Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շահութաահարկի կանխավճարի հաշվարկման նպատակով նախորդ եռամսյակից ստացվող եկամուտների երկու տոկոսը հաշվարկելու համար այդ եկամուտ ասվածում ԱԱՀ-ն ներառյա՞լ թիվն ենք վերցնում։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շահութաահարկի կանխավճարի հաշվարկման նպատակով նախորդ եռամսյակից ստացվող եկամուտների երկու տոկոսը հաշվարկելու համար այդ եկամուտ ասվածում ԱԱՀ-ն ներառյա՞լ թիվն ենք վերցնում։
Մանե․
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով: Վարձակալել է տարածք ֆիզ. անձից: Եկամտայինի հաշվետվության մեջ համակարգը թույլ չի տալիս որպես այլ եկամուտ լրացնեմ: Արդյո՞ք տեխնիկական խնդիր է, թե՞ միկրոն իրավունք չունի այլ եկամուտ ցույց տալու։
Արթուր․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։
Սիրուշ․
Աշխատում եմ միկրոձեռնարկություն հանդիսացող ԱՁ մոտ, ֆիզարձակուրդի մեջ եմ ներկա դրությամբ, մեկ ամսից ավել է չի փոխանցվել մայրության նպաստը, որը կազմում է 194 500 դրամ։ Գործատուս ասում է, որ 2 տարվա 3 000-ական սոցվճարի գումարը (72 000 դրամ) պետք է պահեն այդ 194 500-ից, կխնդրեմ պարզաբանեք:
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։
Կարեն․
Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար օրապահիկ վճարելիս եկամտային հարկ առաջանո՞ւմ է։ Եթե այո, ո՞ր տողում ենք նշելու հաշվետվության մեջ։
Էվա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գտնել վճարային տերմինալի գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալություն:
Iskan.
Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։
Թերեզա․
Եթե ուսուցիչը աշակերտի քննության վերահանձնում ունենալու պատճառով հուլիսի 1-ի փոխարեն արձակուրդ է գնում հուլիսի 12-ից, ապա արդյո՞ք լրացվում է 35-օրյա ժամկետը և ի՞նչ սկզբունքով է լրացվում: Ե՞րբ կարող է ուսուցիչը չօգտագործած օրերը լրացնել: Հնարավոր չէ՞ արդյոք, որ դա լրացվի հենց օգոստոս ամսվա ընթացքում:
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շուկայից ձեռքբերում կանխիկով՝ յուրաքանչյուր գործարքը 300 000 և ամսական 3 մլն չգերազանցող, ՍՊԸ-ների համար թույլատրելի են, չէ՞, և որից վճարվում է եկամտային հարկ 20%:
Դավիթ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Աշխատում եմ 7 տարի, ունեմ 38 օր չօգտագործված արձակուրդ, կեղտոտ աշխատավարձս 5 տարի եղել է 128,000 դրամ, 2021թ․-ի սեպտեմբերից 192,000։ Մաքուր աշխատավարձս արդեն 2 տարի 141,000 դրամ է, դեկտեմբեր ամսին ստացել եմ նաև 13-րդ աշխատավարձ 141,000 դրամ։ Գործատուն հաստիքի կրճատման հետևանքով է ազատում աշխատանքից և ինձ այդ մասին չի ծանուցել։ Այս դեպքում հասնում է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն և ճի՞շտ եմ հասկանում որ նաև ինձ վճարելու է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում։ Խնդրում եմ հարցը շատ շտապ է եթե հնարավոր է կասե՞ք ինչքան գումար եմ ստանալու։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը, նպաստը և տուժանքը, և արդյո՞ք սա ամբողջ գումարն է որը նա վճարելու է քանի որ կադրերի բաժնի պետը ինձ համոզում էր սեփական դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից՝ ինձ եռապատիկ աշխատավարձ տալու պայմանով։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Mary.
Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե քաղաքացիական պայմանագրով ծառայություն մատուցողին մի ամիս վճարում չենք կատարում, պե՞տք է արդյոք զրոյական եկամտային հարկի հաշվետվություն ուղարկել:
Սիրուշ․
Բարև ձեզ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում գործատուն ի՞ր միջոցների հաշվին է վճարում 3 000-ական դրամները, թե՞ աշխատողի:
Անուշ․
Լամարա․
Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ Կրթություն ունեմ, աշխատանքային փորձ ունեմ, համակարգիչ ունեմ, ընթերցող սարք, նույնականացման քարտ, տարածք ունեմ։ Կանխավ շնորհակալություն:
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը, գտնվելով ֆիզ արձակուրդում, վերադառնում է աշխատանքի, բայց անմիջապես ցանկանում է գնալ ամենամյա արձակուրդ, կասե՞ք՝ հասնում է, և հաշվարկը ինչպե՞ս հաշվել, եթե եկամուտ չունի, բայց նաև ունի 2016-2017թթ չօգտագործված արձակուրդ։ Ուզում ենք դա տալ, վերցնում ենք այս տարվա նվազագույն աշխատավարձը, թե՞ այն տարիների, որ չի գնացել։
Lucy.
