27/10/2026

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն արտասահմանյան ընկերության համար ուսուցողական հոդվածներ է գրել, պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Վճարումն առանձին յուրաքանչյուր հոդվածի համար է` կախված հոդվածի երկարությունից և մի շարք հանգամանքներից, այսինքն գումարներն տարբեր են:

Այս դեպքում հաշիվ վավերագրում ճի՞շտ է գրել չափման միավորն ՀԱՏ, տևողությունն ու ընդհանուր գումարը, որը պետք է փոխանցվի: Գումարն նշվում է առա՞նց միջազգային փոխանցման պահումների:

Եվս մեկ հարց: Ծառայության մատուցումն սկսվել է անցած տարի, սակայն գումարը նոր է փոխանցվում որոշակի շեմն անցնելուց հետո: Այս դեպքում տևողությունն նշելուց խնդիր չի՞ լինի:

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ֆիզիկական անձից ձեռք է բերել մարկտկոցներ՝ թվով 3 հատ: Օրենքի խախտում կա՞ տվյալ գործարքի մասով հարկ չհաշվարկել և չվճարելը։ Օրենսգրքի ո՞ր կետով առաջնորդվել։

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե ԱՁ-ն շրջհարկի դիմում չի տվել, անցել է ԱԱՀ-ի դաշտ, հիմա պետք է թաքսում գրանցել որպես լիազոր և օգտագործող հաշվետվությունները ուղարկելու համար, ինձ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, ու եթե դիմում ձև կա, խնդրեմ ուղարկեք։

Լուսինե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատել է որպես միկրոձեռնարկատիրություն, հունիսի 1 ից անցել Է շրջհարկի, գրանցված աշխատակցի աշխատավարձը էղել է 90 000 դրամ ներառյալ հարկերը, կասե՞ք խնդրում եմ՝ հունիս ամսվա աշխատավարձը արդեն հաշվենք մինիմալ 104 000 -ո՞վ։

458
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ - Որքա՞ն կկազմի գումարը (թեստ #19)

1 / 10

Սոցիալական վճար կատարող վարձու աշխատողը աշխատում է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, և նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 180 000 դրամ: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ունեցել է 5 օրվա անաշխատունակության նպաստ՝ 11 429 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, իսկ նպաստի ամսվա աշխատավարձը կազմել է 135 000 դրամ:

Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող արձակուրդային վճարը 10 աշխատանքային օրվա համար:

2 / 10

Վարձու աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ, նրա վճարման ենթակա ամսական աշխատավարձը կազմում է 37 500 դրամ, և նա չունի այլ գործատուի կողմից վճարված եկամուտ հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում: Աշխատել է յոթ ամիս:

Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը:

3 / 10

Սոցիալական վճար չկատարող վարձու աշխատողը աշխատել է 15 օր, նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 250 000 դրամ: Որքա՞ն կկազմի նրա վճարման ենթակա աշխատավարձը, եթե ամիսն ունի 22 աշխատանքային օր:

4 / 10

Անհրաժեշտ է հաշվարկել 4 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար: Նա աշխատել է ինը ամիս՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, 200 000 դրամ պայմանագրային աշխատավարձով: Հաշվառման ենթակա ամիսների ընթացքում ունեցել է 2 օրվա անաշխատունակության նպաստ՝ 4 267 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, իսկ նպաստի ամսվա աշխատավարձը կազմել է 180 000 դրամ:

5 / 10

Վարձու աշխատողի աշխատավարձը կազմում է 150 000 դրամ: Կազմակերպությունում աշխատել է տասը ամիս, որոնց ընթացքում նրա համար հաշվարկվել է արձակուրդային վճար՝ 71 429 դրամ, արձակուրդի ամսվա աշխատավարձը կազմել է 75 000 դրամ, մեկ անգամ ստացել է պարգևավճար պայմանագրային աշխատավարձի չափով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երկու ամիս՝ ամսական 120 000 դրամի չափով: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը:

6 / 10

Վարձու աշխատողի համար սահմանված է ժամային դրույքաչափ՝ 900 դրամ: Ամսվա ընթացքում աշխատել է 174 ժամ, որից 10 ժամը՝ արտաժամ, ինչպես նաև ևս 8 ժամ տոնական:

Որքա՞ն կկազմի աշխատողի ամսվա աշխատավարձը:

7 / 10

Սոցիալական վճար չկատարող վարձու աշխատողը աշխատում է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, և նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 130 000 դրամ: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ունեցել է 10 օրվա արձակուրդային վճար՝ 52 000 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, արձակուրդի ամսվա աշխատավարձը կազմել է 65 000 դրամ:

Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող արձակուրդային վճարը 15 աշխատանքային օրվա համար:

8 / 10

Վարձու աշխատողը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակից է, և նրա ամսական աշխատավարձը կազմում է 100 000 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը:

9 / 10

Վարձու աշխատողի համար սահմանված է ժամային դրույքաչափ՝ 750 դրամ: Ամսվա ընթացքում աշխատել է 158 ժամ, որից 8 ժամը՝ գիշերային:

Որքա՞ն կկազմի աշխատողի ամսվա աշխատավարձը:

10 / 10

Անհրաժեշտ է հաշվարկել 8 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար: Նա աշխատել է վեց ամիս՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, 450 000 դրամ պայմանագրային աշխատավարձով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երեք ամիս՝ ամսական 150 000 դրամի չափով:

Վլադ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ունի մարդատար ավտոմեքենա, որը շահագործում է տնօրենը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք բենզինի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է , մանրածախ առևտուր է, գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալ եմ։

Նարինե․

Նորաբաց ՏՏ ոլորտի կազմակերպությունը տվել է շրջ․ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Դիմել է հավաստագիր ստանալու համար։ Հավաստագիր ստանալուց հետո որ անցնի հարկման ընդհանուր համակարգի, կարո՞ղ է օգտվել արտոնությունից։

Անի․

Բարև ձեզ։

Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի, կամ աշխատողին տրվում է արձակուրդ, նման պարագաներում տվյալ աշխատողն այդ հրամանները ստորագրու՞մ է, որ ծանոթացել է հրամանին, թե՞ միայն տնօրենի ստորագրությունը բավարար է:

Կարինե․

Կազմակերպությունը ապրանք է արտահանել ԵՏՄ, արդյո՞ք բացի հայտարարագրից պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է։

Էմմա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ արդյո՞ք գործատուն ճիշտ է վարվել, և օրենքով այդպես է։ 2021թ․ ուսումնական հաստատությունում ընդունվել էի ժամանակավոր աշխատանքի, փոխարինում էի ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին։ 2022 թ․ հունիսի 3-ին ես նույնպես գնացի ֆիզարձակուրդ։ Բալիկս ծնվեց օգոստոսի 6-ին, և երբ լրացավ նրա ծննդյան 70 օրը, դիմեցի գործատուիս մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ փաստաթուղթը վերցնելու, որ աշխատել եմ ուսումնական հաստատությում, և ինձ ասացին, որ չեն կարող տրամադրել դա, քանի որ նախկին աշխատակիցը վերադարձել է, և ես ինքնստինքյան ազատվել եմ աշխատանքից։ Արդյո՞ք դա օրինական է, և ես էլ չեմ կարող ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Կանխավ շնորհակալ եմ օգնելու համար։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

Վահան․

Բարև ձեզ։ Ես էլեկրոնային աևտրի օնլայն հարթակ ունեմ, որտեղ պետք է համագործակեմ տարբեր հագուստի, էլեկտրոնիկայի և զարդերի խանութների հետ։ Վճարումները ստանալու եմ միայն բանկերի կողմից տրված օնլայն տերմինալներով։ Կայքում ցանկացած վճարում կատարելիս գումարը անցնում է իմ հաշիվ, հետո նոր ես պիտի փոխանցեմ այն գործընկեր կազմակերպությունների հաշիվ։ Առաքումները կազմակերպում են գործընկեր կազմակերպությունները։ Ես որպես միջնորդ որոշակի տոկոս եմ պահելու վաճառքներից։

Ինչպե՞ս կազմակերպեմ այս գործըթացը հաշվապահական առումով։ Կարո՞ղ եմ արդյոք գումարը ստանալ, միջնորդավճարը պահեմ ու նոր փոխանցեմ գործընկերներիս, թե՞ պետք է ամբողջությամբ վաճառքի գումարը փոխանցեմ, հետո օրինակ ամսվա վերջ հաշիվ ներկայացնեմ։

Ենթադրում եմ, որ շրջհարկով ճիշտ կլինի աշխատել։

Գրիգոր․

Աշխատակիցը իրար հաջորդող ժամանակաշրջանների համար անաշխատունակության թերթիկներ է ներկայացրել մի քանի հատ, արդեն լրացել է 200 օրը: Քանի՞ օրվա համար պետք է վճարում կատարեմ (եթե կարելի է, խնդրում եմ հղում ուղարկեք): Կանխավ շնորհակալ եմ:

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը արտադրության համար հումքը գնում է ֆիզ․ անձից, լինում է առք ու վաճառքի պայմանագիր, երկկողմանի գնաման ակտ։ Եկամտային հաշվետվության մեջ 2-րդ տողում պե՞տք է ցույց տալ, և 10՞ % է հարկվում այդ դեպքում։

Լուսինե․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն արտասահմանյան ընկերությանը թղթային ինվոյս է դուրս գրում, որտեղ բացի իր մատուցած ծառայություններից առանձին տողերով նշում է նաև իր կատարած ծախսերը, որի համար փոխհատուցում է ստանում։ Արդյո՞ք փոխհատուցվող գումարն էլ է համարվում հարկման բազա։

Լիանա․

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծել է էլեկտրական մեքենա, որի համար վճարել է միայն մաքսատուրք։ Ցանկանում է անցնել հարկման ընդհանուր համակարգի։ Ընդհանուր համակարգի անցնելուց հետո վաճառելու է մեքենան։ Այս դեպքում հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել, թե՞ հարկային հաշիվ։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է ՌԴ-ից կատարել ալյուրի ներկրում ՀՀ-ում մեծաքանակ վաճառք իրականացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել հարկային դաշտ մտնելու և օրինական գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել (գործունեությունը շարունակական է լինելու), և ո՞ր տարբերակն է ավելի շահավետ: Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ տնօրենին ամսվա մեջ մեկ անգամ դրամարկղից տրվում է առհաշիվ գումար գնումներ կատարելու համար, և տնօրենը առհաշիվ տրված գումարի համար հաշվետվություն է ներկայացնում, հարցս այն է՝ արդյո՞ք ոչ կանխիկ՝ ՍՊԸ-ի հաշվից տնօրենի հաշվեհամար փոխանցվող գումարի համար էլ պետք է տնօրենի ներկայացնի նույն հաշվետվությունը։ Նշեմ, որ տնօրենի հաշվին փոխանցվում է շուկայից գնում կատարելու նպատակով, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկի դաշտում։

Հասմիկ․

Բարև Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել, թե ինչ հերթական քայլեր պետք է անեմ այս դեպքում՝ ՌԴ -ից նենմուծված ապրանքների որոշ խմբաքանակ եղել է անորակ, մենք կազմել ենք միասնական ակտ հետ վերադարձի, ինվոյս корректировочный, որպեսզի դիմացի կողմը վերադարձնի անորակ ապրանքի գինը, բայց ես այն ներմուծելիս վճարել եմ նրա լրիվ ներմուծման ԱԱՀ: Ասացեք՝ ինչպե՞ս կարող ետ երադարձնել այդ վերադարձված ապրանքների ԱԱՀ-ն:

Խնդրում եմ օգնել այդ հարցում նաև ԵՏՄ -ի որոշումների հետ կապված։

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:

Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ եթե շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն շուկայից ձեռքբերումներ է կատարում, եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է։