Արամազդ.
Ինչի՞ց պետք է սկսել ՍՊԸ բացելը: Ո՞ր օղակներից պետք է սկսել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Շնորհակալություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արամազդ.
Ինչի՞ց պետք է սկսել ՍՊԸ բացելը: Ո՞ր օղակներից պետք է սկսել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Շնորհակալություն:
Ստելլա.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել:
2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար:
3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում:
Կանխավ շնորհակալություն:
ՆՈՆԱ.
Հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք բացատրել ինձ “Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդվածի այս նախադասությունը` “անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը”, ինչ է նշանակում:
Վահագ.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ վերջնահաշվարկից սոց. ապահովության կատարվող գումարների հաշվարկման կարգի մասին:
Anushik.
Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն:
Lusine.
1. Ո՞վ է եղել առաջին հաշվետվություն տվողը:
2. Ի՞նչն է հաշվապահի համար ամենակարևորը:
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատում եմ համալսարանում համատեղությամբ, ժամավճարային կարգով, և հունվար ամսին չեմ ունեցել դասաժամեր: Փաստորեն հունվար ամսվա համար չեմ ստացել աշխատավարձ: Դա արդյոք ճի՞շտ է:
Lusine.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Աշոտ.
Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել սեմինարավարի հետ, եթե նրան իր ծառայության դիմաց վճարվելու է հոնորար:
Շնորհակալություն:
Բաղդասար.
2011 թվականի հունվար ամսվա տոնական օրերի վարձատրման համար օրականը որոշելիս քանի՞ օրվա պետք է բաժանել աշխատավարձը:
Մարինե.
ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում, ՓՄՁ է: Խնդրում եմ, ով կարող է ինձ ուղարկել տարեկան հաշվետվությունների ձևերը և ասել հանձնման ժամկետները, rita142 շնիկ yandex.ru
Ամալյա.
Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը: Եթե հնարավոր է օրինակի վրա բացատրել:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք:
ՓՄՁ-ի տնօրենը ունի սեփական ավտոտնակ, որը կիսով չափ ծառայում է որպես այլ հասցեում գտնվող խանութի պահեստ: Անհրաժեշտություն կա՞ արդյոք և ճի՞շտ է վարել առաքման գիրք:
Գայանե.
Խնդրում եմ ասեք ինձ` ինչ հաշվետվություն է ներկայացնում ինտերնետ ակումբ ունեցող Ա/Ձ, եթե նա աշխատող չունի:
Դիանա.
Ողջույն,
խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները:
Կանխավ շնորհակալ եմ:
Աննա.
Խնդրում եմ պատասխանել` հանգստյան, տոնական և հիշատակի օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վճարել ցերեկային պահակին, եթե նա աշխատում է օր ու մեջ` առավոտյան 9:00-ից երեկոյան 20:00:
Anushik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը:
Շնորհակալություն:
Արմինե.
Հարգելի կոլեգաներ, ինձ շտապ մեմօրիալ օրդերի ձև է պետք: Փաստաթղթերի մեջ չեմ գտնում, խնդրում եմ ուղարկեք իմ էլ. փոստին`mar.sport շնիկ mail.ru
Arpin.
Բարև ձեզ, հարգելիներս, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք. 2010թ կազմակերպությունը գնել է մեքենա, առայժմ որպես հիմնական միջոց, ձեռք ենք բերել հաշիվ ապրանքագրով, ԱԱՀ-ով, հարցս` ԱԱՀ-ի հաշվարկում ինշպե՞ս եմ ներկայացնելու և արժեքը` առանց ԱԱՀ, և ԱԱՀ-ն: Ինչպե՞ս նաև ցանկանում ենք վաճառել, որովհետև վարելուց հետո փոշմանել ենք:
Հելեն.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս, համալսարանում առկա սովորելու տարիները լրացվու՞մ են աշխատանքային գրքույկում, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է լրացնում: Շնորհակալություն:
Lala.
Սոց. հաշվետվությունը ուղարկում են ամսեկա՞ն, թե եռամսյակային, եթե աշխատողների թիվը 5-ից ավելի է:
ՎԱՐԴ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, իմ հարցին։ Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի, նա չի՞ կարող ներկայացնել հաշվետվություններ հարկային տեսչություն։ Նախապես շնորհակալություն։
Լևոն.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Ա/Ձ աշխատողի սոց. վճարը ինչքան կլինի, եթե աշխատավարձը 35000դ. է:
Arus.
Խնդրում եմ ասեք, ո՞րն է այս տարի վերջնահաշվարկի գործակիցը:
Լուսինե.
Աշխատողը հիվանդության թերթիկ է ներկայացրել 25.11.2010թ.-ից մինչև 05.12.2010թ.-ը, ո՞ր օրենքով հաշվարկ անեմ:
Արտաշես.
Եթե կարելի է, ես ուզում եմ պարզել հետևյալը: Ս/թ հունվար ամսվա մեջ ես աշխատել եմ 10-13-ը ներառյալ: Ուզում եմ իմանալ` տոնական օրերից (01.01.-09.01.) քանիսն են գումարվում իմ աշխատած օրերին: Նախապես շնորհակալ եմ:
Արփիկ.
Ես այդպես էլ չհասկացա, աշխատողներին աշխատանքի ընդունելիս սովորական աշխատանքային պայմանագի՞ր ենք կնքում և գրանցամատյանում գրանցում, թե՞ իրավական ակտ, ու վարում իրավական ակտերի գրանցամատյան, որի տեսքը երևի ոչ ոք դեռ չգիտի:
Գոհար.
Գերմանիայի հաշիվ ֆակտուրայում ունենք նշված ԱԱՀ իրենց օրենսդրության համաձայն 19%, այդ ծառայության դիմաց վճարումը կատարվել է փոխանցումով: Սակայն տվյալ կազմակերպությունը չունի միջպետական պայմանագիր ՀՀ հետ: Արդյո՞ք ես կարող եմ հաշվանցել այդ ԱԱՀ-ն:
Անահիտ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
հաշիվ ապրանքագրի ամսաթիվ է համարվում դուրս գրմա՞ն ամսաթիվը, թե՞ մատակարարման ամսաթիվը:
Hasmik.
Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում: