Զբոսաշրջության գործունեություն

Գալինա․

Բարի լույս, խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր պետք է վճարի որպես ՍՊԸ գործող տուրիստական ​​գործակալությունը: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Զբոսաշրջության գործունեություն

Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ

Եվա․

Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի համար վճարում է բնապահպանական հարկ, դա ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ։

Կարդալ ավելին Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ

Աշխատաժամանակի ամրագրում պայմանագրում

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի՛ ոլորտի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե մասնավոր պահնորդական ծառայության անվտագության աշխատակիցը աշխատում է 21:00-09:00 մեկ օր հանգստյան օր, կամ 2 օր իրար հաջորդող 21:00-09:00 և 2 օր հանգստյան օրեր ընդհանուր յուրաքանչյուր հերթափոխային օր 12 ժամ և ընդմիջումը ներառյալ վճարվում է, ամսվա կտրվածքով լինում է 15 կամ 16 օր, և ընդհանուր 168 կամ 192 ժամ, ուստի այս աշխատաժամանակը աշխատանքային պայմանագրում ո՞ր ռեժիմի տակ պետք է ամրագրել, արդյո՞ք համարվում է աշխատաժամանակի գումարային հաշվարկ: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատաժամանակի ամրագրում պայմանագրում

Առցանց գործունեություն

Մարիամ․

Ողջույն բոլորին։ Քանի որ բացարձակ գիտելիքներ չունեմ այս ոլորտից, խնդրում եմ ուղղորդեք ճիշտ քայլեր ձեռնարկել։

Գործունեություն պետք է ծավալեմ Upwork-ում, խնդրում եմ նշեք՝ որպես ի՞նչ գրանցվել հարկայինում, որպեսզի հնարավորինս քիչ վճարեմ հարկ, և եթե վճարումը ստանալու եմ Paypal-ով, ապա ինչպե՞ս են հարկայինից վերահսկելու եկամուտը։ Եվ եթե այնպես ստացվի, որ որոշ ամիսներ եկամուտ չլինի, միևնույնն է պե՞ տք է վճարումներ կատարեմ պետությանը։

Կարդալ ավելին Առցանց գործունեություն

Հիմնադրամի գործունեություն

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել՝ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հիմնադրամների մասին օրենքին, հարկման համակարգին։

Կարդալ ավելին Հիմնադրամի գործունեություն

Դեբիտորական պարտքերի դուրսգրում

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, որոնք չեն մարվել արդեն 3-4 տարի, կարո՞ղ եմ լրիվ դուրս գրել և շահութահարկով ծախս ճանաչել։ Ասեմ, որ ոչ մի տարում պահուստային ֆոնդ չի եղել ստեղծված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դեբիտորական պարտքերի դուրսգրում

Էլեկտրոմոբիլի ձեռքբերում

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ փետրվար ամսին գնել է լիզինգով էլէկտրոմոբիլ և հիմա ցանկանում է ամբողջությամբ փակել լիզինգը.

1. Ե՞րբ մեքենան կհարմարվի ընկերության սեփականությունը

2. Հնարավո՞ր է արդյոք կատարել այսպիսի գործարք ֆիզ․ անձի և ընկերության մեջ՝ փոխանակելով մեքենան համարժեք մեքենայի հետ, թե՞ միևնույն է դա դիտարկվում է որպես օտարում, և այդ պարագայում պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և վճարել 5% հարկը (Ընկերությունն աշխատում է շրջհարկի դաշտում)։

Կարդալ ավելին Էլեկտրոմոբիլի ձեռքբերում

Անշարժ գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Աշոտ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզ․ անձից շինություն է ձեռք բերում, որը կառուցել է հենց վաճառողը, բայց մոտ 20 տարի առաջ։ Եկամտային հարկը 20% է լինելու, թե՞ 10։

Կարդալ ավելին Անշարժ գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Շրջանառության հարկի դիմում

Մարիամ․

Ողջույն, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս և որտե՞ղ նոր բացված ԱՁ-ն տա շրջանառության հարկի դիմումը։ Թաքսսերվիսի կայքում չի թողնում ֆայլը ներբեռնել, բոլոր տվյալները ճիշտ են լրացված։ ՊԵԿ պե՞տք է գնալ և դիմում գրել։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի դիմում

Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից

Դավիթ.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Կարդալ ավելին Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից

Նվազեցումներ շահութահարկի հաշվարկի ժամանակ

Հայկ․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ: 2023թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել եմ ԱԱՀ-ով ձեռքբերումներ (նյութեր՝ ծառայություններ մատուցելու նպատակով): ԱԱՀ-ի հաշվետվություններում կատարել եմ այդ ձեռքբերումների ԱԱՀ-ի չափով հարկի պակասեցում: Սակայն եթե նյութերի քիչ մասն եմ միայն օգտագործել, մյուս մասը երևում է որպես մնացորդ՝ 01.01.2024թ. դրությամբ: Հարց. շահութահարկի բազան հաշվելիս պետք է պակասեցնել այնքան, որքան ծախսվել է, թե՞ ամբողջությամբ, որքան ձեռք է բերվել 2023թ. ընթացքում:

Կարդալ ավելին Նվազեցումներ շահութահարկի հաշվարկի ժամանակ

Գնորդը ջնջել է հաշիվը

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Հաշվարկային հաշիվ եմ գրել ապրիլ ամսին և մայիս ամսից անցել եմ ԱԱՀ դաշտ, դիմացի կողմը ամիսներ անց ասեց, որ համաձայն չի և հաշիվը չի ստորագրի, ես շրջանառության հարկի 2-րդ եռ. հաշվետվությունը արդեն ուղարկել էի և մի քանի ամիս ԱԱՀ հաշվետվություններն էլ էի ուղարկել: Հիմա նայում եմ՝ այդ հաշվի դիմաց գրված է ջնջված, ի՞նչ անել այս դեպքում:

Կարդալ ավելին Գնորդը ջնջել է հաշիվը

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող

Աստղիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն հունվարի 12-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն տալով աշխատելու ու ավտոմատ կերպով ԱԱՀ դաշտում աշխատելու միջև, ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ ԱԱՀ-ի հաշվանցման սահմանափակումների մեջ այդ մասով կոնկրետ սահմանափակում նշված չէր։

Կարդալ ավելին ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող

Վարսավիրանոցի ձեռքբերումները առանց փաստաթղթի են

Եվա․

Խնդրեմ կասե՞ք՝ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է վարսավիրական ծառայություններով և միկրոյի դաշտում է աշխատում, այս դեպքում ձեռքբերված նյութերի համար եթե առանց փաստաթղթի է, խնդիր կունենա՞։

Կարդալ ավելին Վարսավիրանոցի ձեռքբերումները առանց փաստաթղթի են

Եկամուտների հայտարարագրում

Եվա․

Ֆիզ․ անձանց եկամուտների հայտարարագրման մասով ինչ որ բան արդեն պա՞րզ է, կա՞ հաշվետվության ձև։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագրում

Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու Հաշվապահական և Փաստաբանական գրասենյակ
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 31, տարածք 20
Հեռախոս՝ 093 54 56 27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ՝ աշխատանքային փորձով, ՀԾ ծրագրի իմացությամբ։ Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00, հնգօրյա։ Աշխատավարձը՝ սկսած 250․000 ՀՀ դրամից։ Ուղարկել ինքնակենսագրականը taxlawllc3@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Հեռ․՝ 093 54 56 27։

Պահանջներ՝ Թիմում աշխատելու կարողություն, լիդերին բնորոշ հատկանիշներ։
Աշխատավարձ՝ սկսած 250․000 ՀՀ դրամից

Կարդալ ավելին Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Վարձակալության եկամտային հարկ

Մարիամ․

Ինչպե՞ս և որտե՞ղ վճարել տան վարձակալության եկամտահարկը, եթե վարձատուն գտնվում է ԱՄՆ-ում, ունի հայկական անձնագիր և սոց. քարտ։

Կարդալ ավելին Վարձակալության եկամտային հարկ

Մարքեթինգի դասընթացների կազմակերպում

Անի․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում։ Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Կարդալ ավելին Մարքեթինգի դասընթացների կազմակերպում

Նպաստի արտացոլում հաշվետվությունում

Սոնա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Նպաստի արտացոլում հաշվետվությունում

Կանխիկ գումարի ելքագրում

Վահագն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։

Կարդալ ավելին Կանխիկ գումարի ելքագրում

ՏՏ ուսումնական կենտրոն

Մարիամ․

Ողջույն, կասե՞ք, խնդրում եմ, ի՞նչ է հարկավոր IT ուսումնական կենտրոն բացելու համար, որը պետք է գործունեություն ծավալի IT ընկերությանը կից՝ Ընկերության ներսում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ուսումնական կենտրոն

Տնօրեն համատեղությամբ

Տիգրան․

Բարև ձեզ, կարո՞ղ է X ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը լինել Y ՍՊԸ-ում գրանցված աշխատող: Եթե այո, դա նորմալ ընթացքով է լինում, թե՞ որոշալի այլ գործողություններ է պետք, որ գրանցվենք այդպես։

Կարդալ ավելին Տնօրեն համատեղությամբ

Договор займа

Екатерина.

Добрый день. Организация имеет договор займа с грузинской организацией. Поэтому договору грузинская организация должна заплатить армянской проценты по займу. Подскажите, пожалуйста:

1) по какой ставке налога на прибыль облагаются проценты?
2) берется ли в зачет налог, уплаченный в Грузии?
3) какой документ нужен с грузинской стороны об оплате налога? нужно ли его заверять апостилем?
4) какую отчетность нужно будет сдать и в какие сроки?

Заранее огромное спасибо!

Կարդալ ավելին Договор займа

Առցանց խանութ

Yana.

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ կոսմետիկայի օնլայն խանութը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, պարտադի՞ր է գրանցել աշխատող, եթե հիմնադիրն է զբաղվում ամբողջ գործով, և պարտադիր է ՀԴՄ ունենալ։

Կարդալ ավելին Առցանց խանութ

Եկամուտների հայտարարագրում

Լիլիթ․

Բարև ձեզ, գրում եմ հետևյալ հարցով։ Հայաստանի քաղաքացի եմ, արտասահմանից առցանց աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Աշխատանքը խորհրդատվական բնույթ ունի։ Ֆիրման առաջարկում է կամ ԱՁ բացել, կամ էլ ուղղակի պայմանագիր կնքել և ամսվա կամ տարվա վերջում ցույց տալ վճարած հարկերը։ Ստացվելից գումարը քիչ է ԱՁ-ի համար, ուզում եմ աշխատել ուղղակի պայմանագրով։ Կասե՞ք՝ որտե՞ղ պետք է հայտարարագրեմ եկամուտները, և ինչպե՞ս պետք է հարկվի արտասահմանից ստացված գումարը, ամսական, թե՞ տարվա վերջում (համաձայն նոր օրենքի) հայտարարագիր պետք է ներկայացնեմ։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագրում

Հարկերի հաշվեհամար

Հայկ․

Բարև Ձեզ, ես հաշվապահ չեմ: Ունեմ Ա/Ձ, որի համար պետք է վճարեմ շահութահարկ: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցեմ շահութահարկը: e-payments կայքում կա միասնական հաշիվ, այդ հաշվին կա՞րող եմ փոխանցել: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հարկերի հաշվեհամար

Հաշիվ վավերագիր ֆիզ. անձի անունով

Նարինե․

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկի համակարգում գործող նորաստեղծ ԱՁ-ն պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի ֆիզ․ անձի անունով: Համակարգում պարտադիր դաշտերն են «անձնագրային տվյալներ», «անվանում» ու «հասցե»: Արդյո՞ք պետք է մարդու անուն ազգանունն լրացնել «անվանում» տողում: Եթե ծառայությունն սոցիալական ծախս չի համարվում, պետք է այդ տողն դատա՞րկ թողնել:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիր ֆիզ. անձի անունով

Հաշվետար-օպերատորի #գործկա Արմֆրութ ընկերությունում

Ընկերություն՝ Արմֆրութ ՍՊԸ
Էլ․ փոստ՝ hr.armfruitllc@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար- օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Արմֆրութ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետարի։

Պարտականություններ՝
-Ապրանքների մուտքագրում և ելքագրում,
-Հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը,
-E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում, ստացած հաշիվների մուտքագրում
-Դրամարկղային գործառնությունների վարում
-Բանկային քաղվածքների ծրագրային մուտքագրում
-Անհրաժեշտ այլ գործառնություններ
Պահանջներ՝
-Վերլուծական կարողություններ;
-ՀԾ, Excel , e-Invoicing, ծրագրերի իմացություն;
-Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ;
-Թիմում աշխատելու ունակություն;
-Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Այլ նշումներ՝ Աշխատանքային օրեր՝ 6 օրյա, շաբաթ օրը՝ կես աշխատանքային: Գործունեության հասցե – Սևանի 116/1

Կարդալ ավելին Հաշվետար-օպերատորի #գործկա Արմֆրութ ընկերությունում

Բեռնափոխադրումների գործունեություն

Արման․

Ա/Ձ-եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, մատուցում եմ ծառայություն իմ անձնական բեռնատարով։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ նշում եմ այլ գործունեություններ տողի դիմաց և վճարում 5 տոկոս շրջանառությունից հարկ։

ՀԱՐՑ․ Շրջանառության հարկի հաշվետվության ո՞ր տող դիմաց պետք է ցույց տամ իմ ծախսային մասը, քանի որ մի տարածքից մյուս տարածք բեռը տեղափոխելիս ծախսվում է մեծ քանակությամբ դիզելային վառելիք։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Բեռնափոխադրումների գործունեություն

Միկրոձեռնարկատերը գույք է ներմուծել

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.

Մարզում գրանցված ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր։ Ներմուծել է գույք արտահանման նպատակով, բայց մինչ օրս չի արտահանել։

Հարց 1․ Շրջանառության դաշտում աշխատելու դեպքում կարո՞ղ է կատարել վերը նշված գույքի արտահանում և շրջանառության գումարը նվազեցնել ներմուծված գույքի ձեռքբերման գնով, թե՞ պետք է վճարի 5% շրջ. հարկ, քանի իր այդ գույքը ձեռք է բերել միկրոձեռնարկատեր եղած ժամանակահատվածում

Հարց 2. Հարկման ընդհանուր համակարգում աշխատելու դեպքում կարո՞ղ է մաքսային մարմնին վճարված ԱԱՀ-ն դեբետագրել

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատերը գույք է ներմուծել