27/10/2026

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ընկերությունը զբաղվում է ներմուծմաբ՝ ներմուծում է ապրանքը Հայաստան և այնուհետև անմիջապես արտահանում ՌԴ, որի արդյունքում մնում է ԱԱՀ գերավճար ՀՀ տարածքում: Կարո՞ղ ենք այդ գերավճարը հետ վերադարցնել: Կանխավ շնորհակալ եմ։

Աշոտ․

Բարև Ձեզ։ Եթե քաղիրավական պայմանագիրը մի քանի ամիս է ներառում, բայց ըստ պայմանագրի վճարումը պետք է կատարվի վերջում, եկամտային հարկը նույնպե՞ս վերջում է հաշվարկվում և վճարվում, թե՞ բաժանվում է ամիսների մեջ։

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՓԲԸ-ն, որն ունի միակ բաժնետեր, ունեցել է շահույթ 24 000 000 դրամ: Եթե հայտարարում է այդ շահույթի մասին և դրանից ցանկանում է ստանալ 10 000 000 դրամ, մնացածն ավելանում է կապիտալին:

Հարց. 1) 5 տոկոս հարկը վճարում է 10 000 000 -ից, թե՞ ամբողջ գումարից.

2) Տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ է հայտարարել նախորդ տարվա շահույթի մասին և ստանալ այն ամբողջությամբ կամ մասնակի:

Շնորհակալություն:

Նաիրա Վարդանյան․

Հարգելի հաշվապահներ, հետգնման եղանակով բաժնեմասը վաճառվում է ՍՊԸ-ին։ Խնդրում եմ տալ պարզաբանում բաժնեմասը վաճառողի մոտ առաջացող հարկերի և տուրքերի մասով։ Շնորհակալություն։

Կառլեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ եթե ոչ ռեզիդենտից ձեռք են բերում համակարգչային ծրագրից օգտվելու իրավունք, այդ համակարգչային ծրագիրը փաստացի սեփականության իրավունքով չի պատկանում ոչ ռեզիդենտին, սա կարո՞ղ է դիտվել որպես ռոյալթի։

Տավրոս․

ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետում չի կարողացել ստանալ ԱԱՀ-ի չափով գումարը։ Մաքսային աշխատողը ասել է, թե ապրանքները պետք է լինեն փաթեթավորած և ինչ որ TAX FREE պիտակներով։ Փաթեթավորումը եղել է ապրանքի գործարանային տուփերով, որը մաքսայինի համար բավարար չի եղել։ Ո՞ր օրենքն է կանոնակարգում ապրանքի փաթեթավորումը TAX FREE-ի դեպքում։

Կիմա․

Բարև ձեզ։

-Մատնահարդարում
-ՏՏ ոլորտ, ավելի կոնկրետ Մոբայլ հավելվածների ստեղծում
-Վիդեո, ֆոտո նկարահանում

Կարո՞ղ եք ասել՝ այս երեք ոլորտներում գործունեություն ծավալող մարդիկ կարո՞ղ են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինել, եթե տարեկան շրջանառությունը չի անցնում 24 միլիոնը։ Կարդում եմ Հոդված 266-ը, չհամարվողների մեջ կարծես թե չկան, պարզապես ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել։ “Չեն կարող համարվել”-ի մեջ գրված է՝ տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), սա մի քիչ կասկած առաջացրեց, որ գուցե ծրագրավորումը ու ՏՏ ոլորտը ի նկատի ունեն։

Շնորհակալություն ժամանակի համար։

Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների հայտարարություններին կարող եք ծանոթանալ Accountant.am կայքի “Գտնել հաշվապահական ընկերություն” բաժնում։

Նիկա․

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ 3-րդ երկրներից և վաճառում ՌԴ։ Ո՞վ ինձ կօգնի կատարել համապատասխան ձևակերպումներ՝ առաջին անգամ եմ անելու այդ ներմուծումը։

Նիկա․

Բարև բոլորին։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք՝ ՍՊԸ-ի լուծարման ժամանակ ինչպե՞ս հաշվառել ապրանքային մնացորդը և անհրաժեշտության դեպքում այն փոխանցել մեկ այլ հիմնարկությանը, խնդրում եմ նշեք իրավական հիմքը: Կանխավ շնորհակալ եմ։

