24/10/2026

Անի.

Սոց. հիմնադրամին աշխատող ընդունելու մասին նոյեմբերին Ձև Ֆ1 լրացնելուց հրամանի համարը պատահմամբ սխալ եմ ներկայացրել` 32-ի փոխարեն 22: 22 համարի հրամանի տակ սեպտեմբերով ընդունված այլ աշխատող էլ ունեինք: Ամսաթիվը ճիշտ է: Ի՞նչ խնդիրներ կառաջանան: Եվ ինչպե՞ս լուծել հարցը:

Էդգար.

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց է ինձ հետաքրքրում` արձակուրդ գնացող աշխատողի աշխ. պարտականություները ստանձնած անձը վճարվու՞մ է և ի՞նչ կարգով, ի՞նչ չափով է վարձատրվում: Շնորհակալություն:

Տիգրան Սարգսյան.

Խնդրում եմ պարզաբանել` հարկային բարեփոխումներից հետո ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները: Կա՞ արդյոք գյուղական վայրերում գործող սրճարաններին որևէ արտոնություն: Կանխավ շնորհակալություն:

Gayane.

Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ:

Gayaneя

Հարցս հետևյալն է` ո՞ր գործունեությունն է համարվում ձեռնարկատիրական, և ո՞ր դեպքում հասարակական կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Շնորհակալ եմ:

Գուրգեն.

Բարև ձեզ: Ներքևի հարցերի պատասխանները ինքնուրույն չեմ կարողացել գտնել` հիմնականում հաշվապահությունից հեռու մասնագիտության պատճառով: Եթե որևէ սպառիչ գիրք կամ գրքեր կամ օրենքների բազմություն տրամադրեք, հղումները կամ թեկուզ վերնագիրը, անչափ շնորհակալ կլինեմ:

Ինձ տանջում են հետևյալ հարցերը․
1․ Կազմակերպության քանի՞ տեսակներ կարելի է հիմնել, նույնիսկ ներառյալ ԱՁ-ն:
2․ Եթե հիմնադիրները մի քանի հոգի են, ինչպե՞ս խորհուրդ կտաք շարժվել, ի՞նչ տիպի կազմակերպություն գրանցել:
3. Մի քանի հիմնադիրների դեպքում ինչպե՞ս են բաշխվում եկամուտները: Բնականաբար, հիմնադիրներն իրենք են որոշում, հարցս այն է, թե պե՞տք է արդյոք պաշտոնապես հայտնել պետական մարմիններին բաշխումների մասին:
4. Արտասահմանյան ֆիրմաներում շատ եմ հանդիպել CEO, CTO, CFO և նմանատիպ կոչումների (պաշտոնների), ինչպիսի՞ք են դրանց համապատասխանությունները հայկական կազմակերպություններում, կամ կա՞ն արդյոք այդպիսիններ, ու ո՞րն է տարբերությունը։
5. Ի՞նչ տեսակի հարկեր են մուծում կազմակերպութունները, ի՞նչ հաճախականությամբ:

Կանխավ շնորհակալ եմ:

Արսեն.

Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, ընկերությունը վարձակալել է տարածք, կազմվել է հանձնման-ընդունման ակտ: Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ: Կանխավ շնորհակալություն:

Lusin.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես` մետաղական արձանիկների պատրաստում և վաճառք, հնարավոր է նաև արտահանում ՌԴ: Բնականաբար օրենքի սահմաններում գործելու համար ցանկանում է պետական գրանցում ստանալ, հաշվառվել ՀՏ-ում և կատարել օրենքով պահանջվող բոլոր հարկային վճարումները: Սակայն առաջացել է մի խնդիր. գրանցվել որպես ՍՊԸ, Ա/Ձ, թե՞ Ընկերակցություն, ի՞նչ հարկատեսակներով է նա հարկվելու և այլն: Նշեմ նաև, որ այս գործունեությամբ զբաղվելու են 3 ընկերներով: Առաջացած իրավիճակում կողմնորոշվելու համար խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը: Ինչպե՞ս վարվել: Խնդրում եմ հնարավորության դեպքում շտապ արձագանքել:

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Սմբատ.

Ուզում եմ համայնքապետարանում աշխատել որպես համայնքային ծառայող և այդ աշխատանքի համար աշխատանքային ստաժը պարտադիր է: Այս պարագայում բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ:

Ռիտա.

Ես բնակվում եմ արտերկրում, սակայն ունեմ տնամերձ հողամաս Հայաստանում: Որպեսզի անտերության չմատնվի` բարեկամներց մեկը օգտագործում է, զբաղվում է ծառերի, ծաղիկների աճեցմամբ: Հարցս այն է` արդյո՞ք դրա համար ես պարտավոր եմ հարկ մուծել, կամ եթե ինչ որ մեկին վարձում ես տանը քեզ օգնելու համար, պարտավո՞ր ես արդյոք տեղեկացնել հարկայինին: Ինչպե՞ս կարող եմ այդ հարցը լուծել: Նախապես շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:

Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով:

Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Հակոբ.

Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում: