24/10/2026

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:

Արմինե.

Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:

Ա.Ս.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

Նարինե.

Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն

2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Գարիկ.

ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:

Աղբյուր` panarmenian.net

Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. արձակուրդի գումարը ավելի շատ է, քան սոցիալական ապահովագրության վճարների գծով (գործատու) գոմարը, ես ի՞նչ պետք է անեմ և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կարո՞ղ եմ գործատուի սոց վճարը ու 3% սոց. վճարը գումարել իրար և վճարել, չէ՞ որ հաշվետվության մեջ դրանց գումարից է կատարվում ծախսը և մնում վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը:

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:

Գոռ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ հուշեք ինձ` կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը անձնական օգտագործման մարդատար մեքենան ձևակերպել (պայմանագրով) ֆիրմայի կարիքների համար և դրա համար բենզին գնել (առանց Պետավտոտեսչությունում անվանափոխելու):

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում:

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ,
ընկերությունը մատուցում է գովազդային օնլայն ծառայություններ (գովազդ կայքում) և 2012թ-ի ընթացքում ունի 200 000 դրամ եկամուտ միայն մեկ գովազդատուից (ՓԲԸ): 2013թ-ին նա պե՞տք է ԱԱՀ վճարող դառնա, քանի որ եկամտի 80%-ից ավելին (տվյալ դեպքում 100%-ը) մեկ հարկ վճարողից է:

Եթե այո, ինչ-որ տարբերակ կա՞ խուսափելու:

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Նոր կազմակեպություն է և զբաղվում է սննդամթերքի արտահանմամբ ԱՊՀ երկրներ: Ինչպե՞ս դուրս գրել հաշիվ-ապրանքագիր սննդամթերքի արտահանման ժամանակ, ինչպիսի՞ փաստաթղթեր են հարկավոր մաքսատուն ներկայացնելու համար: Եթե հնարավոր է` խնդրում եմ արտահանելու հաշիվ-ապրանքագրի ձև ուղարկեք:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արտոնագրային վճարի գումարը սխալ է հաշվարկվել և ավել է փոխանցվել: Արդյո՞ք հնարավոր է կատարել հաշվանցում կամ վերադարձնել ավել փոխանցված գումարը:

Արման.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալ` ինչպես են ստանում հիմնական աշխատավարձի տարբերությունը, այսինքն 537 դրամ տվյալ օրինակում.

Օրինակ`
Հիմնական աշխատավարձի չափը մինչև 01.01.2013թ. 50.000
Առձեռն 46.900
Սոց. ապահովագրության վճարը 11.500
Հիմնական աշխատավարձի տարբերությունը 537
Պայմանագրային աշխատավարձը 01.01.2013թ-ից 62.037

Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:

1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում

Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել արտասահման մեկնելու համար, որի համար ներկայացրել է հաշիվ-ապրաքագիր առանց ԱԱՀ:

1. Ես այդ գումարից ի՞նչ պահումներ անեմ և դա ի՞նչ ծախսատեսակով գրանցեմ
2. Շահութահարկի հաշվարկի մեջ ես այդ գումարը իրավունք ունե՞մ համախառն եկամտից նվազեցնել, այսինքն` ներառեմ ծախսերի մեջ:

Շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ:

1. Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել` 900005061115, թե՞ 900005006029-ին:
2. Եթե Վիճ. վարչություն հաշվետվություն ներկայացվել է եռամսյակային, ամեն անգամ պետք է ներկայացնել եռամսյակայի՞ն:

Կանխավ շնորհակալ եմ: