24/10/2026

David.

Շահութահարկի հաշվարկի ձևի մեջ, կարծում եմ, սխալ կա, մասնավորապես, 1501 և 1500 տողերում պետք է լինի “եռամսյակային” բառերը, իսկ “:16″ թիվը պետք է լինի”:6″` համաձայն օրենքի փոփոխությունների:

Ժաննա Գ.

Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Արդյո՞ք հիմնադրամներին թույլատրվում է իրենց կանոնադիր նպատակի իրականացման համար մատուցել վճարովի ծառայություններ և եթե այո, ապա դա կդիիտվի՞ որպես ձեռնարկատիրական գործունեություն:
Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար – 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ,
արդյո՞ք պատրադիր է շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպության թղթային եղանակով դուրս գրված հաշիվները գրանցել առաքումների գրքում:
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն:

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար):
Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:

Հայկուշ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում “ֆինանսական ակտիվ” կամ “պասիվ” տերմինները:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի:
Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

GHG.

Հարգելի հաշվապահներ,
կխնդրեի մեկնաբանել այս հոդվածը գործնական օրինակով:

ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

Սերգեյ.

Համաձայն նոր օրինագծի` չաշխատող հղի կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք խոսքը 5,000 դրամի մասին է: