ԱՁ գումարի տնօրինում

Արամ․

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, գործունեություն եմ ծավալում լուսանկարչության ոլորտում, չունեմ աշխատողներ: Ծառայություն եմ մատուցել այլ ՍՊԸ-ի ու գումարը ստացել եմ իմ բիզնես հաշվին: Կարո՞ղ եմ գումարն այդ հաշվից փոխանցել իմ կամ մեկ ուրիշի ֆիզիկական հաշվին:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Բարև Ձեզ։ Ձեր անձնական հաշվին փոխանցել կարող եք, իսկ այլ ֆիզ․ անձի փոխանցելու դեպքում որոշակի ռիսկեր կան, այսինքն, օրինակ, այդ գումարը կարող է դիտարկվել եկամուտ այդ ֆիզ․ անձի համար, և արդյունքում կառաջանան հարկային պարտավորություններ։

Tigran
Tigran
2 տարի առաջ

ձեր հաշվին կարող եք փոխանցել, սակայն հարկայինու մյուս վճարումների գումարները թողեք ԱՁ հաշվում,

Ruzanna
Ruzanna
2 տարի առաջ

Ձեր անձնական հաշվին միանշանակ կարող եք փոխանցել, բայց այլ ֆիզիկական անձի հաշվին` ոչ:

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Միայն ձեր անձնական հաշվին կարող եք փոխանցել ։