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ի տնօրենը հարկերը վճարել է անձնական հաշվից՝ նշելով ՀՎՀՀ և ՍՊԸ-ի անունը: Բայց հարկային պարտավորությունը ցույց է տալիս դեռ: Ինչպե՞ս վարվել: Հնարավո՞ր է հետ նստացնել այդ գումարը: Պետք է պարտադիր ՍՊԸ-ի հաշվից վճարել, ճիշտ է չէ՞:

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՏՏ ոլորտում եկամտային հարկին 50% վերադարձը ինչպե՞ս է ձևակերպվում։ Որպես եկամու՞տ, թե՞ հարկի նվազեցում։ Եվ 2-րդ հարցը՝ շահութահարկի առումով գումարը դիտարկվու՞մ է որպես եկամուտ։

Ընկերություն՝ Սինեմասթար
Հեռախոս՝ +37455054448
Էլ․ փոստ՝ career@cinemastar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Սինեմասթարը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:
Ոլորտ՝ ծառայությունների մատուցում, մանրածախ վաճառք
Գտնվելու վայր՝ Ծիծեռնակաբերդի խճ. 3

Աշխատանքային գործառույթներ՝

-Ընկերության Հաշվապահական հաշվառման վարում,
-Դրամարկղային գործառնությունների իրականացում,
-Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով,
-Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում,
-Աշխատավարձի հաշվարկ, աշխատավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,
-Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում,
-Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան),
-Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Պահանջներ՝
Կրթություն․
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում

Փորձառություն․
-Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ,
-ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
-1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում,
-Ռուսերենի տիրապետում

Դիմելու ընթացակարգ՝
Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով նշված էլ. հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։

Համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հաշվապահական ձևակերպումը տալու համար․

ՊՈԱԿ-ը ձեռք է բերել մարմնամարզական ներքնակներ, գնդակներ, օղակներ: Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է դրանք ճանաչել որպես արագամաշ առարկաներ, բոլորի ձեռք բերման գները ավելի քիչ են, քան 50 000 դրամը:

Lia.

Բարև Ձեզ: Աստղագուշակների խորհրդատվություն, հոգևոր խորհրդատվություն, խաղաքարտերով գուշակելու ծառայությունների մատուցման համար անհրաժե՞շտ են լիցենզիաներ, և ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել: Նախապես շնորհակալություն։

Կարինե․

Աշխատակցին տրվել է մայրության նպաստ, 01.03.2023-02.08.2023թթ գտնվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Երեխան ծնվել է մարտի 9-ին, եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվել է նպաստը գումարով և ժամկետով։ Հետագա քայլը ո՞րն է լինելու։ Աշխատակիցն ասում է՝ երեխայի ծննդյան 70 օրը լրացել է, ու պետք է ինչ որ հայտ ներկայացնեմ, որ ինքն էլ սոցապում դիմում գրի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը․ առաջին անգամ եմ առնչվում ֆիզարձակուրդի հարցերի։

Թ․

Բարև Ձեզ, փորձառու հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, վարձակալությամբ տալիս է տեխնիկա, հիմա նոր տեխնիկա է գնում նորից, ԱԱՀ-ով աշխատող մեկ այլ կազմակերպությունից, այդ վճարած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, երբ այդ տեխնիկան էլ տա վարձակալությամբ, և դուրս գրի ԱԱՀ-ով հաշիվ։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց կխնդրեի պարզաբանել. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործակալական պայմանագրով տալիս է ապրանք վաճառի։ Գործակալը ապրանքը վաճառում է իր անունից։ Հասկանալի է, որ գործակալ հանդես եկող ընկերությունը պետք է գործի ԱԱՀ-ի դաշտում, իսկ պրինցիպալ հանդես եկող կազմակերպությունը, եթե դիմացի կողմի հետ գործակալը գործարքն անում է իր անունից (հդմ-ով վաճառք է իրականցնում, ամսվա վերջում հաշվետվությամբ ցույց տալիս վաճառքը, որի համար դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ)։ Արդյո՞ք ճիշտ է։

Գոհար.

Բարև Ձեզ։ Ինքս հաշվապահ չեմ և հարցս գուցե պրիմիտիվ թվա, բայց ուզում եմ իմանալ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2․1 հոդվածի բովանդակությունից բխող հաշվարկը հետևյա՞լն է՝ 75000/16 (16 ժամը՝ պայմանական է)։

Լիանա.

Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․

Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։

Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։

Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Սեդա.

Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։