Tag: ավտոտեխսպասարկում

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է

Հասմիկ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Լիանա․

Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Գարիկ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Կարինե.

Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ: Եթե այո, ի՞նչ պետական գրանցումներ են պետք:

Կարդալ ավելին Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու «Լվա ինքդ» ավտոլվացման կետը

Անի Կ.

Մինչև 2020թ. հունվար ամիսը «Լվա ինքդ» ավտոլվացման կետը հարկվում էր արտոնագրային հարկով, կասե՞ք՝ այժմ ի՞նչ հարկատեսակով է հարկվում, եթե պետական տուրքով, ո՞նց գրանցեմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու «Լվա ինքդ» ավտոլվացման կետը

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար

Անուշ․

Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Սահակ Մարգարյան.

Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

ԱՁ-ն զբաղվելու է մեքենաների տեխնիկական սպասարկմամբ

Արմինե.

ԱՁ բացելու դեպքում՝ մեքենաների սպասարկում (ավտոէլեկտրիկի գառաժ), գործունեությունը ո՞ր ցանկի մեջ կարող է մտնել:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է մեքենաների տեխնիկական սպասարկմամբ

Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Մելանյա.

Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:

Կարդալ ավելին Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի ավտոլվացման կետը

Հայկ.

Բարև ձեզ:
Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:

Կարդալ ավելին Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի ավտոլվացման կետը

Կարո՞ղ է արդյոք ավտոլվացման կետը համարվել միկրոձեռնարկատիրություն

Հայկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, պատասխանեք, եթե հնարավոր է:

Ընկերությունը, որը զբաղվում է մաքրման ծառայությունների մատուցմամբ և այդ մասով շրջանառության հարկ վճարող է, միաժամանակ ունի 2 ավտոլվացման կետեր, որոնցից մեկը մետաղադրամով «լվա ինքդ» է, իսկ մյուսը նոր սերնդի ՀԴՄ-ով է աշխատում: 2019թ. ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել 257 ձևը և աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ավտոլվացման կետը համարվել միկրոձեռնարկատիրություն

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա.

Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

«Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին «Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Գարեգին.

Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա.

Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Մարիամ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:

Կարդալ ավելին Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

«Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Անի Կ.

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին «Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Ավտոլվացման կետ աշխատացնելու համար

Հովիկ.

Խնդրում եմ ասեք` ի՞նչ թույլտվություն է պետք ավտոլվացման կետ աշխատացնելու համար, ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ո՞վ է տալիս թույլտվություն։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ավտոլվացման կետ աշխատացնելու համար

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Հրայր.

Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և քսայուղերի (գործարանային փակ տարրաներով) մանրածախ առևտրով, պետք է ունենա լիցենզիա քսայուղեր վաճառելու։ Օրենքում ոչինչ հստակ գրված չէ, այսինքն, գրված է ինչ որ տեխնիկական հեղուկների մասին, ընդ որում ոչ հստակ։ Անհասկանալի է նաև, թե որոնք են այդ տեխնիկական հեղուկները։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ավտոտեխսպասարկման կենտրոնը

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ավտոտեխսպասարկման կենտրոնը