Tag: ազատում

Համատեղությամբ աշխատանք

Արթուր Մարտիրոսյան.

Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Աննա.

Բարև: Ես շատ կուզեի, որ ինձ օգնեիք հետևյալ հարցով.
Ըստ ԱՕ 110 հոդվածի` գործատուն պետք է ծանուցում ներկայացնի աշխատողին պայմանագրի լուծման համար, ինձ կարո՞ղ եք ուղղություն տալ, թե ինչպիսին պետք է լինի ծանուցումը, բովանդակությունը, շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Ժաննա.

Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ:
Սկսնակ հաշվապահ:

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում

Hasmik.

Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:

Աշխատողին ազատելուց

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանք համատեղությամբ

Nano.

Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում.
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Կարդալ ավելին “Աշխատանք համատեղությամբ”

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Նառա.

Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնեք.
Ինչպես կատարեմ վերջնահաշվարկը եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 07.08-ով եւ դրանից առաջ 29.03-ից մինչեւ 26.04 գտնվել է հերթական արձակուրդում: Աշխատավարձը կազմել է 45000 դր.:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններ

Նառա.

Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ իմ ինձ ասեք, երբ է ուժի մեջ մտնեու աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունները:Ու եթե աշխատողը աշխատանքից ազատվում է 02.08.10-ից, պիտի հիմք ընդունվի 14 օր առաջ կատարած իր ծանուցում, թե արդեն փոփոխված տարբերակով՝ 30օր:
Կանխավ շնորհակալություն:

ԱՕ փոփոխություն

Լուսինե.

Բարև Ձեզ.
Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը:
Կանխավ շնորհակալություն :

Եթե աշխատող է ազատվում աշխատանքից

Թերեզա.

Բարեվ բոլորին, խնդրում եմ ասեք եթե աշխատող է ազատվում աշխատանքից, նրա աշխատավարձը ինչպե՞ս է հաշվարկվում, տրվու՞մ է արձակուրդ, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Գործունեությունը դադարեցնելու ժամանակ

Վալենտինա.

Գործունեությունը դադարեցնելու ժամանակ
1. Պետ ռեգիստրով նշանակված տնօրենին, կարելի՞ է հրամանով ազատել
2. Եթե այո, ապա կա՞ն փաստաթղթեր, որոնք պիտի ներկայացվեն որևէ մարմնի
3. Իսկ գործունեության դադարեցման ժամանակ, եթե տնօրենը չի ազատվում աշխատանքից, նրան աշխատանքային ստաժ գրվում է, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք
Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից և երբեք չի գնացել արձակուրդ իր աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հաշվարկում ենք վերջնահաշվարկ

Manana.

Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, եթե 2 ամսով աշխատող եմ ընդունել ու ազատել, վերջնահաշվարկ հաշվարկում ենք, թե ոչ:

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ.

Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար.
եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ:
Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:

Վերջնահաշվարկ

Լիաննա.

Խնդրում եմ պատասխանել հարցիս.
Աշխատողը ընդունվել է 04.2008թ., արձակուրդ է գնացել 01.2009թ., ազատվել է աշխատանքից 14.05.2010թ.: Ինչպես հաշվարկել վերջնհաշվարկը:
Կանխավ շնորհակալություն

Աշխատանքից ազատում

Աննա.

Հարգելի կոլեգաներ, ես գիտեմ, որ աշխատակցի ազատման անհատական հաշվետվությունը սոց ուշացնելու դեպքում վարչական տուգանք է նախատեսվում: Ինչ խորհուրդ կտաք հնարավոր է աշխատակցի ազատումը ձևակերպել մի քանի օր ավելի ուշ և ճշգրտել եկամտահարկի և սոցի հաշվետվությունները????