Կատարվել է ներմուծում։ Վճարման փաստաթուղթ չկա, առկա են միայն վաճառողի կողմից տրված ինվոյսները։ Այս պարագայում ի՞նչն է հանդիսանալու ապրանքի արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Դավիթ․
Բարև Ձեզ։ Այսօր՝ հունիսի 13-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով հունիսի 22-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով (2 ամիս առաջ պետք է ծանուցեին)։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 192 000 դրամ էր, մաքուր՝ 140 800, (միջին օրական աշխատավարձի հաշվարկման ձևը չգիտեմ մաքուր աշխատավարձով են հաշվում թե կողտոտ, եթե մաքուր ապա 7 400 դրամ, եթե կողտոտ ապա 10 900 դրամ), ունեմ նաև 38 չօգտագործված արձակուրդային օր։ Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:
Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։
2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։
Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։
Գևորգ․
Բարև Ձեզ, ունեմ կուտակված 3 տարուց ավել ամենամյա նվազագույն արձակուրդ։ Ուզում եմ իմանալ՝ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն հնարավո՞ր է արդյոք, որ կորցնեմ արձակուրդներս, քանի որ խոսք է գնում 2․5 տարվա արձակուրդի մասին։ Շնորհակալություն։
Կարինե․
Բարի օր։
Ես ծանոթ չեմ ՀՀ հարկային օրենսդրությանը, խնդրում եմ պատասխանել․ գրանցվել է կազմակերպություն (ՍՊԸ), որը դեռ չի գործում, բայց սույն տարում կգործի։ Տեղյակ եմ, որ պիտի հայտարարություն տամ ԱԱՀ-ով հարկման մասին և դադարեցման դիմում ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել՝ online.taxservice.am ծրագրում որտե՞ղ պետք է արվեն այդ գործողությունները։
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատմամբ (ՇՄԱԳ) զբաղվող անձը օրենքի փոփոխությունով պայմանավորված (լիցենզավորված գործունեություն) ուզում է ԱՁ բացել, ի՞նչ հարկատեսակով կհարկվի, այս դեպքում ո՞րն է գործունեության ծածկագիրը և ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել: Շնորհակալություն:
Սոֆյա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք, շտապ է.
2021թ-ին գործունեության ժամանակավոր դադար տված հասարակական կազմակերպության համար 2022թ-ին ուղարկվել է գործունեության հաշվետվությունը (204 ձև): 02.06.2023թ-ին ՊԵԿ-ից ստացել ենք ծանուցում.
Առաջինի կետի մասով ասեմ, որ առարկան և նպատակները շատ ծավալուն էին, ամփոփ եմ գրել պահպանելով բուն միտքը, արդյո՞ք դա սխալ է: Երկրորդի մասով նախագահ բառի փոխարեն գրել եմ հիմնադիր նախագահ: Հիմա ուզում եմ իրենց բացատրական նամակ գրեմ, խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս վարվել ավելորդ բարդություններից խուսափելու համար: Եվ նման դեպքերում ի՞նչ տուգանքներ են նախատեսված: Շնորհակալություն։
Էդիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնել այսպիսի մի հարցում: Ֆիզ անձը, ով ներմուծել է էլեկտրոնային սիգարետներ ԵՏՄ-ից, կարո՞ղ է ՍՊԸ-ի վրա այդ քանակը վաճառել գնման ակտով: Եվ արդյո՞ք ՍՊԸ -ն այդ ակտը կարող է ծախսագրել որպես ապրանքների ինքնարժեք: Կանխավ շնորհակալություն։
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը ֆիզ անձից հիմնական միջոց է ձեռքբերում 1 000 000 դրամ արժեքով, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան։
Աննա․
Բարև Ձեզ, Ա/Ձ- ի մահից հետո հարկայինում ասացին՝ միայն կարող եք աշխատակիցներին ազատել և 97 ձևը հանձնել նոր օգտատեր ավելացնելով լիազոր բաժնից, քանի որ Ա/Ձ-ն մահացել է, իր անունից բանկը աշխատավարձի փոխանցում չկատարեց, հարց՝ կարո՞ղ ենք հանձնել շրջ հարկի հաշվետվությունը և եկամտայինը և մյուս պարտավորությունները, թե ինչպես հարկայինում ասացին չկա Ա/Ձ, չկա պարտավորություն, եթե այդպես է՝ ինչու՞ է տույժ գալիս (մի փոքր գումար է մնացել) պարտավորություն բաժնում։
Սարիբեկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Անգլերեն աուդիտորական եզրակացությունը Ազդարարում հրապարակելու համար պարտադի՞ր է հայերեն թարգմանել: Եվ եթե չթարգմանենք, ի՞նչ պատասխանատվության կենթարկվենք:
Անի․
Բարև ձեզ։ Օրինակ, ես իմ տանը ինքնուրույն պատրաստում եմ մազակալներ, չունեմ աշխատողներ, և որոշել եմ դա սկսել վաճառել Wildberries կայքում, ունեմ բացվաձ ԱՁ, տարեկան շրջանառությունս չի անցնելու 24 մլն դրամը։ Ես կարո՞ղ եմ այդ ամենը կատարել միկրոձեռնարկատիրության համակարգով, թե՞ պետք է կատարեմ շրջհարկով։
Գայանե․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ բացատրել՝ միասնական հաշվում առկա գումարը կարո՞ղ եմ հետ ստանալ։ Կանխավ շնորհակալություն։
Կարեն․
Բարև Ձեզ: Շահութահարկ վճարողը նախորդ երեք ամիսներին հասույթ չի ունեցել, իսկ 2022թ-ի համար ունեցել է շահութահարկ։ Այս ամիս շահութահարկի կանխավճար պետք է չկատարի չէ՞։