28/10/2026

Ալբերտ.

Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Վարդուհի.

Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպումներ հետևյալ գործառնություններին.
աբոնենտը վճարել է կազմակերպությանը, այսինքն դեբիտորական պարտքի մասնակի մարում` 365 000 դրամարկղի մուտք
9 000 000 դեբիտորական պարտքի մարում` հաշվարկային հաշվին մուտք
132 000 գնվել է վառելիք ավտոմեքենայի
572 000 վճարվել է աշխատավարձ
20 400 վճարվել է աշխատանքային խեղվածության թոշակ
6 090 վճարվել է էլ. էներգիա
14 090 գնվել է ավտոպահեստամաս և քսայուղ
250 000 սոց. վճարի գծով պարտքի մարում փախանցումով
400 000 պետ բյուջեյի պարտքի մարում կանխիկացումով +1000 կանխիկացման տոկոս
21 000 գրենական պիտույքներ տնտեսական ծախս
2 000 հեռաղոսավարձ
3 000 ինտերնետ ծառայության վճար

Եթե կարողանաք օգնել, անչափ շնորհակալ կլինեմ:

Ներսես.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ուսանող է և դիպլոմային աշխատանքի պաշտպանության համար դիմում է գրել, որպեսզի բացակայի աշխատանքից` համաձայն աշխատանքային օրենսգրքի հոդված 174-ի կետ 4: Տվյալ դեպքում ինչպե՞ս են կատարում վճարումը:

Միլի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարևցում. Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ, և հանդիսացել է արտոնագրային հարկ վճարող: Աշխատացրել է 1 բոքս և վճարել է 15750 դրամ: Հիմա ավելացրել է ևս 3 բոքս (ավտովերանորոգողներ): Ինչպե՞ս ներկայացնել վերջին տաղավարների ավելացումը և կատարել վճարումներ: Եվ արդյո՞ք գործունեությունների տարբեր լինելը կազդի արտոնագրային հարկ վճարող համարվելու վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Արսեն.

Հարգելի հաշվապահներ,
ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև:

Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում:

Կանխավ շնորհակալություն:

Tatevik.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ այսպիսի հարց, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով տոնավաճառում, չունի վարձու աշխատող, գործունեությունը սկսել է 2012-ի նոյեմբերին: Անցյալ տարվա համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ Հարկային Տեսչություն:

Վարդուհի.

Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:

Tatev.

Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% – վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Mayis Margaryan.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:

Նարինե.

Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի կամ աշխատավարձն են բարձրացնում և դա ամրագրում հրամանով, արդյո՞ք համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:

Մերի.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:

Ռոբերտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և “խանութի” սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.

1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը
2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ
3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն

իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru.

Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, “Շրջանառության հարկի մասին” օրենքը կարդալով` ստացվում է հետևյալը. եթե կազմակերպության բաժնետեր է հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, ուրեմն 2013թ հունվարի 1-ից ԱԱՀ վճարող չենք համարվում և շրջանառության հարկ պետք է վճարենք, այո՞: Կանխավ շնորհակալություն արձագանքողներին:

Տիգրան.

Խնդրում են օգնեք: Եթե պետռեգիստրում գրանցվել եմ հունվարին, գործունեությունս սկսվել է փետրվարից, վիճակագրական ծառայությունում գրանցվել եմ առանց իրենց կողմից իրազեկման ապրիլի սկզբին, ապա փետրվար ամսվա հասույթս գումարե՞մ մարտի հասույթին, թե ընդհանրապես չներկայացնեմ: Շնորհակալություն:

LUSINE.

Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ` եթե ես ցանկանում եմ մանկական քոլեջ բացել, ի՞նչ պայմաններ կան, և ինչքա՞ն գումար պետք է վճարեմ, օրինակ, քոլեջում 20 երեխա և 2-ժամյա դասընթացների դեպքում: Խնդրում եմ ծանոթացնել բոլոր պայմաններին:

Սիլվա.

Խնդրում եմ ստույգ պատասխանել հետևյալ հարցիս.
դպրոցի գրադարանավարի դրույքը նվազագույն աշխատավարձի չափ է, բացի դրանից դպրոցում պարապում եմ նաև դասաժամեր: 2013թ. հունվարից, երբ նվազագույն աշխատավարձը դարձել է 35 000 դրամ, իմ գրադարանավարի դրույքը բարձրանալու՞ է արդյոք, թե՞ նորից մնում է 32 500 դրամ (քանի որ ես նաև ստանում եմ պարապածս դասերի ժամավճարը): Կանխավ շնորհակալություն պատասխանողներին:

lili.

2013 թվականին աշխատողների աշխատավարձը ցանկանում ենք իջեցնել, այսինքն մաքուր աշխատավարձը 2012 թվականի դեկտեմբերի մաքուր աշխատավարձից լինի պակաս: Կարո՞ղ ենք, թե՞ ոչ, եթե կարող ենք, ո՞ր դեպքերում:

Armine.

Բարև ձեզ: Ես գործող հաշվապահ եմ, ունեմ ավելի շատ տնտեսագիտական գիտելիքներ, քան հաշվապահական, քանի որ վերջերս եմ անցում կատարել տնտեսագիտական ոլորտից հաշվապահական: Ծանոթ եմ սկսնակների համար դասընթացներին, կարողանում եմ, նախորդ գործերը նայելով, վարել կազմակերպության հաշվապահությունը, բայց 0-ից նոր ոլորտում դժվարանում եմ: Կցանկանայի անհատական համակարգված գիտելիքներ ստանալ անհատական պարապմունքների միջոցով, հետագայում լիցենզիա ստանալու, նաև գիտելիքներս հիմնավոր դարձնելու համար: Շնորհակալ կլինեմ ցանկացած տիպի օգնության համար:

Աննա.

Խնդրում եմ ինձ մի հարցով օգնել:
Ես աշխատում եմ հիմնարկությունում` որպես համակարգչային օպերատոր (5 տարի), և հաստիքացուցակում իմ դրույքը 1 է, բայց ես նվազագույն աշխատավարձ չեմ ստացել ոչ մի անգամ, միշտ 20 000 կամ 29 000 եմ ստացել: Եթե նվազագույն աշխատավարձ կա Հայաստանում, ապա ինչու՞ է իմ աշխատավարձն այդքան ցածր, ներկայումս պետք է լինի մաքուր աշխատավարձը 35 000, բայց այս տարի նունպես ստանում եմ մաքուր 29800: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ստանամ նվազագույն աշխատավարձ:

Ֆիրա.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ որպես ուսուցչուհի դպրոցում 2006 թվականից: 19.11.2012 գնացել եմ ֆիզ արձակուրդ, որն ավարտվում է 08.04.2013: Տնօրենն ինձ համոզում է, որ ինձ չի հասնում իմ հերթական 2012-2013 ուս. տարվա արձակուրդը: Ես ուզում եմ իմանալ` հասնու՞մ է արդյոք ինձ իմ հերթական արձակուրդը, եթե այո, ապա քանի՞ օր, եթե ոչ, ապա կպահպանվի՞ այն արդյոք աշխատանքի դուրս գալուց հետո: Դպրոցի հիմնական աշխատողն եմ: Կանխավ շնորհակալություն:

arman.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
“Շրջանառության հարկի մասին” օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Grigoryan Meri.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ամսական եկամտային հարկը, հաշվարկվում է 24.4%-ով, թե՞ այլ ձև: