Tag: ազատում

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն.

Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:

Կարդալ ավելին Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն

NArek.

Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից:
Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն

Արդյո՞ք հուլիս ամսվա համար կհաշվարկվի աշխատավարձ

Nelly.

Խնդրում եմ ասեք, եթե աշխատողը ազատվել է աշխատանքից 01.07.14, այդ դեպքում հուլիսի 1-ի համար հաշվարկվու՞մ է աշխատավարձ, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հուլիս ամսվա համար կհաշվարկվի աշխատավարձ

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

Կարդալ ավելին Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ

Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

Հենրիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Արմինե.

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու մասին է հարցս:

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին, շատ հրատապ է:

Եթե կազմակերպության գանձապահը առանց նախապես զգուշացնելու չի ներկայացել աշխատանքի 12 օր, ինչը մեր կազմակրեպությունում համարվում է կարգապահական կանոնների խախտում, կարո՞ղ եմ նրան այդ հիմքով ազատել աշխատանքից, ըստ ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետի, որտեղ ասվում է մեջբերում եմ` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, ընդ որում ըստ 123-րդ հոդվածի այս դեպքում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը:

Եվ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, 13-րդ օրը ներկայացել է աշխատանքի և հաջորդ օրը բերել է անաշխատունակության թերթիկ, դա ինչ որ նշանակություն ունի՞, թե միևնույնն է անհարգելի բացակայել է, քանի որ չի զգուշացրել, մեր կարգապահական կանոններում գրված է` առանց զգուշացնելու բացակայությունը համարվում է անհարգելի, նաև հայտարարությունը փակցված է մուտքի մոտ, որ ուշանալու կամ բացակայելու դեպքում զգուշացնեն, ես վստահ եմ, որ իրենք դատարան են դիմելու, նախկինում ևս մեկ անգամ բացակայել էր, ես եմ զանգել հարցնեմ, թե ինչու չի գալիս, բացի այդ մենք ունենք վերծանումները հեռախոսի, որ ոչ ոք իրեն կամ իրենց տուն չի զանգել, տեղեկանալու, թե ինչու չի ներկայացել:

Նշեմ նաև, որ կազմակերպությունն ունի 2 գանձապահ, որոնցից մեկը հիվանդ էր և չէր գալիս, այսինքն նաև չի լրացվել դրամարկղի գիրքը, և հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը տուգանքի կենթարկվի:

Կարդալ ավելին ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Ուղղում աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա.

Բարև ձեզ: Եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում: Ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետին ամսաթվով ուղղում անել: Գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ուղղում աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Նպաստի հաշվարկման ու վճարման հետ կապված

Էսմինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ խորհուրդով:
Ես 2012թ. հունվարի 1-ից գրանցված աշխատող եմ եղել, 2013թ. դեկտեմբերին ազատվել եմ աշխատանքից: 2014թ-ի մարտին նորից ընդունվել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ: 2014 թ-ի օգօստոսին գնալում եմ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք
1. ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստի գումարը, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում 3 ամիսների պարապուրդը ինչպե՞ս կազդի նպաստի վրա,
2. ո՞վ է վճարելու ֆիզ արձակուրդը՝ գործատուն, թե՞ պետությունը,
3. եթե գործատուն վճարում է և պետությունը փոխհատուցում է այդ գումարը, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկման ու վճարման հետ կապված

Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն

Աշխատանքային պայմանագրի լուծման կարգ

Լիանա.

Բարև ձեզ:

Կասե՞ք՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման կարգն ինչպիսին է: Աշխատողը դիմում է գրում ու վե՞րջ:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի լուծման կարգ

Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա.

Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Գայանե.

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Արդյո՞ք արձակուրդում գտնվող աշխատողին կարող են ազատել աշխատանքից

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես գտնվում եմ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Կարո՞ղ են ինձ ազատել աշխատանքից: Իսկ եթե շուտով ֆիզ. արձակուրդ գնամ, արդյո՞ք կվճարվեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդում գտնվող աշխատողին կարող են ազատել աշխատանքից

Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը

Աննա.

Բարև Ձեզ:

Ներկայումս իմ գրանցված աշխատավարձը 185 000 ՀՀ դրամ է, իմ գործատուն ուզում է գրանցված աշխատավարձս իջեցնել 60 000 ՀՀ դրամ: Դրա համար նա ուզում է ինձ աշխատանքից հեռացնել (հեռացնելը միայն փաստաթղթով), մեկ ամիս հետո նորից գրանցել: Ցանկանում եմ իմանալ` առանց աշխատանքից հեռացնելու չի՞ կարող աշխատավարձս իջեցնել:

Նաև ցանկանում եմ իմանալ` ես ունեմ 1 տարեկան բալիկ, նորից ես կարո՞ղ եմ դեկրետ գնալ մինչև բալիկիս 3 տարեկան լրանալը:

Շնորհակալություն պատասխանելու համար:

Կարդալ ավելին Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արթուր.

Բարև ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝
Արթուր

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին

Արուսյակ.

Խնդրում եմ օգնել:
Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում է արձակուրդի ավարտից անմիջապես ազատվել աշխատանքից, ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին:

Կարդալ ավելին Ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին

Հրամանների ձևեր

Հասմիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե ձեզ դժվար չէ, կարո՞ղ էք ինձ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման և արձակուրդի հրամանի ձևեր: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հրամանների ձևեր

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Ալլա.

Հարգելի գործնկերներ, խնդրում եմ պարզաբանեք` ազատվել է աշխատանքից (փոխտնօրեն, 63 տարեկան) և նշանակվել է ուսուցիչ նույն դպրոցում: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե այո, ապա ի՞նչ կարգով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Տնօրենի ազատում

MariaM.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին.

ի՞նչ փաստաթղթով կարող եմ աշխատանքից ազատել տնօրենին: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնօրենի ազատում

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ.

Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna.

Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Մարի.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի հատուցում

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր.

Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արդյո՞ք վերջնահաշվարկը ճիշտ է կատարվել

Արմինե.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. մարզադպրոցի փոխարինող տնօրենն աշխատանքի է ընդունվել 24.12.2012թ, աշխատանքից ազատվել է ս-թ 01.08 -ին: Այս ժամանակահատվածում արձակուրդ չի գնացել: Ընդամենը աշխատել է 7ամիս: Հունվարի 1-ից աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Վերջնահաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ` 85000 : 21 = 4047 (միջ. օրական), 4047 * 14(օր) = 56658 վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը գումարել եմ հուլիս ամսվա աշխատավարձին` 85000 + 56658 = 141826 – 26% = 104826 վճարվելիք գումար: Խնդրում եմ ասեք` հաշվարկը ճի՞շտ եմ կատարել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք վերջնահաշվարկը ճիշտ է կատարվել