթղթի հիման վրա: Ինչպե՞ս կարտացոլվի հաշվետվությունում, և ի՞նչ ճակատագրի կարժանանա ԱԱՀ-ն: Ենթադրենք ունեցել է ԱԱՀ-ով ձեռք բերում 1 200 000, ներառյալ ԱԱՀ, վաճառք ԱԱՀ-ից ազատված 600 000, և վաճառք ԱԱՀ-ով այլ գնորդների 1 800 000 ներառյալ ԱԱՀ: Խնդրում եմ օգնել:

Նարինե.

Խնդրում եմ շտապ պատասխանել:

Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո:

Կանխավ շնորհակալ եմ:

Սեդա.

Բարև ձեզ: Ես կցանկանայի իմանալ, թե նվազագույն (35 000 դրամ) աշխատավարձի դեպքում ինչպես են հաշվարկում ֆիզ. արձակուրդի համար վճարվող գումարը: Աշխատում եմ տվյալ հիմնարկում 2008 թվականի նոյեմբերի 1-ից, ֆիզ. արձակուրդի մեջ եմ լինելու հունիսի 17-ից: Կխնդրեի ասեիք` ինձ տրվող գումարը մոտավորապես որքա՞ն կկազմի: Ի դեպ նշեմ, որ տոն օրերին աշխատել եմ, աշխատանքային գրաֆիկս վեցօրյա է: Կանխավ շնորհակալություն:

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Գագիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` արդյո՞ք կարող եմ առանց սերվեր գնելու կապել երեք համակարգիչ: Այսինքն` ստեղծել կապ երեք համակարգիչների միջև: Օրինակ, որպեսզի նույն 1С ծրագրից կարողանան օգտվել բոլոր 3 համակարգիչներով:

Թերեզա.

Ֆինանսական ճգնապատճառով սնանկացել է կազմակերպությունը: Ո՞ր վճարումներն են ենթակա առաջնահերթ կատարման: Խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ ծանոթանալ կարգի հետ:

Parandzem.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, խնդրում եմ իմ էլեկտրոնային հասցեին ուղարկեք հաշվապահների որակավորման քննության խնդիրների օրինակներ: Նախապես շնորհակալություն: p.avetisyan շնիկ murad-sar.com

Lia.

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:

Nush.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, ես աշխատել եմ ՍՊԸ-ում (զբաղվում է մանրածախ առևտրով) որպես Օպերատոր-հաշվետար, 8 ամիս, գրանցված աշխատող չէի: Վերջին 2 ամսվա աշխատավարձը չեն վճարել` պատճառաբանելով, որ ՍՊԸ-ի գործերը լավ չի, առևտուր չկա, երբ կլի` կտանք: Ես 5 ամիս է չեմ աշխատում իրենց մոտ:

Հարցս հետևյալն է. եթե ես գրանցված աշխատող չէի, որտե՞ղ դիմեմ, կամ օրենք գոյություն ունի՞, որպեսզի օրենքի սահմաններում ստանամ 2 ամսվա աշխատավարձը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Նուշ