28/10/2026

ՄԱՐԻ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:

Արտակ.

2011թ-ի հոկտեմբեր ամսում ընկերությունը ունի եկամտային շրջանառություն (կատարողական), որը ազատված է ԱԱՀ-ից: Նույն հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն ԱԱՀ-ի մասին 27 հոդվածի համաձայն հաշվանցում չի կատարվել, սակայն այս վերը նշված շրջանառության մեջ օգտագործվել են նյութեր, որոնք ձեռք են բերվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանում: Արդյո՞ք ճիշտ է հարկային տեսուչի պնդումը, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված նյութերի ԱԱՀ-ները պետք է առանձնացվեն և չհաշվանցվեն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Մտադիր եմ բացել կարի սպասարկման սրահ և դասընթացների անցկացման կենտրոն նույն վայրում, նույն ԱՁ-ով: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:

Anush.

Եթե անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ միջին ամսական աշխատավարձի չափը փոքր է նվազագույն աշխատավարձի չափից, ապա հիմք է ընդունվում 46300 դրամը, թե՞ 43540 / 35000 + 35000 * 24.4 % = 43540 (կառավարության 21.02.2013թ. 144-Ն որոշումը):

Լինա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես աշխատում եմ բանկում, օրենսդրությամբ սահմանված ես չեմ կարող 10 օրից պակաս արձակուրդ վերցնել, սակայն գործատուն ինձ 5 օրից ավել արձակուրդ չի տրամադրում` պատճառաբանելով, որ փոխարինող չկա: Ինչպե՞ս վարվել:

Մի հարց էլ` աշխատողի աշխատավարձը կախված է գործատուի եկամուտից, և եթե գործատուն ուղարկում է 160 կմ հեռու սեմինարի, պարտավո՞ր է աշխատողին վճարել: Կանխավ շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Եթե սխալմամբ աշխատողների աշխատավարձից հաշվարկվել և պահվել է եկամտային հարկ, այս դեպքում ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն:

Կարեն.

Ունեմ 1998 թվականի արտադրության ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենա, շարժիչի հզորությունը 150 ձիաուժ: Մեքենան չի շահագործվել 2007 թ-ից, որի պատճառով նույն թվականից չի վճարվել գույքահարկ: 2010 թ. դեկտեմբերից մեքենայի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով պետհամարանիշերը հանձնել եմ համապատասխան մարմիններին: Ներկա պահին ուզում եմ վաճառել նշված մեքենան: Խնդրում եմ Ձեզ օգնել, թե որքան գումար պետք է վճարեմ որպես գույքահարկ, և ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի (գույքահարկ և տուգանք): Կանխավ շնորհակալություն:

Մարիամ.

Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ: Մենք ունենք 66 տարեկան լրացած աշխատող: Ինչպե՞ս կարորղ ենք ազատել աշխատանքից թոշակի տարիքն լրանալու պատճառով:

Vaxinak.

Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Թաթուլ.

Աշխատողի 2012թ. աշխատավարձը կազմել է 60 000 դրամ, 2013թ.` 73 585 դրամ: Աշխատանքային շաբաթը 5 օր է, 2012 թ-ին գնացել է արձակուրդ` մայիսին: Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը, եթե նա ցանկանում է հունիսի 1-ին մեկնել արձակուրդ:

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով կա նման բան, որ եթե ընդունում ես աշխատանքի և մեկ ամսից ազատում ես, ապա հաջորդ ամիս էլ ես վճարում եկամտային հարկ: Կարծում եմ` աբսուրդ է: Շատ շնորհակալություն:

Agapi.

Բարև Ձեզ:

Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ:

em.

Նախորդ տարի եղել ենք ԱԱՀ վճարող, այս տարի դիմումը չենք ներկայացրել, բաց ենք թողել էլ. հաշվետվությունների հետ կապված: Սակայն արդեն տվել ենք հաշիվ-ապրանքագիր 1-ին եռ. համար և ԱԱՀ-ի հաշվետվություն, վճարվել է նվազագույն շահութահարկը, կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում: Ինչպե՞ս վերականգնել սխալը:

Արմինե.

Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:

Ժենյա.

Բարև Ձեզ: Ես 2011թ. վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից և 2011թ. սեպտեմբերի 3-ից անցել եմ աշխատանքի, իսկ հիմա նորից սպասում եմ երկրորդ երեխային և ս. թ. ապրիլի 10-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչքան է կազմում ինձ տրամադրված 140 օրվա նպաստը, եթե փաստացի աշխատավարձս կազմում է 109.000 դրամ: Նախապես շնորհակալություն:

Արծրուն.

Բարև Ձեզ: Ճի՞շտ է, որ եթե ուսոմն ավարտելուն պես չես աշխատում, ուսման տարիները ստաժ չեն համարվում: Կամ ուսման տարիներն առհասարակ հաշվարկվու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

Հայարփի.

Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնեք: Աշխատանքի անցել եմ 05.03.2011թ-ին: Արձակուրդում եմ եղել 08.09.12-16.09.12, աշխատանքից ազատման դիմում եմ գրելու 15.05.13-ին: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Աշխատավարձը 100 000 դրամ է: Եթե հնարավոր է` հասկանալի ձևով ներկայացրեք:

Նախապես շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին: