24/10/2026

ԱՆՆԱ.

Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:

Alina.

Բարև ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:

Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) և KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ: Մանրամասն

Լիլիթ.

Բարև ձեզ,
ես ունեմ 1 տարեկան երեխա, շուտով կծնվի նաև երկրորդ երեխան: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես կստանամ երեխայի խնամքի նպաստ, և որքա՞ն կլինի միանվագ ստած գումարը: Նշեմ նաև, որ ես ունեմ 10 ամսվա աշխատանքային փորձ, սակայն այժմ ֆիզ. արձակուրդի մեջ չեմ: Ուղղակի գիտեմ, որ վերջերս քննարկվում էր նաև չաշխատող մայրերին երեխայի ամսական նպաստ տալու հարցը:
Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում:
Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում:
Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:
Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:

Էդգար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Հրանտ.

Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է.

Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում:
Շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի պատասխանել, եթե ես աշխատանքի եմ եղել սեպտեմբերի 1-ից, ապա երեխայի խնամքի նպաստը սեպտեմբեր ամսի համար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Ես 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկը եղել եմ ֆիզ արձակուրդում, սեպտեմբերի 1-ից դուրս եմ եկել աշխատանքի և հիմա նորից 2011-ի ապրիլի 1-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ, կխնդրեի ասել` ինչպես են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը (իմ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ):

Anush.

Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ:

Կանխավ շնորհակալություն:

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը, եթե աշխատողն աշխատում է 5 աշխատանքային օրով, յուրաքանչյուր օրը 4 ժամ: Քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ 1 տարվա համար: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ.

Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:

Ella.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Այն շատ շտապ է: Կազմակերպությունը աշխատող է ընդունել 01.04.09թ, ազատվել է աշխատանքից 30.12.10թ, արձակուրդ չի գնացել,կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50000 դրամ է:

Հասմիկ.

Խնդրում եմ, պատասխանեք: Նոր փոփոխություններից ելնելով` արդյո՞ք վերջնահաշվարկից կատարվում են պահումներ` սոց. և եկամտահարկ: Խոսքս միայն վերջնահաշվարկի մասին է` առանց աշխատավարձի: Ասեմ, որ ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Խնդրում եմ պատասխանել շտապ:

Սիրանուշ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:

Արփինե.

Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
2 ՍՊԸ միջև կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագիրը հարկային տեսչությունում հիմք կարո՞ղ է հանդիսանալ հասցեափոխության համար: Կանխավ շնորհակալություն:

Andranik.

Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:
Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:

ԱՆՆԱ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք պետք է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գումարները ներառենք ԱԱՀ-ի հաշվարկի 16Ա սյունակում: Եթե կազմակերպությունը վճարել է պարտադիր ապահովագրության գումարը և ստացել հաշիվը, համարվու՞մ է այդ ծառայությունը ձեռք բերված:

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:

Hripsime.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը գնել է մեքենա և այն դեռևս չի օգտագործել, կարելի՞ է արդյոք հաշվարկել ամորտիզացիա և այդ գումարը նվազեցնել շահույթից:

Կարեն.

Խնդրում եմ օգնեք: Ավտոտեխսպասարկման կայանի գործունեության սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հաշվետվությունը ներկայացվում է ամսեկա՞ն, թե՞ եռամսյակային: